Կլաուս Հասելման

Կլաուս Հասելման (Klaus Hasselmann; հոկտեմբերի 25, 1931(1931-10-25)[1], Համբուրգ, Վայմարյան Հանրապետություն[2]), գերմանացի ֆիզիկոս, օվկիանոսագետ, օդերևութաբան, կլիմայագետ, վիճակագիր։ Պատվավոր պրոֆեսոր, փիլիսոփայության դոկտոր (1957)։ Max Planck Institute for Meteorology-ի պատվավոր հիմնադիր տնօրեն (1974-1999), 1988-1999 թվականներին նաև German Climate Computing Centre-ի առաջին գիտական տնօրեն։ Շվեդիայի գիտությունների թագավորական ակադեմիայի արտասահմանյան անդամ։ Գլոբալ տաքացման 2-րդ ամենաշատ մեջբերված գիտնականը 1991 թվականից 2001 թվականներին[12]։ Ֆիզիկայի Նոբելյան մրցանակի դափնեկիր (2021)։

Կլաուս Հասելման
գերմ.՝ Klaus Ferdinand Hasselmann
Ծնվել էհոկտեմբերի 25, 1931(1931-10-25)[1] (92 տարեկան)
Համբուրգ, Վայմարյան Հանրապետություն[2]
Քաղաքացիություն Գերմանիա
Մասնագիտությունֆիզիկոս, օդերևութաբան, համալսարանի դասախոս, օվկիանոսագետ և կլիմայաբան
Հաստատություն(ներ)Համբուրգի համալսարան, Մաքս Պլանկի գիտական ընկերություն, Max Planck Institute for Meteorology? և German Climate Computing Centre?
Գործունեության ոլորտclimate variability?, climate model?, Կլիմայի փոփոխություն[3], simulation?[3] և Աբիոտիկ գործոններ[3]
Պաշտոն(ներ)փոխնախագահ
ԱնդամակցությունԵվրոպական ակադեմիա[4][5], Շվեդիայի թագավորական գիտությունների ակադեմիա[5], European Geosciences Union?[5], Royal Meteorological Society?[5], American Geophysical Union?[5], Deutsche Meteorologische Gesellschaft?[5], Կիրառական մաթեմատիկայի և մեխանիկայի ընկերություն[5] և Global Climate Forum?[6]
Ալմա մատերԳյոթինգենի համալսարան[7], Համբուրգի համալսարան[5] և Մաքս Պլանկի գիտական ընկերություն[5]
Գիտական աստիճանդոկտորի աստիճան[2]
Տիրապետում է լեզուներինգերմաներեն և անգլերեն[3]
Գիտական ղեկավարWalter Tollmien?[7]
Եղել է գիտական ղեկավարPatrick Heimbach?
Պարգևներ
ՀայրErwin Hasselmann?
Կայքmpimet.mpg.de/en/staff/externalmembers/klaus-hasselmann(անգլ.)
 Klaus Hasselmann Վիքիպահեստում

Կենսագրություն

1934 թվականին նրա ընտանիքը գաղթել է Անգլիա, իսկ 1949 թվականին վերադարձել Համբուրգ։ 1950-1955 թվականներին Համբուրգի համալսարանում սովորել է ֆիզիկա և մաթեմատիկա, պաշտպանել է դիպլոմային աշխատանքը պրոֆեսոր Կառլ Վիգհարդտի ղեկավարությամբ։ Նրա համակուրսեցիներն այնտեղ էին Վոլֆգանգ Կունդտը և Էվալդ Ռիխտերը, իսկ դասախոսներից մեկը՝ Պասկուալ Յորդանը։ 1955-1957 թվականներին Գյոթինգենի համալսարանում և Մաքս Պլանկի անվան հիդրոաերոդինամիկայի ինստիտուտում սովորել է ֆիզիկա և հիդրոաերոդինամիկա, նույն 1957 թվականին առաջինում ստացել է ֆիզիկայի դոկտորի աստիճան պրոֆեսոր Վալտեր Տոլմինի ղեկավարությամբ։ 1957-1961 թվականներին պրոֆեսոր Կարլ Վիգհարդտի օգնական-հետազոտող։ 1961-64 թվականներին եղել է Լոս Անջելեսի Կալիֆորնիայի համալսարանի ասիստենտ և ասոցացված պրոֆեսոր։ Այնտեղ նրան հրավիրել է Ուոլթեր Մանկը, ում հետ ծանոթացել է նույն 1961 թվականին։ 1963 թվականին Կլաուս Հասելմանը բնակություն է հաստատել Համբուրգում, 1964-66 թվականին դասախոսել է Համբուրգի համալսարանում, 1966-75 թվականներին եղել է նրա պրոֆեսորը։ 1974 թվականին հիմնադրել է Max Planck Institute for Meteorology-ը և տնօրենի պաշտոնը զբաղեցրել մինչև 1999 թվականը։ 1988-1999 թվականներին German Climate Computing Centre-ի առաջին գիտական տնօրեն[13]։ 1999 թվականից՝ պատվավոր տնօրեն։ European Climate Forum-ի հիմնադիր։ Նրա աշակերտների թվում է օվկիանոսագետ Քեռն Քենյոնը։

Եվրոպական ակադեմիայի անդամ (1988), եվրոպական գիտությունների և արվեստի ակադեմիա, Deutsche Meteorologische Gesellschaft, Gesellschaft für Angewandte Mathematik und Mechanik, ամերիկյան երկրաֆիզիկական միության անդամ, երկրի մասին գիտությունների Եվրոպական միության պատվավոր անդամ, պատվավոր ֆելլո Royal Meteorological Society (2014)[14]։

Ամուսնացել է 1957 թվականին, ունի երեք երեխա։

Seventy Years of Exploration in Oceanography: A Prolonged Weekend Discussion with Walter Munk գրքի հեղինակ (2010)։

Պարգևներ և պատվոգրեր

  • James B. Macelwane Medal (1964)
  • Sverdrup Gold Medal Award (1971)
  • Environment Prize (German Environment Foundation) (1998)
  • Почётный доктор Университета Восточной Англии (2000)
  • Vilhelm Bjerknes Medal (2002)[15]
  • Ոսկե մեդալ իսպանական University of Alcalá (2005)
  • IMSC award (2007)[16]
  • BBVA Foundation Frontiers of Knowledge Award (2009)[17]
  • Ֆիզիկայի Նոբելյան մրցանակ (2021) «երկրային կլիմայի ֆիզիկական մոդելավորման և տատանումների քանակական վերլուծության և գլոբալ տաքացման հուսալի կանխատեսման համար»[18]

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կլաուս Հասելման» հոդվածին։