Կոռնվեստհայմ

Կոռնվեստհայմ (գերմ.՝ Kornwestheim), քաղաք Գերմանիայում՝ Բադեն-Վյուրթեմբերգ երկրամասի Լյուդվիգսբուրգի շրջանում[2]։ Համարվում է Շտուտգարտի մետրոպոլիտենային շրջանի բաղկացուցիչ մասը[3]։ Ընկած է Շտուտգարտից 10 կիլոմետր դեպի հյուսիս, Լյուդվիգսբուրգից 5 կիլոմետր դեպի հարավ։ Զբաղեցնում է 14,64 քառակուսի կիլոմետր տարածք։ 2013 թվականի դեկտեմբերի 31-ի տվյալներով բնակչության թվաքանակը եղել է 32.177[4], 2015 թվականի դեկտեմբերի 31-ի տվյալներով՝ 33 153[5]։

Բնակավայր
Կոռնվեստհայմ
Զինանշան

ԵրկիրԳերմանիա Գերմանիա
Մակերես14,65 կմ²
ԲԾՄ297±1 մետր
Բնակչություն34 130 մարդ (դեկտեմբերի 31, 2022)[1]
Ժամային գոտիUTC+1 և UTC+2
Հեռախոսային կոդ07154
Փոստային դասիչ70806
Ավտոմոբիլային կոդLB
Պաշտոնական կայքkornwestheim.de(գերմ.)
Կոռնվեստհայմ (Գերմանիա)##
Կոռնվեստհայմ (Գերմանիա)

Պատմություն

Ենթադրվում է, որ քաղաքի ներկայիս տարածքում առաջին բնակավայրը հիմնել են ալեմանյան ցեղի ներկայացուցիչները IV—V դարերում։ 780 թվականին Լորշի կոդեքսում հիշատակվել է Վեստհայմ անվանումով։ 1303 թվականին ներառվել է Վյուրթեմբուրգի դքսության կազմում։ Կոռնվեստհայմ անվանումով առաջին անգամ հիշատակվել է 1472 թվականին։ Բնակավայրի ծաղկմանն ու զարգացմանը մեծապես նպաստել է 1846 թվականին շարք մտած երկաթուղային կայարանը։ 1931 թվականին Կոռնվեստհայմը քաղաքի կարգավիճակ է ստացել[6][7]։

1903 թվականին Կոռնվեստհայմում հիմնվել է մրցարշավային մոտոցիկլետներ արտադրող Kreidler ընկերությունը[8]։ Այս քաղաքում են գտնվում նաև կոշկեղենի արտադրության Salamander GmbH ընկերության գլխավոր գրասենյակն ու գլխադասային ձեռնարկությունը, որը կառուցվել է 1885 թվականին, 1923 թվականին զգալիորեն ընդարձակվել և ներկայումս համարվում է ճարտարապետական հուշարձան[9][10][11]։

Քույր քաղաքներ

Կոռնվեստհայմի քույր քաղաքներն են[12]՝

Ժողովրդագրություն

Տարին/օրըԲնակչ.
00. 00. 159500.620
00. 00. 169400.470
00. 00. 175800.628
00. 00. 180300.936
00. 00. 183401.373
00. 00. 185501.441
01. 12. 187101.498
01. 12. 188001.723
01. 12. 189001.868
01. 12. 190002.628
01. 12. 191004.088
16. 06. 192507.953
Տարին/մարդահամարի օրըԲնակչ.
16. 06. 1933010.200
17. 05. 1939014.706
00. 12. 1945012.622
13. 09. 1950020.734
06. 06. 1961026.296
27. 05. 1970028.843
31. 12. 1975027.771
31. 12. 1980027.037
25. 05. 1987028.061
31. 12. 1990029.198
31. 12. 1995029.818
31. 12. 2000029.863
Տարին/մարդահամարի օրըԲնակչ.
31. 12. 2005030.789
31. 12. 2010031.292
31. 12. 2015033.153
31. 12. 2020033.743

Պատկերասրահ

Ծանոթագրություններ

Գրականություն

  • Württembergisches Städtebuch; Band IV, Teilband Baden-Württemberg Band 2 aus Deutsches Städtebuch. Handbuch städtischer Geschichte. Im Auftrage der Arbeitsgemeinschaft der historischen Kommissionen und mit Unterstützung des Deutschen Städtetages, des Deutschen Städtebundes und des Deutschen Gemeindetages hrsg. von Erich Keyser. Stuttgart 1961.
  • Willi A. Boelcke։ Kornwestheim: vom Alemannendorf zur Industriestadt. Hrsg. von der Stadt Kornwestheim. Kornwestheim 1972.

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կոռնվեստհայմ» հոդվածին։