Հայաստանը Եվրատեսիլ 2015 երգի մրցույթում

Հայաստանը մասնակցել է Եվրատեսիլ 2015 երգի մրցույթին, որը անցկացվել է Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում։ Հայաստանը ներկայացրել է Genealogy խումբը «Face the Shadow» երգով։

Եվրատեսիլ 2015 երգի մրցույթ
Ազգային ընտրություն
ԵրկիրՀայաստան
Ընտրման թվականՓետրվարի 11, 2015
Ընտրված կատարողGenealogy
Ընտրված երգ«Face the Shadow»
Երգի լեզուանգլերեն
Արդյունքներ
Արդյունքը
կիսաեզրափակչում
7–րդ տեղ, 77 միավոր
Արդյունքը
եզրափակչում
16–րդ տեղ, 34 միավոր
Հայաստանը Եվրատեսիլ 2014 երգի մրցույթումՀայաստանը Եվրատեսիլ երգի մրցույթումՀայաստանը Եվրատեսիլ 2016 երգի մրցույթում

Ներքին ընտրություն

Եվրատեսիլ 2015 երգի մրցույթի համար մասնակցի ներքին ընտրություն կատարվեց[1][2]։ 2015 թվականի հունվարի 12-ին Հանրային Հեռուստաընկերություննը հայտարարեց որ, Եվրատեսիլ 2015 երգի մրցույթի Հայաստանի մասնակցի անունը պարզ կլինի փետրվար ամսին։ 2015 թվականի փետրվարի 11-ին հայտնի դարձավ, որ ներքին ընտրության արդյունքում Հայաստանը կներկայացնի Genealogy խումբը «Don't Deny» երգով (երգի անվանումը ավելի ուշ փոխվում է «Face the Shadow»)։ Խումբը բաղկացած է 6 անդամից, որոնք ունեն Հայկական ծագում։ Խմբի 5 անդամները տարբեր աշխարհամասերից են (Ամերիկա, Ասիա, Աֆրիկա, Եվրոպա, Ավստրալիա), իսկ 6-րդ անդամը Հայաստանից է։ Խմբի ձևավորման նպատակն է մեկ բեմում միավորել հայ բնակչության մի նոր սերնդի, որոնց ընտանիքները սփռված են ամբողջ աշխարհով մեկ 1915 թվականի ցեղասպանությունից հետո[3]։

Եվրատեսիլում

Հայաստանը Եվրատեսիլում հանդես է եկել առաջին կիսաեզրափակիչում՝ մայիսի 19-ին։ Կիսաեզրափակչի քվեարկության արդյունքում Հայաստանը անցել է եզրափակիչ 7–րդ հորիզոնականով, իսկ եզրափակիչ փուլում հավաքել է 34 միավոր և զբաղեցրել է 16–րդ հորիզոնական[4]։

Հայաստանի ստացած միավորները

Հայաստանի ստացած միավորները առաջին կիսաեզրափակչում.
12 միավոր10 միավոր8 միավոր7 միավոր6 միավոր
5 միավոր4 միավոր3 միավոր2 միավոր1 միավոր
Հայաստանի ստացած միավորները եզրափակչում.
12 միավոր10 միավոր8 միավոր7 միավոր6 միավոր
5 միավոր4 միավոր3 միավոր2 միավոր1 միավոր

Հայաստանի տված միավորները

Առաջին կիսաեզրափակիչ

Հայաստանի տված միավորները առաջին կիսաեզրափակչում.

12 միավոր Վրաստան
10 միավոր Ռուսաստան
8 միավոր Հունաստան
7 միավոր Բելառուս
6 միավոր Մոլդովա
5 միավոր Սերբիա
4 միավոր Էստոնիա
3 միավոր Ռումինիա
2 միավոր Դանիա
1 միավոր Բելգիա

Եզրափակիչ

Հայաստանի տված միավորները եզրափակչում.

12 միավոր Ռուսաստան
10 միավոր Վրաստան
8 միավոր Չեռնոգորիա
7 միավոր Շվեդիա
6 միավոր Իտալիա
5 միավոր Հունաստան
4 միավոր Բելգիա
3 միավոր Ֆրանսիա
2 միավոր Լատվիա
1 միավոր Ավստրալիա

Ծանոթագրություններ