Հեթ-տրիկ

Հեթ-տրիկ (անգլ.՝ hat-trick - Գլխարկով հնարք[1]), դրական նվաճում մի շարք սպորտաձևերում և խաղերում, որ կապված է երեք թվի հետ։

Ֆուտբոլի և հոկեյի մեջ հեթ-տրիկ կատարվում է մեկ խաղացողի կողմից մեկ խաղում խփելով երեք գնդակ։ Նմանատիպ նվաճումը, սակայն երկու գոլով, կոչվում է դուբլ, չորս գոլը կոչվում է պոկեր, հինգը պենտա-տրիկ[2]։

Ֆուտբոլից և հոկեյից բացի, տերմինը հայտնաբերված է բազմաթիվ մարզաձևերում, որտեղ նպատակն է գրավել հակառակորդի դարպասը։ Դրանք ներառում են լակրոսը, ջրի պոլոն, ձեռքի գնդակը, հոկեյը։

Հեթ-տրիկ են կոչվում նաև այն իրադարձությունները, որոնք կապված չեն մրցակցի դարպասը գրավելու հետ։ Այսպես, դարթսում հեթ-տրիկը մեկ մոտեցման ժամանակ երեք անընդմեջ հարվածն է դեպի թիրախի կենտրոն, «ցուլ աչքը», որը բերում է 150 (3 × 50) միավոր։ Երբեմն դա կոչվում է «Ալան Էվանսի նետում», ի պատիվ բրիտանացի մարզիկի, որը հաճախ նման նետումներ էր իրականացնում։  Բեյսբոլում կան երկու տեսակի հեթ-տրիկներ. երբ խաղացողը մեկ խաղում  կատարում է երեք սթրայք-աութ կամ երեք հոում-ռան։ Հեթ-տրիկներ կան նաև ռեգբիում, կրիկետում նաև սկրեբլում։

Տերմինի ծագումը

1858 թվականին կրիկետ խաղացող Հիթֆիլդ Հալման Սթիվենսը կամ (ՀՀ Սթիվենսը) անցել է երեք վիքեդ անընդմեջ։ Այս հնարքը շատ տպավորիչ էր երկրպագուների համար, ովքեր փող են հավաքում և Ստիվենսից որպես նվեր գնում իր գլխարկը այս նվաճման համար[3]։

Ներկայումս սպորտային լրագրության մեջ «հեթ-տրիկ» տերմինը երբեմն տարածվում է մարզիկների կամ թիմերի կամայական նվաճումների վրա, որոնք հաջորդաբար կատարվել են մրցույթի կամ մրցույթի շրջանակներու[4]։ Կարևոր է, որ նման ձեռքբերումների թիվը հավասարվի երեքի, և դրանք լինեն նշանակալի։ Ֆորմուլա 1- ի հեթ-տրիկ է կոչվում մեկ ազատ օրվա ընթացքում երեք պայմանների կատարում. դրանք են՝ փոուլ դիրքի գրավում որակավորման փուլում, մրցավազքում լավագույն ժամանակը ցուցադրելը և այդ մրցավազքում հաղթանակ տոնելը։

Հոկեյում

Տափօղակով Հոկեյում ևս կա «բնական հեթ-տրիկ» հասկացություն։ Դա նշանակում է մեկ հանդիպման ընթացքում մեկ խաղացողի կողմից վաստակած երեք հաջորդական գոլերը։

Արտասովոր հեթ-տրիկներ

  • 1996 թվականին Բելգիայի առաջնությունում «Էկերեն» ակումբի ֆուտբոլիստ Ստան Վան դեն Բյույսը սեփական դարպասին երեք գոլ է խփել, ինչը հանգեցրել է իր թիմի պարտությանը «Անդերլեխտին», իսկ խաղն ավարտվել է 2:3 հաշվով[5]։
  • Միակ ֆուտբոլային դարպասապահը, ով ձևակերպել է հեթ-տրիկ, Խոսե Լուիս Չիլավտերն էր, որը 1999 թվականի նոյեմբերին տասնմեկ մետրանոցից դարձել է երեք գոլի հեղինակ։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ