Կիմ Ջե Ջունգ

Կիմ Ջե Ջունգ (հանգըլ՝ 김재중, ճապ.՝ ジェジュン, առավել հայտնի որպես Ջեջունգ, հունվարի 26, 1986(1986-01-26), Գոնգջու, Հարավային Չունգչոնգ, Հարավային Կորեա), հարավկորեացի երգիչ, կոմպոզիտոր, դերասան և մոդել։ Հարավկորեական JYJ բոյ բենդի ամենահայտնի մասնակիցը, ինչպես նաև նախկին DBSK բոյ բենդի երեք մասնակիցներից մեկը։

Կիմ Ջե Ջունգ
Բնօրինակ անուն김재중 (ko)
Ի ծնե անունկորեերեն՝ 한재준 և անգլ.՝ Han Jae-joon
Նաև հայտնի է որպես«Jaejoong»,
«Jejung»՝ Ճապոնիայում
Ծնվել էհունվարի 26, 1986(1986-01-26) (38 տարեկան)
Գոնգջու, Հարավային Չունգչոնգ, Հարավային Կորեա
ԵրկիրՀարավային Կորեա Հարավային Կորեա
Ժանրերքեյ փոփ
Մասնագիտությունհեռուստատեսային դերասան, երգիչ, կինոդերասան, հեղինակ-կատարող, դերասան, մոդել և կոմպոզիտոր
Երգչաձայնտենոր
Գործիքներվոկալ
Լեյբլ

SM Entertainment (2003-2009 թթ.)
Avex Asia
Rhythm Zone (Ճապոնիա) (2004-2010 թթ.)

GMM Grammy (Thai)
Warner Music Group
ԿրթությունԿյոնգ Հվի համալսարան և Կյոնգ Հի համալսարան
ԱնդամակցությունDBSK, JYJ? և DBSK
ԿապվածDong Bang Shin Ki / Tohoshinki (մինչ 2009 թվականը)
SM Town (մինչ 2009 թվականը)
JYJ (2010 թվականից)
Կայքtvxq.com
Ստորագրություն
Ստորագրություն
 Kim Jae-joong Վիքիպահեստում
Այս էջում կա կորեերեն տեքստ։ Առանց արևելաասիական լեզուների գրերի օժանդակ ծրագրի՝ դուք կարող եք կորեերեն պայմանանշանների փոխարեն տեսնել հարցականներ կամ այլ նշաններ։

Ջե Ջունգը հայտնի է նաև իր բենաման Հիրո Ջեջունգ (չինարեն՝ 英雄在中) անվամբ։

Կենսագրություն

Ջե Ջունն ունի մեծ ընտանիք՝ հոգեհայր, մայր և 8 քույր[1]։ 2006 թվականի նոյեմբերին պարզ դարձավ, որ Ջե Ջունգը որդեգրված տղա է․ նրա կենսաբանական մայրը հայտնվել է միայն տղայի հայտնի դառնալուց հետո։

Հետագայում հայտնվում է Հան ազգանունով տղամարդ և պահանջում Հիրոյի նկատմամբ իր իրավունքները՝ հայտարարելով, որ հանդիսանում է նրա կենսաբանական հայրը։ Տղամարդը դատական գործընթաց է սկսում Ջե Ջունգի խնամատար ծնողների նկատմամբ։ 80-ականների վերջերին տղամարդը բաժանվել է Հիրոյի կենսաբանական մորից՝ տիկին Հանից, և հրաժարվել է ծնողական իրավունքներից։

Խմբի երկրպագուները սկսում են նրան մեղադրել նրանում, որ նա միայն ցանկանում է գումար ստանալ, քանզի այս ողջ ընթացքում նա տղայի հետ չի կապվել։ Այս ամենից հետո տղայի կենսաբանական հայրը հրաժարվում է իր բոլոր պահանջներից․ դատական գործը չեղյալ է հայտարարվում, որովհետև Ջե Ջունգը նրան ճանաչում է որպես հայր։

Հարցազրույցներից մեկում Հիրոն ասել է, որ ցանկանում է, որպեսզի իր երկու մայրերն էլ ապրեն երջանիկ և հոգ տանեն նրա մասին։

Երաժշտական գործունեություն

Դեռահաս տարիքում մեկնել է ինքնուրույն աշխատելու, երկար ժամանակ ապրել է նվազագույն միջոցներով, հետո մասնակցել է SM Entertainment-ի լսումներին։

Չինական Սինկուն Վեյշի (փինյին՝ Xingkong Weishi) հեռուստաալիքի կողմից կատարած հարցման արդյունքում ճանաչվել է «Ասիայի ամենագեղեցիկ տղամարդը»։ Նրա օգտին է քվեարկել ավելի քան 40 մլն մարդ։

2008 թվականին Հիրոն նկարահանվել է կորեաճապոնական «Heaven’s Postal Delivery Man» դորամայում։ Կնոջ դերը մարմնավորել է Հան Հյո Ջուն։ Հիրոյի կերպարը խորհրդավոր երկնային փոստատար էր, որը կենդանի մարդկանց բերում է հաղորդագրություններ մահացածներից։

Հան Հյոջուն խաղում է աղջկա դեր, ով կորցրել է իր սիրելիին, բայց չի մոռացել նրան։ Դրաման «telecinema» ձևաչափի է (հեռուստատեսային սերիաներ և ֆիլմ) և բաղկացած է 7 տարբեր գլուխներից։

Պաշտոնական թողարկումը նշանակված էր 2009 թվականի սեպտեմբեր ամսին, սակայն այդ շրջանում DBSK խմբի շուրջ ծագած խնդիրների և SM Entertainment դեմ Ջե Ջունգի, Յուն Ջոնգի և Ջունգ Սուի կողմից դատական հայցի պատճառով հեռուստասերիալի և ֆիլմի շնորհանդեսը տեղի է ունեցել միայն նոյեմբերին։

2010 թվականից Ջե Ջունգը JYJ բոյ բենդի կազմում է։

2010 թվականին էկրան բարձրացավ Hard To Say I Love You (ճապ.՝ 素直になれなくて սոըբաո նի նարենակուտե) դորաման, որտեղ նա խաղացել է կրտսեր քրոջ հետ Կորեայից Ճապոնիա ժամանած «բժշկի» դերը, ով աշխատում է բժշկական սարքավորումների տարածման փոքրիկ գրասենյակում[2]։

2011 թվականին նկարահանվել է «Պաշտպանելով տնօրենին» դորամայում, որտեղ մարմնավորել է Ջա Մու Վոնի դերը։

2012 թվականին նկարահանվել է «Դոկտոր Ջինի արկածները ժամանակի մեջ» դորամայում, որտեղ խաղացել է սպա Կիմ Հյոն Տակի դերը։ Նույն թվականին մասնակցել է «Ծածկագրային անվանում․ Շնագայլ» ֆիլմի նկարահանման աշխատանքներին՝ դերասանուհի Սոն Ջի Հյոյի հետ։

2014 թվականին նկարահանվել է «Եռանկյուն» և «Լրտեսը» դորամաներում։

Իր վերջին համերգն անցկացրել է Հվաջունգ գիմնազիայում, 2015 թվականի մարտի 28-ին և 29-ին։

2015 թվականի մարտի 31-ին գնացել է բանակ, որտեղ կանցկացնի հետագա 2 տարիները։

Աշխատանքներ

Սոլո սկավառակագրություն

• [2008.03.12] Keyword / Maze

  • "Just For One Day"
  • «Insa», սաունդթրեկ Millionaire's First Love ֆիլմի համար
  • «Maze»
  • «Footsteps»

• [2013.17.01] «MINE» — առաջին մինի սոլո ալբոմ (հետագայում թողարկվել է «I» անվամբ)

• [2013.29.10] «WWW (WHO WHEN WHY)» — երկրորդ սոլո ալբոմ

Երգահան/կոմպոզիտոր

  • Kiss Shita Mama Sayonara (կոմպիզուտոր, երգը գրվել է Փակ Յու Չոնի հետ)
  • Don’t Cry My Lover (կորեական MIROTIC ալբոմ, տարբերակ C)
  • Wasurenaide (ճապոնական The Secret Code ալբոմ)
  • 9095 (ճապոնական The Secret Code ալբոմ)

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կիմ Ջե Ջունգ» հոդվածին։