Կուտուզով օպերացիա

Կուտուզով օպերացիա, օպերացիան կազմակերպվել է Խորհրդային Միության Կարմիր բանակի կողմից ընդդեմ գերմանական Կուրգան խմբավորման։ Ռազմական գործողությունը կոչվել է Նապոլեոնյան բանակի դեմ 1812 թվականին ռազմական գործողություններ իրականացնող ռուս գեներալ Միխայիլ Կուտուզովի անունով։ Օպերացիան Խորհրդային Միության ռազմական ուժերի կողմից իրականացրած երկու խոշոր օպերացիաներից մեկն է եղել։ Այն սկսվել է 1943 թվականի հուլիսի 12-ին և ավարտվել 1943 թվականի օգոստոսի 18-ին Օրյոլի գրավմամբ։

Կուտուզովի օպերացիա
Հայրենական մեծ պատերազմ

Կուտուզովի օպերացիա
Թվական1943 թվականի հուլիսի 12-օգոստոսի 18
ՎայրՕրյոլ
ԱրդյունքԽորհրդային Միության հաղթանակ
Հակառակորդներ
Նացիստական ԳերմանիաԽորհրդային Միություն
Հրամանատարներ
Վալտեր Մոդել Լոթար ՌենդուլիքԿոնստանտին Ռոկոսովսկի Հովհաննես Բաղրամյան
Կողմերի ուժեր
300.700 մարտիկ
[3]
625 տանկ և հարձակման զենքեր[3]
610 ինքնաթիռ[3]
5,500 ատրճանակներ[3]
1,286,000 մարդ[1]
2,409տանկ և հարձակման զենքեր[1]
2,220[2]–3,023[1] ինքնաթիռ
26,379 ատրճանակներ[1]
Ռազմական կորուստներ
86,454 մարդ[Ն_1]
անհայտ տանկեր[Ն_2]
անհայտ ատրճանակներ
218 ինքնաթիռ[6]
429,890 մարդ [Ն_3][8]

Նախապատմություն

Անձրևային եղանակների ավարտվելուն պես խորհրդային հրամանատարությունը կշռադատում է իր հաջորդ քայլերը։ Ստալինը ուզում էր վճռականորեն իրադրության տերը լինել` իրենց ձեռքում պահելով հարձակողական հնարավորությունները և համոզված էր, որ իր գլխավոր հրամանատարները կգրավեն նախնական պաշտպանական դիրք, կթուլացնեն գերմանական ուժերը, և հնարավորություն կստեղծվի խորհրդային ուժերի հարձակման համար[9]։ Կուտուզով օպերացիան եղել է հարձակողական պլան` ուղղված գերմանական բանակի «Կենտրոն» խմբավորման դեմ։ Այն իրականացվել է խորհրդային երեք ճակատներում գերմանական զրահատանկային երկրորդ զորամիավորման դեմ` նպատակ ունենալով կասեցնել գերմանական իններորդ բանակի շարժումը և անցկացնել հարձակողական օպերացիա Կուրսկի աղեղում[10]։Խորհրդային ուժերը կատարում են խորքային պաշտպանական աշխատանքներ, ականապատում են տարածքներ։ Խորհրդային հրամանատարությունը ծրագրել էր Կուրսկի աղեղում շրջապատել և ոչնչացնել թշնամուն։ Սկզբնական հարվածը իրականացվում էր հյուսիսային և արևելյան ուղղություններով միաժամանակ։ Գերմանական հետախուզությանը հայտնի էր, որ խորհրդային զորքերը երկրորդ զրահատանկային ուժերի դեմ կենտրոնացրել են ուժեր։ Խորհրդային բանակն ուներ 1286000 մարդ, 2400 տանկ, 3000 ինքնաթիռ։ Գերմանական ուժերի դեմ մղվում էին նաև պարտիզանական կռիվներ։

Ծանոթագրություններ


Քաղվածելու սխալ՝ <ref> tags exist for a group named "N", but no corresponding <references group="N"/> tag was found