Հերեֆորդ
Հերեֆորդ (անգլ.՝ Hereford [ˈhɛrɨfərd]), 55 հազարից ավելի բնակչություն ունեցող քաղաք Ուայ գետի ափին, Անգլիայում, Հերեֆորդշիր կոմսության կենտրոնը։
Քաղաք | |||
---|---|---|---|
Հերեֆորդ | |||
Hereford | |||
| |||
Երկիր | Միացյալ Թագավորություն | ||
Երկրամաս | Արևմտյան Միդլենդ | ||
Կոմսություն | Հերերֆորդշիր | ||
Մակերես | 17,1 կմ² | ||
Բնակչություն | 55 800 մարդ ([1]) | ||
Ժամային գոտի | UTC+0 | ||
Հեռախոսային կոդ | 01432 | ||
Փոստային ինդեքս | HR | ||
Փոստային դասիչ | HR1, HR2, HR3, HR4 | ||
Պաշտոնական կայք | herefordcitycouncil.gov.uk | ||
Պատմություն
Հիմնադրվել է արևմտյան սաքսերի կողմից, որպես Վալլիսյան շրջանի ամրապնդիչ կենտրոն Արևմտյան Մերսիայում։ Միջնադարում դարձել է եպիսկոպոսության գլխավոր կենտրոն։ Պատկանել է անմիջականորեն արքային,ով այստեղ դրամ էր հատում և իր վասսալներին շնորհում էր Հերերֆորդյան կոմսի տիտղոս։ 13-րդ դարից սկսած քաղաքը կորցնում է իր պաշտպանողական դերը և դառնում է թեթև արդյունաբերության կենտրոն։ 17-րդ դարի քաղաքացիական կռիվների ժամանակաշրջանում քաղաքը անցնում էր ձեռքից ձեռք։
Հերեֆորդի գլխավոր տեսարժան վայրը միջնադարյան տաճարն է, որը կառուցվել է մի քանի հարյուրամյակ՝ սկսած 12-րդ դարից։ Այն տուժել է 1786 թվականի փլուզումից և ամբողջությամբ վերականգնվել է 1908 թվականին։
Թանկարժեք է տաճարական գրադարանը, որում գրքերը ամրացված են ցուցափեղկերին շղթաներով։ Նրա գլխավոր հարստությունը միջնադարյան ամենամեծ քարտեզն է։ Տաճարին կից գործող դպրոցը հայտնի է 1384 թվականից։ Հասարակական կառույցներից հիշատակվում է մանածագործների գիլդիան (1621)։
Հերեֆորդում գտնվում է SAS[2] «Կրենդենհիլլ»-ի մարզումային բազան, ինչպես նաև տեղաբաշխված է SAS-ի 22-րդ գունդը։
Հայտնի բնակիչներ
Պատկերասրահ
- Միջնադարյան ամենամեծ քարտեզը
- Անգլիայի արքա Չարլզ 2-րդի սիրուհու՝ Նելլ Գվինի հայրենիքը համարվում է Հերերֆորդը
- Հերերֆորդի[3] ֆուտբոլային մարզադաշտը
- Հերերֆորդի Մեծ փողոցը
- Հերերֆորդի պալատը (հիմնվել է 1904 թվականին)
- Հին տունը, ստեղծվել է 1621 թվականին, ներկայումս թանգարան է
- Դեպի Հերերֆորդի եկեղեցին տանող ճանապարհը
- Հերերֆորդ տեսակի կով
Արտաքին հղումներ
Ծանոթագրություններ
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հերեֆորդ» հոդվածին։ |