Հան Սոհի

Հան Սոհի (կորեերեն՝ 한소희; Լի Սոհի (կորեերեն՝ 이소희); նոյեմբերի 18, 1994(1994-11-18), Ուլսան, Հարավային Կորեա), հարավկորեացի դերասանուհի և մոդել.

Հան Սոհի
կորեերեն՝ 이소희
Դիմանկար
Ծնվել էնոյեմբերի 18, 1994(1994-11-18) (29 տարեկան)
ԾննդավայրՈւլսան, Հարավային Կորեա
Քաղաքացիություն Հարավային Կորեա
Մայրենի լեզուկորեերեն
Մասնագիտությունհեռուստատեսային դերասանուհի, կինոդերասանուհի և դերասանուհի
 Han So-hee Վիքիպահեստում

Նա առավել հայտնի է «Ամուսնական կյանք» (2020), «Ես գիտեմ, բայց…» (2021) և «Իմ անունը» (2021) հեռուստասերիալներում ունեցած դերերով։

Վաղ տարիներ

Հան Սոհին ծնվել է 1994 թվականի նոյեմբերի 18-ին Ուլսանում։ Նա հաճախել է Ուլսանի աղջիկների ավագ դպրոցը և Ուլսանի արվեստի ավագ դպրոց[1]։ Սովորել է Սեջոնգի համալսարանում (Սեուլ

Մասնագիտություն

2017-2019: Մասնագիտության սկիզբը

Հան Սոհին իր հեռուստատեսային դեբյուտը կատարել է 2017 թվականին՝ «Վերամիավորված աշխարհներ»-ում փոքրիկ դերակատարմամբ։ Հետո նա ստացել է իր առաջին նշանավոր դերերը հեռուստասերիալներում։ «Փողի ծաղիկ» (2017), «Ամուսինը 100 օր» (2018) և «Անդունդ» (2019)։

2020: Բեկում

2020 թվականին Հանը նկարահանվեց «Ամուսնական կյանք» ֆիլմում, որը դարձավ Կորեայի կաբելային հեռուստատեսության պատմության ամենաբարձր վարկանիշ ունեցող դրաման[2]։ Դերասանուհին լայն ճանաչում է ստացել սերիալի հսկայական հաջողության շնորհիվ։

2021 թվականին Հան Սոհին նկարահանվել է «Ես գիտեմ, բայց…» և «Իմ անունը / վրեժխնդրության համար» սերիալներում։

2023 թվականին նա նկարահանվել է BTS-ից երգիչ Չոնգուկի «Seven» տեսահոլովակում։

Մրցանակներ և անվանակարգեր

ՏարիՄրցանակներԿատեգորիաՖիլմ/ՍերալԱրդյունքՀղում
2020ՊեկսանԼավագույն նոր դերասանուհիԱմուսնական կյանքԱռաջադրված[3]
2022ՊեկսանԼավագույն դերասանուհիԻմ անունըԱռաջադրված[4]

Ծանոթագրություններ