Հայաստանի կոմունիստական կուսակցություն (ՀԽՍՀ)

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հայաստանի կոմունիստական կուսակցություն (այլ կիրառումներ)

Հայաստանի կոմունիստական կուսակցություն (կրճատ՝ ՀԿԿ, ռուս.՝ Коммунистическая партия Армении. КПА), հասարակական-քաղաքական կազմակերպություն էր։ Կազմավորվել էր 1920 թվականի հունիսին[1]։ 1920 թվականի դեկտեմբերից մինչև 1990 թվականի օգոստոս եղել է Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունում ղեկավարող կուսակցություն, Խորհրդային Միության կոմունիստական կուսակցության մասնաճյուղն էր։

Հայաստանի կոմունիստական կուսակցություն
Коммунистическая партия Армении
Изображение логотипа
ՏեսակԽՄԿԿ
Երկիր Հայկական ԽՍՀ
ՀիմնադիրԳևորգ Ալիխանյան
Հիմնադրվածհունիսի 30, 1920
Լուծարվածսեպտեմբերի 7, 1991
ԳաղափարախոսությունԿոմունիզմ
Մարքսիզմ-Լենինինիզմ
Պաշտոնական գույն(եր)կարմիր
Թերթ«Սովետական Հայաստան»
ՆախորդՀայաստանի կոմունիստական կուսակցություն (1917)
ՀաջորդՀայաստանի դեմոկրատական կուսակցություն (իրավաբանորեն)
Հայաստանի կոմունիստական կուսակցություն (ՀՀ) (փաստացի)
 Communist Party of Armenia Վիքիպահեստում

Հայաստանի կոմունիստական կուսակցության իշխանության տարիներին, ՀԿԿ ղեկավարությամբ Հայաստանը զգալի տնտեսական գիտամշակութային առաջընթաց է ապրել։ Վերականգնվել և վերակառուցվել է ժողովրդային տնտեսությունը, ստեղծվել են ծանր ու թեթև արդյունաբերության ձեռնարկություններ, էլեկտրակայաններ ևայլն։ ՀԿԿ-ի իշխանության տարիների ընթացքում երկրում անվճար կրթության, առողջապահության, բնակարանային ապահովման արդյունավետ համակարգ է եղել։

Սակայն 1920-ական թվականներից սկսյալ արմատավորվող վարչահրամայական գործելակերպը, զանգվածային հալածանքները, այլախոհության հանդեպ անհանդուրժողականության սաստկացումները մեծ դժվարություններ ստեղծեցին հայ ժողովրդին և հայ մտավորականությանը։ Դրա գագաթնակետը հանդիսացավ 1930-ականների բռնաճնշումները։ Կուսակցության նախկին առաջին քարտուղարներ՝ Գևորգ Ալիխանյանը, Հայկ Հովսեփյանը, Հայկազ Կոստանյանը և Ամատունի Վարդապետյանը բռնաճնշումների ժամանակ դատպարտվեցին մահապտժի։

1980-ական տարիների ժողովրդային ընդվզումներն ու ցույցերը պատճառ դարձան Խորհրդային Միության և Հայկական ԽՍՀ-ի փլուզմանը, Հայաստանի կոմունիստական կուսակցության իշխանության կորուստին և Հայաստանի Հանրապետության հռչակման։ ՀԽՍՀ կոմկուսի անդամ եղած որոշ գործիչներ «Միասնություն դաշինքի» կազմում 1999 թվականին ընտրվեցին Ազգային ժողովի պատգամավորներ, ինչպես նաև Հայաստանի կառավարությունում նշանակվեցին տարբեր պաշտոնների, Ազգային ժողովի նախագահ ընտրվեց ՀԽՍՀ կոմկուսի կենտրոնական կոմիտեի նախկին առաջին քարտուղար Կարեն Դեմիրճյանը։

Պատմություն

Հայ սոցիալ-դեմոկրատների միությունը հիմնադրվել է 1902 թվականին Թիֆլիսում։ Այն բաժանվեց Բոլշևիկ և Մենշևիկ խմբերի։ Բոլշևիկների խմբի և Հայաստանի առաջին հանրապետությունում գտնվող «Հայաստանի կոմունիստական կուսակցություն» հայ կումունիստների կազմակերպության միաձուլման արդյունքում 1920 թվականի հունիսի 30-ին ստեղծվեց կուսակցությունը։ Կուսակցության շատ ղեկավարներ մեղադրվել են Տրոցկիստ կամ Դաշնակիստ լինելու մեջ և մահապատժի ենթարկվել 1937 թվականին[2]։

Լուծարում

1991 թվականին Արամ Գ. Սարգսյանը և ՀԿԿ այլ ղեկավարներ լուծարեցին Հայաստանի ԽՍՀ-ում գործող Հայաստանի կոմունիստական կուսակցությունը՝ հիմնելով Հայաստանի Դեմոկրատական կուսակցությունը։

Նույն տարվա հուլիսի 29-ին, Հայաստանի Հանրապետությունում հիմնվեց Հայաստանի կոմունիստական կուսակցություն, որի առաջին քարտուղար ընտրվեց Սերգեյ Բադալյանը։ Ներկայումս կուսակցության առաջին քարտուղարը Տաճատ Սարգսյանն է (2013 թվականից)։

Առաջնորդներ

Կուսակցության առաջնորդի կոչումը գրեթե միշտ եղել է «Հայաստանի կոմունիստական կուսակցություն կենտրոնական կոմիտեի առաջին քարտուղար«[3]:

ՊատկերԱնուն
(Ծնունդ–Մահ)
Պաշտոնը ստանձնել էՊաշտոնը լքել էԿուսակցություն
Առաջին քարտուղար
1Գևորգ Ալիխանյան
(1897–1938)
Դեկտեմբեր 1920 թ.Մայիս 1921 թ.ՀԿԿ
Գլխավոր քարտուղար
2 Ասքանազ Մռավյան
(1885–1929)
Մայիս 1921 թ.Մայիս 1922 թ.ԽՄԿԿ
Առաջին քարտուղար
3Աշոտ Հովհաննիսյան
(1887–1972)
Հունվար 1922 թ.Հուլիսի 6 1927ԽՄԿԿ
4 Հայկ Հովսեփյան
(1891–1937)
Հուլիսի 6 1927Ապրիլի 8 1928ԽՄԿԿ
5 Հայկազ Կոստանյան
(1898–1938)
Ապրիլի 8 1928Մայիսի 7 1930ԽՄԿԿ
6 Աղասի Խանջյան
(1901–1936)
Մայիսի 7 1930Հուլիսի 9 1936ԽՄԿԿ
7 Ամատունի Վարդապետյան
(1900–1938)
Սեպտեմբերի 21 1936Սեպտեմբերի 23 1937ԽՄԿԿ
8Գրիգորի Հարությունով
(1900–1957)
Սեպտեմբերի 23 1937Նոյեմբերի 28 1953ԽՄԿԿ
9Սուրեն Թովմասյան
(1910–1980)
Նոյեմբերի 28 1953Դեկտեմբերի 28 1960ԽՄԿԿ
10Յակով Զարոբյան
(1908–1980)
Դեկտեմբերի 28 1960Դեկտեմբերի 5 1966ԽՄԿԿ
11Անտոն Քոչինյան
(1913–1990)
Փետրվարի 5 1966Նոյեմբերի 27 1974ԽՄԿԿ
12 Կարեն Դեմիրճյան
(1932–1999)
Նոյեմբերի 27 1974Մայիսի 21 1988ԽՄԿԿ
13Սուրեն Հարությունյան
(1939–2019)
Մայիսի 21 1988Ապրիլի 5 1990ԽՄԿԿ
14Վլադիմիր Մովսիսյան
(1933–2014)
Ապրիլի 5 1990Նոյեմբերի 30 1990ԽՄԿԿ
15Ստեփան Պողոսյան
(1932–2012)
Նոյեմբերի 30 1990Մայիս 1991 թ.ԽՄԿԿ
16 Արամ Գ. Սարգսյան
(1949–)
Մայիս 1991 թ.Սեպտեմբեր 1991 թ.ԽՄԿԿ

Հրապարակումներ

Կուսակցությունը հրատարակել է «Սովետական Հայաստան» օրաթերթը և «Լենինյան ուղիով» ամսագիրը[2]։

Տես նաև

Ծանոթագրություններ

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 144