Կրիվա Պալանկա

Կրիվա Պալանկա, քաղաք Հյուսիսային Մակեդոնիայի արևելքում։ Կրիվա Պալանկա համայնքի վարչական կենտրոնը։ Բուլղարական սահմանից ունի 5 կմ հեռավորություն։

Կրիվա Պալանկա
Տեսակքաղաք
Երկիր Հյուսիսային Մակեդոնիա
ՎարչատարածքKriva Palanka Municipality?
ԲԾՄ620 մետր
Մակերես480,81 կմ²
Քարտեզ
Քարտեզ

Քաղաքը գտնվում է հանրապետության հյուսիս-արևելքում՝ Օսոգովո լեռնաշղթայից ոչ հեռու՝ Կրիվա Ռեկա գետի երկու ափերին։ Կումանովոյից ունի 60 կմ, իսկ երկրի մայրաքաղաք Սկոպիեից 100 կմ հեռավորություն։ Գետի երկայնքով քաղաքի անվանումը՝ Օսմանյան կայսրության օրոք թուրքերեն եղել է Էգրի-Դերե (ծուռ գետ), այնուհետև անվանվել է Էգրի-Պալանկա (թուրքերեն՝ Egri Palanka

Պատմություն

Կրիվա Պալանկան երկրի «ամենաերիտասարդ» քաղաքներից մեկն է։ Այն հիմնվել է 1633 թվականին թուրքերի կողմից՝ Բայրամ փաշայի ցուցումով։ 20-րդ դարի սկզբին քաղաքն ունեցել է բազմաէթնիկ բնակչություն։ Վասիլ Իվանով Կինչևի 1900 թվականի «Մակեդոնիա. Ազգագրություն և վիճակագրություն» աշխատության մեջ նշվում է, որ քաղաքում բնակվել է 1,5 հազար բուլղար-քրիստոնյա, 2,5 հազար թուրք, 20 վլահ և 320 գնչու[1]։ 1905 թվականին քաղաքի 1364 բնակիչներ Բուլղարիայի Էկզարխիայի եկեղեցու ծխականներն էին[2]։ 1912 թվականի Առաջին Բալկանյան պատերազմի սկզբում քաղաքից 27 հոգի դարձել էին մակեդոնա-օդրինյան աշխարհազորի անդամներ[3]։

Բնակչություն

Ըստ 2002 թվականի մարդահամարի տվյալների՝ Կրիվա Պալանկայի բնակչությունը կազմել է 14 558 մարդ[4]

ԱզգությունԸնդհանուր
մակեդոնացիներ13 758
ալբանացիներ0
թուրքեր2
գնչուներ668
վլահներ2
սերբեր88
բոսնիացիներ1
ուրիշներ39

Տեսարժան վայրեր

Սուրբ Յովակիմ Օսոգովսկի վանք

Քաղաքի մոտ (կենտրոնից 2 կմ հեռավորության վրա) գտնվում է Օսոգովսկի ուղղափառ վանքը՝ ճարտարապետության և պատմության միջնադարյան հուշարձանը։

Ծանոթագրություններ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կրիվա Պալանկա» հոդվածին։