Կծմնձուկ աղեղնաձև

բույսերի տեսակ
Կծմնձուկ աղեղնաձև
Կծմնձուկ աղեղնաձև
Կծմնձուկ աղեղնաձև
Դասակարգում
Թագավորություն Բույսեր (Plantae)
Տիպ/ԲաժինԱնոթավոր բույսեր (Tracheophyta)
ԵնթատիպՍերմնավոր բույսեր (Spermatophytes)
ԿարգԿաղամբածաղկավորներ (Brassicales)
ԸնտանիքԿաղամբազգիներ (Brassicaceae)
ՏրիբաCardamineae
ՑեղBarbarea
ՏեսակԿծմնձուկ աղեղնաձև (B. vulgaris)
Միջազգային անվանում
Barbarea vulgaris
W.T.Aiton, 1812
Տարածվածություն և պահպանություն
Հատուկ պահպանության կարգավիճակ՝
Քիչ մտահոգող տեսակ

Տաքսոնի տարածվածությունը
Տաքսոնի տարածվածությունը

Կծմնձուկ աղեղնաձև (լատին․՝ Barbarea vulgaris), խաչածաղկավորների ընտանիքին պատկանող դեղաբույս։

Նկարագրություն

Առանցքային արմատով և փետրաձև մասնատված կամ քնարաձև տերևներով, երկամյա, մերկ խոտաբույս է, որի բարձրություն 30-70 սմ է։ Նոսր ողկույզներում հավաքված են ոսկեգույն դեղին, չորսանդամ ծաղիկները։ Քառանիստ բազմասերմ պատիճներում սերմերը դասավորված են մեկ շարքով[1]։

Տարածվածություն

Որպես մոլախոտ աճում է միջին և ստորին լեռնային գոտիների խոնավ մարգագետիններում, առուների եզրերին։ Հանդիպում է Լոռու, Սյունիքի, Արմավիրի, Արարատի մարզերում և Երևանում։ Մեղրատու և գեղազարդային բույսեր են[1]։

Նշանակություն

Բուժական նպատակներով օգտագործում են C վիտամին, գլիկոզիդներ, սապոնիններ, սինիգրին թիոգլիկոզիդ (որի ճեղքման արդյունքում առաջանում է մանանեխային յուղ) պարունակող վերգետնա մասը։ Սերմերում կուտակվող տոքսիկ նյութերը կարող են առաջացնել կենդանիների թունավորումներ[1]։

Ծանոթագրություններ

Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կծմնձուկ աղեղնաձև» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կծմնձուկ աղեղնաձև» հոդվածին։