Հայաստանի զինված ուժերի կանոնագրքեր
Հայաստանի զինված ուժեր կանոնագրքեր, Հայաստանի զինված ուժերի կանոնագրքեր չորս նորմատիվ իրավական փաստաթղթեր են, որոնք վավերացված են Հայաստանի պաշտպանության նախարարի կողմից (բացառությամբ՝ շարային կանոնադրության)։
Զինծառայողների իրավունքները և պարտականությունները
Զինծառայության զորակոչված քաղաքացիները կոչվում են հայրենիքի պաշտպաններ։ Նրանք առաջնորդվում են Հայաստանի քաղաքացու համար սահմանված իրավունքներից և պարտականություններից։Նրանց վրա տարածված են սահմանադրական իրավունքներ և մի շարք պարտականություններ։ Զինծառայողների պարտականությունները բխում են ՀՀ սահմանադրության օրենքներից և ԶՈՒ նորմատիվ իրավական փաստաթղթերից։Ըստ կարգապահական կանոնագրքի և սահմանադրության օրենքների զինծառայողները իրավունք ունեն՝
- զենք կրել և հավատարիմ մնալ կանոնագրքերի օրենքներին
- առաջարկություններ ներկայացնել զինվորական ծառայության վերաբերյալ
- բողոքարկել ապօրինի գործողությունների համար.
Ըստ կարգապահական կանոնագրքի և սահմանադրության օրենքների զինծառայողները պարտավոր են՝
- հավատարիմ մնալ զինվորական երդմանը
- հավատարիմ մնալ Սահմանադրությանը
- գերազանց տիրապետել ռազմարվեստի պատմությանը
- վարպետորեն տիրապետել իրեն վստահված սպառազինությանը
- լինել ազնիվ և կարգապահ
- բարձր պահել զինվորական ընկերասիրությունը, զինվորական հարգանքի, վարքի և զինողջույնի կանոնները
- պատվով կրել զինվորի կոչումը
- բարձր պահել զորամասի պատիվը
ՀՀ ԶՈՒ կանոնագրքեր
ՀՀ նորմատիվ իրավական ակտերը չորսն են[1]
- Ներքին ծառայության կանոնագիրք
- Կայազորային և պահակային ծառայությունների կանոնագիրք
- Կարգապահական կանոնագիրք
- Շարային կանոնադրություն
Ներքին ծառայության կանոնագիրք
Ներքին ծառայության կանոնագիրքը սահմանում է՝
- զինծառայողների իրավունքները և պարտականությունները
- զինծառայողների ընկերասիրությունը և փոխհարաբերությունները
- զորամասի և ստորաբաժանումների կարգուկանոնը
- զինծառայողների հանգստին վերաբերվող հարցերը