Կլեոպատրա Պոնտացի

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կլեոպատրա (այլ կիրառումներ)

Կլեոպատրա Պոնտացի (մ.թ.ա. 110 - մ.թ.ա. 58), պոնտացի արքայադուստր, որի ծնողներն են եղել Միհրդատ VI Եվպատորը և նրա քույր Լաոդիկան։ Կլեոպատրան հայտնի է եղել նաև որպես Կլեոպատրա ավագ, որպեսզի տարբերվեր իր անվանակից քրոջից։

Կլեոպատրա Ավագ
Թագուհի
Ծնվել է՝մ.թ.ա. 110
Մահացել է՝մ.թ.ա. 58
ՀայրՄիհրդատ VI Եվպատոր
ՄայրԼաոդիկա
ԵրեխաներԱրտավազդ Բ և Տիգրան Կրտսեր

Կլեոպատրա Պոնտացու ծնողներըԿլեոպատրա Պոնտացին ծնվել է Ք.Ա. 110 թվականին։ Հայրը` Միհրդատ Եվպատոր և մայրը` Լաոդիկան։

Հայրը եղել է 11 տարեկան, երբ իր գլխին դրել են արքայի թագը։ Մայրը չի սիրել որդուն և ցանկացել է սպանել, բայց Միհրդատը փախել է և սովորել դիմանալ ամեն ինչի, անգամ փորձել է տարբեր թույներ և հակաթույներ, սովորում է 23 լեզու։ Վերադառնում է 17 տարեկանում։ Պալատի օրիորդներից իրեն կին է ընտրում Լաոդիկային՝ իր քրոջը։

Միհրդատը երկար ժամանակով բացակայում է պալատից, և Լաոդիկան դավաճանում է նրան երեք տարբեր այրերի հետ։ Միհրդատը վերադառնում և իմանում է, որ իրեն պատրաստվում է իր կինը թունավորել, բայց քանի որ գիտեր ամեն թույնի հակաթույնը, հասկանում է և ստիպում նրանց ուտել ողջ պարունակությունը, և Լաոդիկեն իր սիրեկանների հետ մահանում է։

Կլեոպատրայի և Տիգրանի ամուսնությունըՄ.թ.ա. 94 թվականին կնքված Հայ-պոնտական դաշինքի արդյունքում 16 տարեկան Կլեոպատրան ամուսնանում է Տիգրանի հետ, որն այդ ժամանակ 46-47 տարեկան էր։

Կլեոպատրան այնքան գեղեցիկ էր, որ նմանվում էր հայոց աստվածուհի Աստղիկին։ Նա Տիգրանին պարգևում է 3 արու զավակ`

  • Զարեհ-Նրան սպանում է Տիգրան Մեծը դավադրության համար։
  • Տիգրան Ավագ-Նրան ևս սպանում է Տիգրան Մեծը։
  • Տիգրան Կրտսեր։

Տես Նաև

Գրականություն

  • Mayor, A. The Poison King: the life and legend of Mithradates, Rome’s deadliest enemy, Princeton University Press, 2009
  • Khachʻatryan, Hayk (2001) Queens of the Armenians : 150 biographies based on history and legend, Sekhpossian, Nouné (transl.); Merguerian, Barbara J. (Ed.), Yerevan : «Amaras» ; Boston, MA : Armenian International Women’s Association Press, ISBN 0-9648787-2-0

Արտաքին հղումներ