Հաշվողական տեխնիկայի միություն

Հաշվողական տեխնիկայի միություն (անգլ.՝ Association for Computing Machinery, ACM), համակարգչային բնագավառում հնագույն և ամենախոշոր միջազգային կազմակերպություն է, որը միավորում է շուրջ 83 000 մասնագետների։ Գլխամասը գտնվում է Նյու Յորքում։

Հաշվողական տեխնիկայի միություն
Изображение логотипа
Տեսակմասնագիտական միություն, գիտական ընկերություն, հրատարակչություն և ազատ հասանելիության հրատարակություն
Երկիր ԱՄՆ[1]
ՀապավումACM[1][2][3]
Հիմնադրվածսեպտեմբերի 15, 1947
Գլխադասային գրասենյակՆյու Յորք, ԱՄՆ[4][5][6][…]
Գլխավոր քարտուղարՎինթոն Գրեյ Սերֆ[7], Wendy Hall?[7], Stuart Feldman?[7], Maria Klawe?[7], Stephen R. Bourne?[7], Jean E. Sammet?[7], Բարբարա Սիմոնս[8], Ադել Գոլդբերգ[8], Vicki Lynne Hanson?[8], Cherri M. Pancake?[9], Ալեքսանդր Լ. Վուլֆ[8], Gabriele Kotsis?[10], David H. Brandin?[8], Walter M. Carlson?[8], John W. Carr?[8], Yannis Ioannidis?[11] և Daniel D. McCracken?
Կայքacm.org(անգլ.)

Ամեն տարի միությունը շնորհում է Թյուրինգի և Գրեյս Մյուրեր Հեպերի մրցանակներ։ Ընկերությունը շնորհում է նաև Գյոդելի, Դեյկստրի, Կնուտի, Գորդոն Բելի և Պարիս Կանելլակիսի մրցանակներ։

Գործունեություն

Հաշվողական տեխնիկայի միությունը կազմված է ավելի քան 170 տարածքային բաժանմունքներից և 35 հատուկ թեմատիկ խմբերից (անգլ.՝ special interest group, SIG), որոնց շրջանակներում իրականացվում է հիմնական գործունեությունը։

Բացի այդ գոյություն ունեն 500 բուհական բաժանմունքներ։ Կազմակերպության առաջին ուսանողական մասնաճյուղը ստեղծվել է 1961 թվականին Լուիզիանայի համալսարանում, Լաֆեյտում։ Թեմատիկ խմբերը պարբերաբար կազմակերպում են սիմպոզիումներ, սեմինարներ, հրատարակում են մասնագիտական ամսագրեր, որոնցից շատերը ստացել են բարձր գիտամեթոդական գնահատականներ[12][13][14]։

Հաշվողական տեխնիկայի միությունը ֆինանսավորում է նաև համակարգչային գիտության հետ կապված միջոցառումներ, ինչպիսիք են`

Ծառայություններ

АСМ Press հրատարակում է Journal of the ACM (JACM) հեղինակավոր ամսագիրը և ընդհանուր ամսագրեր համակարգչային պրոֆեսիոնալների համար` Communications of the ACM (ինչպես նաև հանրահայտ Communications կամ CACM) և Queue: ACM-ի այլ հրապարակումները ընդգրկում են`

  • ACM Crossroads, ԱՄՆ-ում հանրամատչելի ուսանողական համակարգչային ամսագիր։
  • ACM Transactions կոչվող հատուկ համակարգչային գիտության ենթաճյուղերի համար նախատեսված ամսագրերի շարք։
    • ACM Transactions on Computer Systems (TOCS)
    • ACM Transactions on Database Systems (TODS)
    • ACM Transactions on Graphics (TOG)
    • ACM Transactions on Programming Languages and Systems (TOPLAS)

Չնայած Communications-ը այլևս չի հրատարակում առաջնային հետազոտությունների արդյունքները, շատ խոշոր բանավեճեր և համակարգչային գիտության պատմության վերաբերյալ նյութերը տպագրվում են հենց նրա էջերում։

Թվային գրադարան

Հաշվողական տեխնիկայի միության թվային գրադարանը (անգլ.՝ ACM Digital Library) կազմակերպության ամսագրերի, թերթերի և կոնֆերանսների արխիվն է։ Առցանց ծառայությունները ներառում են այնպիսի ֆորումներ, ինչպիսին է` Ubiquity և Tech News digest-ը։

Հաշվողական տեխնիկայի միությունը պահանջում է հրապարակման դեպքում նշել կազմակերպության կողմից տրված բոլոր նյութերի հեղինակային իրավունքը։ Հեղինակները կարող են իրենց նյութերը տեղադրել սեփական կայքերում, բայց պետք է հղում կատարեն Հաշվողական տեխնիկայի միության գրադարակի համապատասխան էջին։ Չնայած նրան, որ հեղինակին չի թույլատրվում միջոցներ ստանալ իրենց աշխատանքներից օգտվելու համար, այնուամենայնիվ Հաշվողական տեխնիկայի միության կայքի նյութերից օգտվելու համար գրանցումը վճարովի է։

Ղեկավարություն

Հաշվողական տեխնիկայի միության նախագահը ընտրվում է երկու տարին մեկ, 2016 թվականի հուլիսին այդ պաշտոնում ընտրվել է Վիկի Լինն Հենսոնը։
Հաշվողական տեխնիկայի միությունը կառավարվում է խորհրդի կողմից, որը կազմված է նախագահից, փոխնախագահից, գանձապետից, նախկին-նախագահից, SIG-ի (անգլ.՝ SIG Governing Board) կառավարական ղեկավարման նախագահից, մամուլի կենտրոնի ղեկավարից, (անգլ.՝ Publications Board), SIG-ի կառավարական ղեկավարման երեք ներկայացուցիչներից և յոթ ընտրովի անդամներից։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ