Հեմատոկրիտ

Հեմատոկրիտ (հեմատոկրիտային թիվ), արյան ձևավոր տարրերի ծավալային տոկոսն է ամբողջական արյան մեջ։ Արյան հոմեոստատիկ ցուցանիշներից մեկն է[1][2]։Նորմայում այն տղամարդկանց մոտ 42-48 % է, իսկ կանանց մոտ՝ 40-45 %։ Մնացած մասը կազմում է արյան պլազման։ Որոշ դեպքերում հեմատոկրիտը նշվում է բացարձակ թվերով (օրինակ՝ տղամարդկանց մոտ՝ 0, 42-0, 48)։

Արյան հեմատոկրիտային թվի որոշումը հեմատոկրիտային փորձանոթով

Հեմատոկրիտը գլխավորապես կախված է էրիթրոցիտների քանակից, քանի որ նրանց քանակն ամենաշատն է մյուս ձևավոր տարրերի համեմատությամբ[3][4]։

Ուժեղ քրտնարտազատության, հեղուկներ կորցնելու, փորլուծի, ոսկրածուծի ֆունկցիայի խթանման և այլ դեպքերում արյան հեմատոկրիտը մեծանում է։ Դրան հակառակը, շատ հեղուկներ ընդունելու, ոսկրածուծի ֆունկցիայի նվազման, պլազմայի ծավալի մեծացման դեպքում հեմատոկրիտը փոքրանում է։ Հեմատոկրիտի մեծացման դեպքում արյան հոսքը դժվարանում է, մածուցիկությունը մեծանում է, կա մակարդման վտանգ[5][6]։

Կաթնասուննների հեմատոկրիտը

  • շներ՝ 45
  • կատու՝ 40
  • առնետ՝ 43
  • կոալա՝ 43
  • եքինդա՝ 48
  • կով՝ 30
  • ոչխար՝ 33
  • խոզ՝ 33
  • ծովափիղ՝ 57
  • գրելանդական կետ՝ 59
  • փոկ՝ 63, 5[7][8][9][10]

Հեմատոկրիտը որոշվում են 100 նիշերի բաժանված փոքր փորձանոթով, որի անունը նույնպես հեմատոկրիտ է։

Ծանոթագրություններ