Հունգարիայի Հանրապետության Ազգային ժողով

Հունգարիայի Ազգային ժողով (հունգ.՝ Országgyűlés), Հունգարիայի միապալատ օրենսդիր և ներկայացուցչական մարմին (խորհրդարան)։

Հունգարիայի Հանրապետության Ազգային ժողով
հունգ.՝ Országgyűlés
Տեսակ
Տեսակմիապալատ խորհրդարան
Պատմություն
Հիմնադրված1848
Կազմը
Նստատեղեր199
parlament.hu(հունգարերեն)(անգլ.)
Աշնանային նստաշրջան, 2015

Միապալատ մարմինը բաղկացած է 199 պատգամավորներից (1990-2014 թվականներին 386 պատգամավոր)` ընտրված 4 տարի ժամկետով։ Անդամների ընտրությունները հիմնված են խառը ընտրական համակարգի վրա, որը ներառում է միամանդատ և բազմամանդատ ընտրություններ ըստ շրջանների։ Քաղաքական կուսակցությունը կամ միավորումը, որպեսզի մտնի խորհրդարան պետք է հաղթահարի  ընդհանուր ձայների թվի 5%, սակայն դա չի վերաբերում  միամանդատ ընտրատարածքներում ինքնաառաջադրվածներին։ Ազգային Ժողովում գործում են 25 մշտական կոմիտեներ։ Հունգարիայի սահմանադրական դատարանը իրավունք ունի վիճարկել օրենսդրությունը սահմանադրականության հիման վրա։ Ժողովը տեղի է ունենում 1902 թվականից Բուդապեշտում՝ Հունգարիայի խորհրդարանի շենքում։

Պատմություն

Հունգարիայի սեյմը[1] 1290-ական թվականներին եղել է  Հունգարիայի միջնադարյան թագավորության օրենսդիր մարմնը[2]։ Օրենսդիր մարմնի անվանումը ի սկզբանե, միջնադարում եղել է «Parlamentum»: Այն պարբերաբար անցկացվում էր ընդմիջումներով՝ 1527-1918 թվականներին ընկած ժամանակահատվածում և կրկին մինչև 1946 թվականը։

Հունգարիայի խորհրդարանի ժողովրդավարական բնույթը վերականգնվել է  երկաթե վարագույրի հարվածով և 1989 թվականի  կոմունիստական ռեժիմի անկումով։ Այսօրվա խորհրդարանը կոչվում է Օրսագդյուլեշ ինչպես թագավորական ժամանակներում էր, սակայն, որպեսզի տարբերել պատմական սեյմից, կոչվում է որպես «Ազգային ժողով»։ Բուդապեշտ միացվել է երեք քաղաքներից 1873 թվականին, իսկ յոթ տարի անց Սեյմը որոշեց ստեղծել խորհրդարանի նոր ներկայացուցչական շենք, որում արտահայտվում ազգի ինքնիշխանությունը։ Խորհրդարանի շենքի շինարարությունը սկսվել է 1885  թվականին, բացվել է 1896 թվականին երկրի 1000-ամյակի առթիվ և ավարտվել է 1904 թվականին (ճարտարապետը ավարտից առաջ կուրացել է)։

Մոտ 100 000 մարդ ներգրավված էր շինարարություն մեջ, որի ընթացքում օգտագործվել է 40 միլիոն աղյուսներ, կես միլիոն թանկարժեք քարեր և 40 կգ (88 ֆունտ) ոսկի։ Երկրորդ համաշխարհային պատերազմից սկսած օրենսդիր մարմինը դարձել է միապալատ, և այսօր կառավարությունը օգտագործում է շենքի միայն մի փոքր մասը։ Հունգարական Ժողովրդական Հանրապետության ժամանակ շենքի վրա զետեղվել է կարմիր աստղ, սակայն այն հանվել է 1990 թվականին։ Մաթիաս  Շրեսեսը հռչակեց Հունգարական Հանրապետությունը 1989 թվականի հոկտեմբերի 23-ին։

Հունգարիայի Ազգային Ժողովի նախագահներ (1990 թվականից)

Քաղաքական կուսակցություն

  Անկուսակցականներ

  Ազատ դեմոկրատների դաշինք

  Հունգարիայի ժողովրդավարական ֆորում

  Հունգարական սոցիալիստական կուսակցություն

  Ֆիդես՝ Հունգարիայի քաղաքացիական միություն

ՆկարԱնունԼիազորությունների ժամկետՔաղաքական կուսակցությունԱզգային Ժողով
(Ընտրություններ)
Ֆոդոր Իշտվան
(1945–)
и.о.
1989 թվականի

հոկտեմբերի 23

2 мая 1990Անկուսակցական
19Արպադ Գյոնց
(1922–2015)
1990 թվականի

մայիսի 2

3 августа 1990Ազատ դեմոկրատների դաշինք1 (1990)
20 Դյորդ Սաբադ
(1924–2015)
1990 թվականի

օգոստոսի 3

27 июня 1994Հունգարիայի ժողովրդավարական ֆորում
21 Ժոլտան Գալ
(1940–)
1994 թվականի

հունիսի 28

17 июня 1998Հունգարական սոցիալիստական կուսակցություն2 (1994)
22 Յանոշ Ադեր
(1959–)
1998 թվականի

հունիսի 18

14 мая 2002Հունգարիայի Ֆիդես քաղաքացիական միություն3 (1998)
23 Կատալին Սիլի
(1956–)
2002 թվականի

մայիսի 15

15 мая 2006Հունգարական սոցիալիստական կուսակցություն4 (2002)
2006 թվականի

մայիսի 16

14 сентября 20095 (2006)
24 Բելա Կատոնա
(1944–)
2009 թվականի

սեպտեմբերի 15

13 мая 2010Հունգարական սոցիալիստական կուսակցություն
25 Պալ Շմիտ
(1942–)
2010 թվականի

մայիսի 14

5 августа 2010Հունգարիայի Ֆիդես քաղաքացիական միություն6 (2010)
26 Լալսլո Կյովեր
(1959–)
2010 թվականի

օգոստոսի 6

5 мая 2014Հունգարիայի Ֆիդես քաղաքացիական միություն
2014 թվականի

մայիսի 6

գործող7 (2014)

Կազմ

Ներկայիս կազմ

Կուսակցություն/ԿոալիցիաՄիամանդատ ցանկԱզգային ցանկԸնդամենը
Ձայներ%+/-ՏեղերՁայներ%+/-ՏեղերՏեղեր%+/-
Հունգարիայի Ֆիդես քաղաքացիական միություն2 165 34444,11 % 9,3 %962 264 73044,87 % 7,9 %37
133 / 199
66,83 % 1,0 %
Միություն1 317 87726,85 % 5,6 %101 290 80425,57 % 6,3 %25
38 / 199
19,10 % 3,8 %
Լավագույն Հունգարիա (կուսակցություն)1 000 63720,39 % 4,0 %01 020 47620,22 % 3,6 %23
23 / 199
11,56 % 0,6 %
Քաղաքականությունը

կարող է լինել ուրիշ

244 1914,97 % 0,1 %0269 4135,34 % 2,1 %5
5 / 199
2,51 % 1,6 %
Ընդամենը100 %1065 047 310100 %93199100 %

Խորհրդարանի կազմ (1990 թ.)

1990–1994:
339321211644410
1994–1998:
20969202238262
1998–2002:
134241481748141
2002–2006:
1782016424
2006–2010:
1902014123111
2010–2014:
591622736471
2014–2018:
29511716239
     Սոցիալիստներ     Ազատ դեմոկրատներ     Քաղաքականությունը կարող է լինել ուրիշ     Հունգարիայի ժողովրդավարական ֆորում     Քրիստոնեա-դեմոկրատական ժողովրդական կուսակցություն (Հունգարիա)     Փոքր տերությունների անկախ կուսակցություն     Ֆիդես     Արդարություն և կյանք     Իյոբիկ     Սամոգուրետ     Անկախներ

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ