Կուրոլ

Կուրոլը (լատ․՝ Leptosomus discolor), կուրաոլակերպերի կարգի (լատ․՝ Leptosomiformes) միակ ներկայացուցիչը, որը ներառվում է կուրոլայինների ընտանիքի (լատ․՝ Leptosomidae) կուրոլների ցեղի (լատ․՝ Leptosomus

Կուրոլ
Էգ կուրոլ
Էգ կուրոլ
Գիտական դասակարգում
ՎերնաթագավորությունԿորիզավորներ

Eukaryota

ԹագավորությունԿենդանիներ
ԵնթաթագավորությունՈղնաշարավորներ

Verterbrata

ՎերնատիպԲազմաբջիջներ

Bilateria

ՏիպՔորդավորներ

Chordata

Ենթատիպ???

Deuterostomia

ՎերնադասՉորքոտանիներ

Tetrapoda

ԴասԹռչուններ

Aves

ԵնթադասՆորածնոտավորներ

Neognathae

ԿարգԿուրոլակերպեր

Leptosomiformes

ԸնտանիքԿուրոլայիններ

Leptosomidae

ՑեղԿուրոլներ

Leptosomus

ՏեսակԿուրոլ

Leptosomus discolor

Լատիներեն անվանում
Leptosomus discolor
Johann Hermann, 1783
Հատուկ պահպանություն


Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերների որոնում
Վիքիպահեստում

ITIS 554534
NCBI 188344
EOL 1050030

Ունի երեք ենթատեսակ՝ Leptosomus discolor discolor, Leptosomus discolor gracilis, Leptosomus discolor intermedius։

Բնութագիրը

Մարմնի երկարությունը 38-50 սմ է։ Քաշը կարող է լինել 190-280 գ։ Այս տեսակի էգերն ու արուները միմյանցից արտաքնապես բավականին տարբեր են․ էգերն ավելի խոշոր են և արուից տարբերվում են փետրավորմամբ։ Արուների կրծքավանդակը և գլուխը հիմնականում մոխրագույն է, իսկ մեջքը, թևերը և պոչը՝ մուգ կանաչ։ Արուները աչքերի և գլխի շուրջը ունեն սև գունավորում։ Էգերը ունեն մուգ շագանակագույն գունավորում։ Ոչ սեռահասուն կուրոլները սովորաբար նման են էգի։ Ոտքերը փոքր են և ունեն անսովոր կառուցվածք։

Տարածվածությունը

Տարածված է հիմանանում Աֆրիկական կղզիներում՝ Մադագասկար և Կոմորյան կղզիներում։ Բնակվում են անտառածածկ տարածքներում, մինչև 2000 մ․ բարձրություններում։

Վարքագիծը և էկոլոգիան

Որսին դարանակալում են ծառերի սաղարթում։ Նաև որսում են օդում։

Բնադրում է ծառերի փչակներում գետնից 4-6 մ բարձրության վրա։ Ձվադրում է 1-4 ձու։ Ձվերը սպիտակ են լինում։ Թուխս են նստում միայն էգերը, իսկ արուները կերակրում են նրանց այդ ժամանակ։ Թուխս են նստում մոտ 20 օր, որից հետո ձագերը ծնվու են։ Ձագերը մնում են բնում 30 օր, որից հետո թռչում և հեռանում են։

Սնունդը

Կուրոլը սնվում է միջատներով, թրթուրներով և ծառաբնակ սողուններով։

Պահպանման կարգավիճակ

Կուրոլը գրանցված է ԲՊՄՄ (Բնության պահպանության միջազգային միություն) Կարմիր ցուցակում «Չվտանգված» կարգավիճակով։

Փոխհարաբերությունները մարդկանց հետ

Կուրոլները շատ խելացի կենդանիներ են և երբեք չեն խանգարում Մադագասկարի բնակչներին, ովքեր ունեն շատ լեգենդներ և առասպելներ այս տեսակի մասին։

Պատկերասրահ

Գրականություն

Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կուրոլ» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կուրոլ» հոդվածին։