Հավաքորդություն

Հավաքորդություն - գործունեություն է, որի հիմքում ընկած է հավաքածու՝ այսինքն միատեսակ կամ թեմատիկ ընդհանրությամբ առարկաների համակարգված ժողովածու, որն ունի գիտական, պատմական կամ գեղարվեստական արժեք, հավաքելը։

Հավաքորդության ձևեր

Տպագիր կամ փոստային արտադրանք

  • Ֆիլատելիա - փոստային նամականիշներ, ծրարներ ու բացիկներ,
  • Բիբլիոֆիլիա - գրքեր,
  • Ֆիլոտայմիա - գրպանի օրացույցներ,
  • Ֆիլոկարտիա - փոստային բացիկներ,
  • Ֆիլումենիա - լուցկու պիտակներ,
  • Պերիդրոմոֆիլիա - ուղևորատոմսեր,
  • Կոֆրոկարտիա - հյուրանոցային կպցնովի պիտակներ,
  • Մաքսիմոֆիլիա - քարտ մաքսիմումներ,
  • Սիգիլատիա - փոստային ծրարներ,
  • Էրինոֆիլիա - ոչ փոստային դրոշմանիշեր,

Թղթադրամ, մետաղադրամ, արժեթղթեր

  • Բոնիստիկա - թղթադրամներ,
  • Նումիզմատիկա - մետաղադրամներ,
  • Էկզոնումիա - փողի կարգավիճակ չունեցող արժեթղթեր,
  • Սկրիպոֆիլիա - արժեքազուրկ թղթադրամներ։

Զինվորական թեմատիկա

  • Սիգնումանիստիկա - նշանատրեզներ և տարբերանշաններ,
  • Միլիտարիա - զինվորական առարկաներ,
  • Ունիֆորմոլոգիա - զինվորական մունդիրներ և հագուստ,
  • Ֆալերիստիկա - շքանշաններ, մեդալներ և կրծքանշաններ
  • Ֆիլոբուտոնիստիկա - կոճակներ։