Կոնֆետի ծառ

բույսերի տեսակ

Կոնֆետի ծառ[1] (Հրուշակեղենի ծառ) կամ քաղցր էակներ, թփուտների ընտանիքի երկարամյա ծառ[2]։ Հայտնի է Ճապոնիայից, Արևելյան Չինաստանից, Կորեայից և Հիմալայան լեռներից, որտեղ կարող է աճել ծովի մակարդակից մինչև 2000 մետր բարձրության վրա, կավային կամ թաց ավազոտ հողի վրա[3]։ Ծառը կարող է աճել մինչև 10-20 մետր բարձրության։ Արտաքին տեսքից բավականին դեկորատիվ է. ծաղկող թագ, մեծ փայլուն մուգ կանաչ տերևներ, փոքրիկ մարմնագույն ծաղիկներով, ծաղկում է հուլիսին[4]։ Չոր կորիզավոր պտուղները աճում են մսալի պտղակոթի վերջում[5]։

Պտղակոթի քաղցր բույրը ուտելի հումք է և հիշեցնում է թթվաշ չամիչի[6]։ Հետևաբար, կոնֆետի ծառը անվանում են նաև ճապոնական չամիչի ծառ[7]։ Չորացրած պտղակոթը կարող է օգտագործվել որպես չամիչ:

Մրգային ծառի կոնֆետներ


Օգտագործում

Կոնֆետի ծառի (հրուշակեղենի ծառ) պտուղները քաղցր է, բուրավետ և ուտելի՝ և՛ հում, և՛ եփած վիճակում։ Չորացրած ժամանակ նայում և համտեսում են ինչպես չամիչ։ Սերմերի, թփուտի և երիտասարդ տերևների մզվածքը կարող է օգտագործվել որպես մեղրի փոխարինող և օգտագործվում է գինու և կոնֆետի պատրաստման համար[8]։Տերևների մզվածքը պարունակում է գլիկոզիդներ, որն իրականացնում է հակաքաղցր գործունեություն[9]։

Փայտանյութը լավն է և ամուր և օգտագործվում է շինարարության ու կահույքի պատրաստման մեջ[10]։

Այն օգտագործվել է որպես ավանդական դեղամիջոց չինական, կորեական և ճապոնական բժշկության մեջ՝ ջերմության, մակաբուծական վարակների և լյարդի հիվանդությունների բուժման համար[11]։

Ծանոթագրություններ

Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կոնֆետի ծառ» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կոնֆետի ծառ» հոդվածին։