ՀՀ ԱՆ անձնական տվյալների պաշտպանության գործակալություն
Անձնական տվյալների պաշտպանության գործակալություն, Հայաստանի Արդարադատության նախարարության աշխատակազմի Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը ստեղծվել է 2015 թվականի հոկտեմբերի 9-ին՝ Հայաստանի Կառավարության 2015 թվականի հուլիսի 2-ի N 734-Ն-ի որոշմամբ։
Հայաստանի վարչապետ՝ Հովիկ Աբրահամյանի 2015 թվականի հոկտեմբերի 9-ի որոշմամբ Շուշան Դոյդոյանը նշանակվել է Անձնական տվյալների պաշտպանության գործակալության պետ՝ 5 տարի ժամկետով[1]։ Գործակալության գործառույթները սահմանվում են Անձնական տվյալների պաշտպանության մասին Հայաստանի Հանրապետության օրենքի Հոդված 24-ում։
Լիազորություններ
Անձնական տվյալների պաշտպանության գործակալության լիազորություններն են՝
- ստուգել իր նախաձեռնությամբ կամ համապատասխան դիմումի հիման վրա անձնական տվյալների մշակման համապատասխանությունը Անձնական տվյալների պաշտպանության մասին օրենքի պահանջներին,
- օրենքի պահանջների խախտման դեպքում կիրառել վարչական պատասխանատվության միջոցներ,
- պահանջել արգելափակել, կասեցնել կամ դադարեցնել օրենքի պահանջները խախտող անձնական տվյալների մշակումը,
- օրենքով նախատեսված հիմքերի առկայության դեպքում մշակողից պահանջել անձնական տվյալների ուղղում, փոփոխում, ուղեփակում կամ ոչնչացում,
- անձնական տվյալներ մշակելու վերաբերյալ մշակողի ծանուցման ուսումնասիրության արդյունքում ամբողջությամբ կամ մասամբ արգելել անձնական տվյալների մշակումը,
- վարել անձնական տվյալներ մշակողների ռեեստր,
- իրավաբանական անձանց անձնական տվյալներ մշակող էլեկտրոնային համակարգերը ճանաչել բավարար պաշտպանության մակարդակ ունեցող և դրանք ներառել ռեեստրում,
- ստուգել տվյալներ մշակելու համար օգտագործվող սարքերը և փաստաթղթերը, այդ թվում՝ առկա տվյալները և համակարգչային ծրագրերը,
- օրենքով նախատեսված դեպքերում դիմել դատարան,
- իրականացնել օրենքով սահմանված այլ լիազորություններ,
- պահպանել իր գործունեության ընթացքում իրեն վստահված կամ հայտնի դարձած անձնականտվյալների գաղտնիությունը,
- ապահովել տվյալների սուբյեկտի իրավունքների պաշտպանությունը,
- քննել անձնական տվյալների մշակմանը վերաբերող հարցերով ֆիզիկական անձանց դիմումները և իր լիազորությունների սահմաններում ընդունել որոշումներ[2][3][4],
- տարեկան մեկ անգամ ներկայացնել հրապարակային հաշվետվություն՝ անձնական տվյալների պաշտպանության բնագավառում առկա իրավիճակի և նախորդ տարվա գործունեության վերաբերյալ,
- կատարել հետազոտություններ և մշակողների դիմումների կամ լուսաբանումների հիման վրա տալ տվյալներ մշակելու վերաբերյալ խորհրդատվություն կամ տեղեկացնել անձնական տվյալներ մշակելու վերաբերյալ լավագույն փորձի մասին,
- իրավապահ մարմիններին հաղորդում ներկայացնել իր գործունեության ընթացքում քրեաիրավական բնույթի խախտումների վերաբերյալ կասկածներ ի հայտ գալու դեպքում։
Արտաքին հղումներ
Աղբյուրներ
Ծանոթագրություններ
🔥 Top keywords: Գլխավոր էջՎիքիպեդիա:Վիքին սիրում է Երկիրը 2024Սպասարկող:ՈրոնելԲագրատ ԳալստանյանՊարույր ՍևակՀայաստանՀովհաննես ԹումանյանԱկսել ԲակունցԳևորգ Մարզպետունի (վեպ)Եղիշե ՉարենցՏիգրան ՊետրոսյանՆոր ԿալեդոնիաՀամո ՍահյանԳարեգին ՆժդեհՎահան ՏերյանԿոմիտասՔաոս (վեպ)Հովհաննես ՇիրազԱրարատՎիլյամ ՍարոյանՎարդանանք (պատմավեպ)Սեռական հարաբերությունԵրևանՍամվել (վեպ)Բագրատունիների թագավորությունՀայաստանի առաջին հանրապետությունԱրեգակնային համակարգՍևանա լիճՀայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանումՎիկտոր ՀամբարձումյանԱմերիկայի Միացյալ ՆահանգներԱռաջին համաշխարհային պատերազմՄեսրոպ ՄաշտոցԱվետիք ԻսահակյանԽաչատուր ԱբովյանԿենդանիների հատկանիշների ցանկՀայերենի այբուբենԵրկրորդ համաշխարհային պատերազմԲայ