Կոկո (գորիլա)

էգ գորիլա՝ հետազոտության օբյեկտ

Կոկո (հապավում Հանաբիկո (ճապ.՝ 花火子) անունից, բառացի՝ «հրավառության զավակ», հուլիսի 4, 1971 - հունիսի 19, 2018), էգ գորիլա, որը մասնագետ Ֆրանսին Պատերսոնի օգնությամբ, Սթենֆորդի համալսարանի գիտնականների հետազոտական նախագծի արդյունքում սովորել է ամերիկյան ժեստերի լեզվի՝ ամսլենի ավելի քան հազար ժեստ և լսելով հասկանալ ավելի քան երկու հազար անգլերեն բառ[2]։

Կոկո
Տեսակառանձնյակ, անազատության մեջ ապրող միջատներ և animal-person?
Սեռիգական
Ծնվել էհուլիսի 4, 1971(1971-07-04)
ԾննդավայրՍան Ֆրանցիսկոյի կենդանաբանական այգի, Սան Ֆրանցիսկո, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Սատկել էհունիսի 19, 2018(2018-06-19)[1] (46 տարեկան)
Սատկելու վայրՎուդսայդ, Սան Մատեո շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ
koko.org(անգլ.)
 Koko (gorilla) Վիքիպահեստում

Կենդանու ունակությունները

Պնդումներ կան, թե Կոկոյի ինտելեկտի գործակիցը (IQ) տատանվել է 70-95 սահմաններում[3]։

Նա կարողացել է կատակել և նկարագրել իր զգացմունքները՝ տխրությունը, դժգոհությունը։ Կոկոյի ամենահայտնի կատակը իրեն «լավ թռչնակ» անվանելն էր։ Ասելով, որ ինքը կարող է թռչել, նա հետո խոստովանել է, որ դա կատակ էր։ Երբ նրա ընկեր գորիլա Մայքլը պոկել է Կոկոյի կտորից տիկնիկի ոտքը, Կոկոն նրան ժեստերի լեզվով անվանել է «կեղտոտ, վատ արտաքնոց»։ Կոկոն շատ լավ հասկացել է, թե ինչ են անցյալն ու ապագան։

Նրան հասանելի են եղել «թախիծ» և «երևակայություն» վերացական հասկացությունները։ Տեսնելով լկամը բերանում ձիուն՝ Կոկոն ցույց է տվել «ձին տխուր է», հավելելով՝ «ատամները»[4]։ Կոկոն կարողացել է ցույց տալ, երբ որևէ տեղը ցավել է և անգամ կարողացել է ցույց տալ ցավի ուժգնության աստիճանը։ Նա գերադասել է դիմանալ ցավին, քանի դեռ այն շատ չի սաստկացել[2]։ Կոկոն չի սիրել լողանալ տաշտակում, և տեսնելով լոգարան տարվող այլ գորիլայի, ցույց է տվել․ «ես այնտեղ լալիս եմ»[4]։

Նա այն քիչ կենդանիներից է եղել, որն այլ կենդանի ընկերակիցներ է ունեցել՝ 1984 թվականից դաստիարակել է կատվի ձագերի։

Կոկոն իր ծննդից՝ 1971 թվականի հուլիսի 4-ից մինչև մահ, հիմնականում ապրել է Կալիֆորնիայի Վուդսայդ բնակավայրում։

Մահացել է Կալիֆորնիայում 2018 թվականի հունիսի 19-ին՝ քնի մեջ[5][6]։

Հետազոտության քննադատություն

Գիտական հասարակություն քննադատում է հետազոտությունը, փաստելով, որ Կոկոյի մասին հրապարակումները սովորաբար հայտնվել են հանրամատչելի մամուլում, իսկ գիտական աշխատանքները քիչ են եղել[7][8]։

Ծանոթագրություններ