Հին Լինցզի

Հին Լինցզի (չինարեն՝ 營丘)[1], 臨淄; փինյին՝ Línzī, սկզբնապես անվանվել է Yingqiu (չինարեն՝ 營丘}}), հին չինական Ցի թագավորության մայրաքաղաքը, որտեղ գտնվել է նաև հնագույն Ցզիսյա ակադեմիան[2]։ Նրա ավերակները պահպանվել են ներկայիս Շանդուն նահանգի Լինցզի շրջանում, Ցզիհե գետի ափին[3]։ Եղել է իր ժամանակների խոշորագույն և ամենահարուստ բնակավայրերից մեկը[4]։ Ինչպես նշված է «Մեծ պատմիչի գրառումներ» մատյանում, Լինցզին իր ծաղկման շրջանում՝ մեր թվականությունից առաջ 4-3-րդ դարերում ունեցել է շուրջ 70 հազար տնային տնտեսություն, բնակիչների մեջ հասուն տղամարդկանց թվաքանակը եղել է առնվազն 210 հազար[5] (արդի ուսումնասիրողների մի մասը գտնում է, որ այս տվյալները որոշ չափով չափազանցված են[6]):

Բնակավայր
Հին Լինցզի
ԵրկիրՉինաստանի Ժողովրդական Հանրապետություն Չինաստան
Հին Լինցզի (Չինաստան)##
Հին Լինցզի (Չինաստան)

Մեր թվականությունից առաջ 221 թվականին գրավելով Լինցզին՝ Ցին Շիհուանդին ավարտի է հասցրել միմյանց դեմ պատերազմող չինական պետությունների նվաճումը և իրեն հռչակել միասնական Չինաստանի առաջին կայսր։ Այդպիսով՝ Չինաստանի պատմության մեջ վերջ է դրվել մինչկայսերական դարաշրջանին։

Հին Լինցզիի ավերակներում հնագիտական առաջին պեղումներն իրականացրել են ճապոնացի հնագետները 1926 թվականին։ 1964-ին չին մասնագետները նոր պեղումներ ու հետազոտություններ են ձեռնարկել այստեղ[7]

Պատկերասրահ

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

  • Allan, Sarah (ed), The Formation of Chinese Civilization: An Archaeological Perspective, 0-300-09382-9