Կլեմենս Ֆրից

գերմանացի ֆուտբոլիստ

Կլեմենս Ֆրից (գերմ.` Clemens Fritz, դեկտեմբերի 7, 1980(1980-12-07)[1][2][3], Էրֆուրտ, Արևելյան Գերմանիա[4]), գերմանացի ֆուտբոլիստ, եզրային պաշտպան։ Նա իր կարիերայի մեծ մասը անցկացրել է գերմանական «Վերդեր»-ում, որի կազմում հանդես է եկել 11 տարի։

Կլեմենս Ֆրից
գերմ.` Clemens Fritz
Կլեմենս Ֆրիցը 2009 թվականին
Անձնական տվյալներ
Ազգությունըգերմանացի
ՔաղաքացիությունըԳերմանիա Գերմանիա
Ծննդյան ամսաթիվդեկտեմբերի 7, 1980(1980-12-07)[1][2][3] (43 տարեկան)
ԾննդավայրԷրֆուրտ, Արևելյան Գերմանիա[4]
Հասակ183 սանտիմետր
Քաշ81 կիլոգրամ
Դիրքեզրային պաշտպան, կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբԱվարտել է կարիերան
Պատանեկան կարիերա
1998-1999Գերմանիա Ռոտ-Վայս
Մասնագիտական կարիերա*
ՏարիԱկումբԽաղ(Գոլ)
1999-2001Գերմանիա Ռոտ-Վայս57 (14)
2001-2003Գերմանիա Կարլսրուե61 (7)
2003-2006Գերմանիա Բայեր 0443 (2)
2006-2017Գերմանիա Վերդեր Բրեմեն288 (5)
Ազգային հավաքական
2006-2008Գերմանիա Գերմանիա22 (2)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Կլեմենսը իր կարիերան սկսել է գերմանական «Ռոտ-Վայս»-ի և «Կարլսրուե»-ի կազմերում։ 2003 թվականին գերմանացի ֆուտբոլիստը միացել է «Բայեր 04»-ին, որի կազմում անցկացրել է 3 մրցաշրջան։ 2006 թվականին Կլեմենսը տեղափոխվել է «Վերդեր Բրեմեն», որի կազմում մասնակցել է ավելի քան 300 հանդիպման։

Իր 2-ամյա միջազգային կարիերան Կլեմենսը սկսել է 2006 թվականին Գերմանիայի ազգային հավաքականի կազմում։ Հավաքականի կազմում նա մասնակցել է 22 հանդիպման և դարձել է 2 գոլի հեղինակ։ Կլեմենսը հավաքականի կազմում դարձել է Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն։

2016-17 մրցաշրջանի ավարտից հետո Ֆրից Կլեմենսը հայտարարել է կարիերան ավարտելու մասին։

Ակումբային կարիերա

«Ռոտ-Վայս»

Կլեմենս Ֆրիցը իր կարիերան սկսել է «Ռոտ-Վայս»-ի ակադեմիայում։ Թիմի հիմնական կազմում հանդես է եկել 1999-2001 թվականների ընթացքում։

«Կարլսրուե» և «Բայեր 04»

2001 թվականի ամռանը ֆուտբոլիստը միացել է II Բունդեսլիգայում հանդես եկող «Կարլսրուե»-ին։ Թիմի կազմում անցկացրել է 2 մրցաշարջան, որոնց ընթացքում մասնակցել է 61 հանդիպման և դարձել է 7 գոլի հեղինակ։

2003 թվականին Կլեսմենը տեղափոխվել է Բունդեսլիգան ներկայացնող «Բայեր 04»։ Մրցաշրջանի կեսը ֆուտբոլիստը անցկացրել է թիմի երիտասարդական կազմում։ Իր առաջին մրցաշրջանի ընթացքում թիմի հիմնական կազմում Ֆրիցը մասնակցել է 14 հանդիպման։

«Վերդեր Բրեմեն»

2006 թվականին Կլեմենս Ֆրիցը ազատ գործակալի կարգավիճակով տեղափոխվել է «Վերդեր Բրեմեն»։ Նա թիմի հետ կնքել է 3 տարվա պայմանագիր[5][6]։

Թիմի կազմում անցկացրել է 11 մրցաշրջան, մասնակցել է 288 հանդիպման։ 2017 թվականի մայիսի 8-ին Ֆրիցը հայտարարել է կարիերան ավարտելու մասին.[7]։

Միջազգային կարիերա

Գերմանիայի ազգային հավաքականի կազմում Կլեմենսը իր դեբյուտը նշել է 2006 թվականի հոկտեմբերի 7-ին` Վրաստանի հավաքականի դեմ խաղում։

2007 թվականի հունիսի 2-ին Ֆրիցը խփել է իր առաջին միջազգային գոլը Սան Մարինոյի հավաքականի դեմ խաղում[8]։ Հանդիպումն ավարտվել է 6-0 հաշվով։

Ֆրիցը Գերմանիայի հավաքականի կազմում 2008 թվականին մասնակցել է Եվրոպայի առաջնությանը և դարձել է արծաթե մեդալակիր։

Վիճակագրություն

Միջազգային

Գերմանիա
ՏարիԽաղԳոլ
200630
200782
2008110
Արդյունք222

Միջազգային գոլեր

#ԱմսաթիվՎայրՄրցակիցԱրդյունքՀաշիվՏեսակ
1.հունիսի 2, 2007Նյուրնբերգ, Գերմանիա 6–06–0Եվրո 2008, որակավորման փուլ
2.նոյեմբերի 17, 2007Հաննովեր, Գերմանիա 1–04–0Եվրո 2008, որակավորման փուլ

Ձեռքբերումներ

Ակումբային

  • Բունդեսլիգայի փոխչեմպիոն - 2007/08
  • Գերմանիայի լիգայի գավաթակիր - 2006
  • Գերմանիայի գավաթակիր - 2008/09

Միջազգային

  • Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր - 2008

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կլեմենս Ֆրից» հոդվածին։