Հենրի Թոմաս Քոլբրուկ

Հենրի Թոմաս Քոլբրուկ (անգլ.՝ Henry Thomas Colebrooke, հունիսի 15, 1765(1765-06-15)[1][2], Լոնդոն, Մեծ Բրիտանիայի թագավորություն - մարտի 10, 1837(1837-03-10)[1][3], Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն), անգլիացի արևելագետ։ Նա նկարագրվել է որպես «Եվրոպայում սանսկրիտի առաջին մեծ գիտնականը»[5]։

Հենրի Թոմաս Քոլբրուկ
Ծնվել էհունիսի 15, 1765(1765-06-15)[1][2]
Լոնդոն, Մեծ Բրիտանիայի թագավորություն
Մահացել էմարտի 10, 1837(1837-03-10)[1][3] (71 տարեկան)
Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Քաղաքացիություն Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն և  Մեծ Բրիտանիայի թագավորություն
Մասնագիտությունբուսաբան, լեզվաբան, սանսկրիտ գիտնական, մաթեմատիկոս, մաթեմատիկայի պատմաբան, թարգմանիչ, աստվածաշնչի թարգմանիչ, մագիստրատ և հնդկագետ
Գործունեության ոլորտսանսկրիտ
Պաշտոն(ներ)դատավոր
ԱնդամակցությունԼոնդոնի թագավորական ընկերություն, Սանկտ Պետերբուրգի գիտությունների ակադեմիա, Լոնդոնի Լինեական ընկերություն, Ռուսաստանի գիտությունների ակադեմիա, Բավարիական գիտությունների ակադեմիա և Արձանագրությունների և բելետրիստիկայի ակադեմիա[4]
Տիրապետում է լեզուներինանգլերեն[1]
Պարգևներ
Ամուսին(ներ)Elizabeth Wilkinson?
Երեխա(ներ)Sir Edward Colebrooke, 4th Baronet?[2]
ՀայրSir George Colebrooke, 2nd Baronet?
ՄայրMary Gaynor?[2]
Հեղինակի անվան հապավումը (բուսաբանություն)Colebr.
 Henry Thomas Colebrooke Վիքիպահեստում

Կենսագրություն

Հենրի Քոլբրուկը ծնվել է Լոնդոնում, երկրորդ բարոնետ սըր Ջորջ Քոլբրուկի երրորդ որդին է։ Նա ստացել է տնային կրթություն[6] և արդյունքում՝ արդեն տասնհինգ տարեկանում զգալի առաջընթաց է գրանցել դասական գիտությունների և մաթեմատիկայի ոլորտում։ 12-16 տարեկանում գտնվել է Ֆրանսիայում։ 1782 թվականին Հենրի Քոլբրուկը նշանակվել է դպիրի պաշտոնում Հնդկաստանում։ Մեկ տարի անց նա տեղափոխվել է Կալկաթա նահանգի ֆինանսական բաժին, իսկ երեք տարի անց տեղափոխվել է Տիրհութի ֆինանսական բաժին։ 1789 թվականին տեղափոխվել է Պուռնիա, որտեղ ուսումնասիրել է Հնդկաստանի այս հատվածի ռեսուրսները և տպել 1795 թվականին ոչ պաշտոնական հրատարակված «Բենգալիայում գյուղատնտեսության և առևտրի վերաբերյալ գրառումները», որոնցում նա քարոզել է Մեծ Բրիտանիայի և Հնդկաստանի միջև ազատ առևտուրը[6]։ Տիրհութում և Պուռնիայում գտնվելու ընթացքում Քոլբրուկը շատ է հետաքրքրվել սպորտով։

Աշխատություններ

Հնդկաստանում տասնմեկ տարի անցկացնելուց հետո Հենրի Քոլբրուկը սկսել է սանսկրիտ սովորել, և հենց նրան էլ վստահվել է թարգմանել մեծ «Հինդուիզմի օրենքների ժողովածուն»՝ հինդուական օրենքի մոնումենտալ ուսումնասիրությունը, որը սըր Ուիլյամ Ջոնսոնը անավարտ էր թողել։ Նա թարգմանել է երկու տրակտատ՝ Վիջնյանեշվարայի «Միտակշարան» և Ջիմութավահանայի «Դայաբհագան»՝ «Սեփականության իրավունքը» խորագրով։ 1799 թվականին նա ուղարկվել է Նագպուր՝ հատուկ առաքելությամբ, և վերադարձից հետո նշանակվել է նոր վերաքննիչ դատարանի դատավոր, որը հետագայում անձամբ ղեկավարել է։

1805 թվականին լորդ Ռիչարդ Ուելսլիի կողմից լորդ Քոլբրուկը նշանակվել է Ֆորթ Ուիլյամ քոլեջի սանսկրիտի և հինդուական իրավունքի պրոֆեսոր։ Կալկաթայում գտնվելու ընթացքում նա գրել է «Սանսկրիտի քերականություն» (1805), հինդուական կրոնական արարողությունների վերաբերյալ մի շարք աշխատություններ, «Վեդաների ակնարկ» աշխատությունը, որը երկար ժամանակ այդ թեմայով Անգլիայում կատարված աշխատանքների համար ստանդարտ էր։ 1807 թվականինին նա դարձել է Ֆորտ Ուիլյամի Գերագույն խորհրդի անդամ, և յոթ տարի անց վերադարձել հայրենիք[6]։ 1820 թվականին հիմնադրել է Թագավորական աստղագիտական ընկերությունը։ Նա հաճախ ղեկավարում էր հասարակական հանդիպումները առաջին նախագահ Ուիլյամ Հերշելի բացակայության պայմաններում և նրա մահից հետո ընտրվել է երկրորդ նախագահ՝ ծառայելով 1823–1825 թվականներին։ 1823 թվականին նաև Թագավորական ասիական ընկերության հիմնադիրն էր[6][7][8][9]։Նա եղել է Թագավորական ասիական ընկերության տնօրենը, և ընկերության դատավարություններում շատ արժեքավոր աշխատանքներ կապվում են նրա անվան հետ։

  • «Բենգալիայի գյուղատնտեսությունը և առևտուրը» (The Agriculture and Commerce of Bengal, 1792)
  • «Աստվածաշնչյան թարգմանություններ պարսկերեն» (Bible translations into Persian, Calcutta, 1804)
  • «Կոշա կամ սանսկրիտի բառարան» (Kosha, Or Dictionary of the Sanscrit Language by Umura Singha with an English Interpretation and Annotations by H.T. Colebrooke, 1807)
  • «Հանրահաշվի թվաբանություն և մենիզմ» '('Algebra, with Arithmetic and mensuration: from the Sanscrit of Brahmegupta. By Brahmagupta, Bhāsakārācārya. (translated by Colebrooke, 1817)
  • «Տարբեր ակնարկներ» (Miscellaneous Essays. 1837, London: W.H. Allen & Company.)
  • «Հինդիների կրոնի և փիլիսոփայության մասին» (On the Religion and Philosophy of the Hindus. published 1858 London: Williams & Norgate.)

Ընտանիք

Քոլբրուկը ամուսնացել է Էլիզաբեթ Ուիլքինսոնի հետ 1810 թվականին։ Ամուսնությունը կարճ է տևել, Էլիզաբեթը մահացել է 1814 թվականին[5]։ Քոլբրուկը հնդիկ կանանցից ուներ մի քանի անօրինական երեխաներ[10]։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Գրականություն

  • Buckland, C. E., ed. (1906). "Colebrooke, Henry Thomas" in Dictionary of Indian Biography. London: Swan Sonnenschein & Company. Pp. 87–88. Also available online at: "Colebrooke, Henry Thomas", archive.org.
  • Colebrooke, Thomas E. (1873). "Life of Colebrooke" in Frederick Max Müller's Chips from a German Workshop, (1875). Vol. IV, pp. 377–317. London: Longmans, Green & Company. Also available here in reprint edition (1881): "Life of Colebrooke", archive.org.
  • Higgenbothom, J. J. (1874). "Colebrooke, Henry Thomas" in Men Whom India Has Known: Biographies of Eminent Indian Characters. Madras: Higgenbothom & Company. Pp. 75–79. Also available online: "Colebrooke, Henry Thomas", archive.org.
  • Rocher, Rosane and Ludo (2011). The Making of Western Indology: Henry Thomas Colebrooke and the East India Company. London: Routledge for the Royal Asiatic Society. 978-0415336017
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հենրի Թոմաս Քոլբրուկ» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հենրի Թոմաս Քոլբրուկ» հոդվածին։