Հին արվեստի ազգային պատկերասրահ

Հին արվեստի ազգային պատկերասրահ (Galleria Nazionale d'Arte Antica), գեղարվեստական պատկերասրահ Հռոմում, որը զբաղեցնում է երկու պատմական շինություն՝ Պալացցո Բարբերինին, Պալացցո Կորսինին։

Հին արվեստի ազգային պատկերասրահ
Изображение логотипа
Տեսակպատկերասրահ, ազգային թանգարան, Իտալիայի ազգային թանգարան, Istituto museale ad autonomia speciale? և Q124830411?
Երկիր Իտալիա[1]
ՏեղագրությունՀռոմ[2]
ՎայրՊալացցո Բարբերինի և Պալացցո Կորսինի
Կազմված էՊալացցո Բարբերինի և Galleria Nazionale d'Arte Antica di Palazzo Corsini?
ՀասցեVia delle Quattro Fontane,13, 00184 Roma, Via Quattro Fontane 13, 00184 Roma[2] և Via Quattro Fontane 13, Roma[1]00184[2]
Հիմնադրվել է1893[3]
Մակերես3500 քառակուսի մետր, 4334 քառակուսի մետր
Այցելուներ52 117 մարդ (2020)[2], 142 924 մարդ (2019)[4], 141 183 մարդ (2018)[5], 88 723 մարդ (2021)[6] և 192 459 մարդ (2022)[1]
Հավաքածուի չափս392 արխիվային միավոր[5] և 600 արխիվային միավոր[7]
Կայքbarberinicorsini.org(իտալ.), galleriabarberini.beniculturali.it(իտալ.) և barberinicorsini.org
Քարտեզ
Քարտեզ
Ռաֆայել Սանտիի «Ֆորնարինա»-ն

Պատմություն

Պալացցիո Կորսինին 15-րդ դարի շինություն է, որը վերակառուցվել է 250 տարի անց՝ ուշ բարոկկո ոճով։ Պալացցիո Բարբերինին բարոկկո ոճով շինություն է, որտեղ գտնվում է Հին արվեստի ազգային պատկերասրահը։ 1623 թվականին Ուրբանոս VIII-ը իտալացի ճարտարապետ Կառլո Մադերնային պատվիրել է առանձնատան շինարարությունը։ Պալացցիո Բարբերիի շինարարությունը սկսվել է 1625 թվականին՝ Մադերնոյի ղեկավարությամբ, որի մահից հետո ավարտվել է 1633 թվականին ճարտարապետ Լորենցո Բերնինիի կողմից։

1949 թվականին Իտալիայի կառավարությունը ձեռք է բերել Պալացցիո Բարբերինին՝ Հին արվեստի ազգային պատկերասրահի համար, որը ստեղծվել էր մի քանի իտալացիների նվիրատվությունների արդյունքում[8]։

Ցուցահանդեսային ֆոնդ

Պատկերասրահում ներկայացված են Կարավաջոյի («Նարցիս», «Հուդիթ և Հողոփեռնես»), Հանս Հոլբայն Կրտսերի, Ռաֆայել Սանտի («Ֆորնարինա»), Նիկոլա Պուսենի, Տինտորետտոի, Տիցիանի, Գվիդո Ռենիի, Պիտեր Պաուլ Ռուբենսի, Բարտոլոմե Էստեբան Մուրիլյոյի, Լորենցո Բերնինիի ինքնադիմանկարը՝ «Դավիթը», Ֆրա Ֆիլիպպո Լիպպիի «Տիրամայրը նորածնի հետ», Էլ Գրեկոյի «Հովիվների երկրպագություն», «Քրիստոսի մկրտությունը»[9] և այլ նկարիչների կտավներ, նաև կահույք, մայոլիկա և ճենապակի[10]։

Ծանոթագրություններ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հին արվեստի ազգային պատկերասրահ» հոդվածին։