Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարություն

Հայաստանի Արտակարգ իրավիճակների նախարարությունը 2008-2014 թվականներին և 2016 թվականի փետրվարի 24-ից մինչև 2023 թվականի հունիսի 30-ը գործած պետական կառույց է, որը մշակում, իրականացնում և համակարգում էր օրենքով և այլ իրավական ակտերով իր իրավասությանը վերապահված քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության բնագավառներում Հայաստանի կառավարության քաղաքականությունը։ 2022 թվականի դեկտեմբերի 16-ին կատարված օրենսդրական փոփոխություններով ԱԻՆ գործառույթները փոխանցվել են նորաստեղծ ` ներքին գործերի նախարարությանը։

Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարություն
Տեսակնախարարություն և գործադիր իշխանություն
Երկիր Հայաստան
ԻրավասությունՀայաստան
Ստեղծվել էապրիլի 21, 2008
Լուծարվել է (վերափոխվել է)2023 թվականի հունիսի 30-ին (գործառույթները փոխանցվել են ՆԳՆ-ին)
Մասն էՀայաստանի Կառավարություն
ԳլխամասԵրևան, Հայաստան
ՆախագահՊաշտոնը վերացվել է
Կայքmes.am/hy/

Ընդհանուր տեղեկատվություն

Հիմնադրվել է 2008 թվականի ապրիլի 21-ին՝ Հայաստանի նախագահի հրամանագրով[1]։

2014 թվականի դեկտեմբերի 1-ից միավորվել է Հայաստանի տարածքային կառավարման նախարարության հետ։

Վերաստեղծվել է 2016 թվականի փետրվարի 24-ին՝ վերակազմակերպման ձևով առանձնացվելով Հայաստանի տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունից[2]։

2022 թվականի դեկտեմբերի 16-ին ԱԺ կողմից ընդունված օրենսդրական փոփոխություններով ԱԻՆ գործառույթները` 2023 թվականի հունիսի 30-ից փոխանցվել են նորաստեղծ` ներքին գործերի նախարարությանը։

Նախկին նախարարներ

2008-2010 -Մհեր Շահգելդյան

Պատկերասրահ

Արտաքին հղումներ

Ծանոթագրություններ