Հոգեկից

Հարազատ հոգի կամ հոգեկից (անգլ.՝ soulmate[1]), անձ, որի հետ մարդը զգում է խորը կամ բնական մտերմության զգացում[2][3]։ Այդ մտերմությունը կարող է նմանություն, սեր, ռոմանտիկա, պլատոնական հարաբերություններ, հարմարավետություն, ինտիմ հարաբերություններ, սեռականություն, սեռական գործունեություն, հոգևորականություն, համատեղելիություն և վստահություն ներառել[4]։

Նշանակություն

Ժամանակակից օգտագործման մեջ «հոգեկիցը» սովորաբար վերաբերում է ռոմանտիկ կամ պլատոնական զուգընկերոջը՝ նկատի ունենալով բացառիկ ցմահ կապ[5]։ Սովորաբար դա նշանակում է մեկ այլ անձի հետ լինել ամենաուժեղ կապի մեջ[6], որին ընդհանրապես կարելի է հասնել։ Ընդունված է, որ մարդն իրեն «ավարտված» է զգում, երբ գտնում է իր հոգեկցին, քանի որ մասամբ ընկալվող սահմանման մեջ ենթադրվում է, որ երկու հոգիները պետք է միավորվեն։ «Հոգեկից» (անգլ.՝ soulmate) տերմինն անգլերենում առաջին անգամ հայտնվել է 1822 թվականին՝ Սամուել Քոլրիջի գրություններից մեկում[փա՞ստ]։

Քննադատություն

Որոշ հոգեբաններ պնդում են, որ այն համոզմունքը, որ հոգեկիցը գոյություն ունի հատուկ որոշակի մարդու համար, անիրատեսական ակնկալիք է[6][7][8]։

Հասկացության պատմական կիրառում

Թեոսոֆիա

Ըստ թեոսոֆիա էզոթերիկ կրոնական շարժման, որի հավակնությունները մշակվել են Էդգար Քեյսիի կողմից, Աստված ստեղծել է անդրոգինային հոգիներ՝ հավասարապես տղամարդկանց և կանանց։ Ավելի ուշ տեսությունները պնդում են, որ հոգիները բաժանվել են առանձին գենդերների, գուցե այն պատճառով, որ նրանք կարմա են առաջացրել՝ Երկրի վրա խաղալով, կամ «տարանջատվել են Աստծուց»։ Մի շարք ռեինկարնացիաների ընթացքում յուրաքանչյուր կեսը փնտրում է մյուս կեսին։ Երբ բոլոր կարմայական պարտքերը մաքրվեն, նրանք կրկին կմիավորվեն միասին և կվերադառնան վերջնակետայինին[9][10]։

Նյու Էյջ

Ըստ Մարկ Լ․ Փրոֆեթի և Էլիզաբեթ Քլեր Փրոֆեթի, հոգակիցն առանձին էություն է, որի հետ մարդը շատ կյանքեր է անցկացրել որպես ընկեր, սիրեկան, զուգծընկեր կամ գործընկեր, և որին նա սովորաբար ձգտում է որոշակի առաքելություն իրականացնելու համար[11]։ Նրանք նկարագրում են հոգեկցին որպես շատ պոտենցիալ հոգևոր եղբայրներից և քույրերից մեկը[12]։

Տես նաև

Ծանոթագրություններ