Հիտլեր թեյնիկ

«Մայքլ Գրեյվզ Դիզայն Բելս ընդ Ուիսլս» (անգլ.՝ Michael Graves Design Bells and Whistles), չժանգոտվող պողպատից թեյնիկ, որը սովորաբար հայտնի է որպես Հիտլեր թեյնիկ անունով[1]։

Հիտլեր թեյամանը
Ադոլֆ Հիտլերը

Չժանգոտվող պողպատից պատրաստված թեյնիկը 2013 թվականին վաճառել է ամերիկյան «JCPenney» մանրածախ և հանրախանութների ցանը[2][3]։ Այն սոցցանցերում ուշադրության է արժանացել շնորհիվ նացիստական Գերմանիայի դիկտատոր Ադոլֆ Հիտլերի հետ ունեցած նմանության[4][5]։

Նախապատմություն

Թեյնիկը պատրաստվել է ամերիկացի ճարտարապետ և դիզայներ Մայքլ Գրեյվզի կողմից «JCPenney»-ի հավաքածուի համար[1]։ Այն առաջին անգամ ուշադրության է արժանացել 2013 թվականի մայիսին, երբ Կալիֆոռնիայի Քալվեր Սիթիի միջպետական 405 հասցեում ապրանքը գովազդող գովազդային վահանակի լուսանկարը տեղադրվել է համացանցում, և օգտատերերը հատկապես «Reddit»-ում նշել են թեյնիկի ակնհայտ նմանությունը Ադոլֆ Հիտլերին, որը եղել է նացիստական Գերմանիայի դիկտատոր 1933-1945 թվականներին։

Թեյնիկի դիզայնը ներառում էր սև բռնակ և կափարիչ, որը շատ օգտատերեր նմանեցնում էին Հիտլերի սանրվածքին և բեղերին, ինչպես նաև մի գիծ, որը նման էր նրա վերև պարզած աջ ձեռքին՝ նացիստական ողջույնին[6][7]։ Ըստ հարցումների արդյունքի` մոտավորապես 31 տոկոսը կարծում էր, որ այն նման է բռնապետին, մինչդեռ մոտավորապես 25 տոկոսը կարծում էր, որ նման չէ[6]։

Արձագանք

Լրատվամիջոցների ուշադրության պատճառով «JCPenney»-ն հեռացրել է գովազդային վահանակը, որի պատճառով արտադրանքի նկատմամբ հետաքրքրությունը էլ ավելի է աճել[6][7][8]։ Կազմակերպությունը նշել է, որ թեյնիկի նմանությունը Հիտլերին եղել է ոչ միտումնավոր, թվիթերում նշելով. «Եթե թեյնիկը նախագծեինք ինչ-որ բանի նմանությամբ, մենք ձնեմարդու տեսք կտայինք»[9]։ Հիտլերյան թեյնիկը բերվել է որպես պարեյդոլիայի օրինակ. դա մի երևույթ է, որտեղ մարդիկ իրերը նմանեցնում են մարդկանց[5][8]։ «Haaretz»-ում գրելով՝ Գավրիել Ռոզենֆելդը հիտլերյան թեյնիկի հայտնիությունը նկարագրում է որպես «հիտլերիզացիայի» և հիտլերյան մեմերի ավելի լայն երևույթի մաս[10]։

Իր հայտնիության շնորհիվ թեյնիկը վաճառվել է «JCPenney»-ի խանութներում, իսկ որոշները հետագայում նորից հայտնվել են «eBay»-ում, որոնց արժեքը հասել է 199 դոլարի, ինչը շատ ավելի բարձր էր, քան սկզբնական գինը՝ 40 դոլար[4]։

Ծանոթագրություններ