Հռոմեական արկածներ (ֆիլմ)

ֆիլմ

Հռոմեական արկածներ (անգլ.՝ To Rome with Love, բառացի՝ «Սիրով Հռոմում»)՝ ռեժիսոր Վուդի Ալլենի ռոմանտիկ կատակերգությունը։ Ֆիլմի պրեմիերան կայացել է 2012 թվականի ապրիլի 20-ին, Իտալիայում։

Հռոմեական արկածներ
անգլ.՝ To Rome with Love
Երկիր ԱՄՆ
 Իտալիա
 Իսպանիա
Ժանրռոմանտիկ կատակերգություն
Թվականօգոստոսի 30, 2012[1][2] և 2012
Լեզուիտալերեն և անգլերեն
ՌեժիսորՎուդի Ալլեն[3][4][5][…]
ՊրոդյուսերԼեթի Արոնսոն
Սցենարի հեղինակՎուդի Ալլեն
ԴերակատարներՎուդի Ալլեն[4][6][7][…], Ռոբերտո Բենինյի[4][7][8][…], Պենելոպե Կրուս[4][6][7][…], Ալեք Բոլդուին[4][7][8][…], Ջուդի Դևիս[7][9][10], Ժեսի Այզենբերգ[6][5][7][…], Գրետա Գերվիգ[7][9][10], Էլիոթ Փեյջ[6][7][9][…], Ալեսանդրո Տիբերի[7][10], Ալեսանդրա Մաստրոնարդի[7][10], Սիմոնա Կապարինի[7], Օռնելա Մուտի[7][10], Անտոնիո Ալբանեսե[7][10], ՖլավիոՊարենտի[7], Սերժո Սոլլի[7], Ալիսոն Փիլ[7][10], Ռիկարդո Սկամարչո[7][10], Վինիցիո Մարկիոնի[7], Լինա Սաստրի[7][10], Մարիա Ռոզարիա Օմաջո[7], Կոռադո Ֆորտունա[7], Մարթա Ձոֆֆոլի[7][10], Ֆրանճեսկո Դե Վիտո[7], Ֆաբիո Բոնինի, Քերոլ Ալտ[7][10], Ջանմարկո Տոնյացցի[7], Մարիանո Ռիջիլլո[7][10], Լուկա Կալվանի[7][10], Էդոարդո Լեո[7][10], Դոնատելլա Ֆինոկիարո[7], Նինի Բրուսկետա[7][10], Ջուլիանո Ջեմմա[7][10], Ֆաբիո Արմիլիատո[7], Քրիստիան Պալացցոնի[7], Ջովանի Էսպոզիտո[7], Իզաբելլա Ֆեռարի[10], Լինո Գուանչիալե[7], Չեչիլիա Կապրիոտի[7], Մարինա Ռոկո[7][10], Ռոբերտո դելլա Կազա[7][10], Մարսել Ալվարես[10], Սերջիո Ռուբինի[10], Մասիմո դե Լորենցո[10], Մասիմո Գինի[10], Մարգերիտա Վիկարիո[10], Կլաուդիո Կայոլո[10], Ջադա Բենեդետտի[10], Գաետանո Ամատո[10], Մասիմո Ֆեռոնի[10], Ջուզեպպե Պամբիերի[10] և Monica Nappo?[11]
ՕպերատորԴարիուս Խոնջի
ՄոնտաժԱլիսա Լեփսելթեր
Պատմվածքի վայրՀռոմ
Նկարահանման վայրՀռոմ
ԿինոընկերությունMFE - MediaForEurope?
Տևողություն112 րոպե
Բյուջե17 000 000 €
Շահույթ73 244 881 $
Պաշտոնական կայքէջ

Սյուժե

Ֆիլմի գործողությունները տեղի են ունենում Հռոմում և բաղկացած են չորս սյուժետային գծերի միահյուսվածքից[12]։

Պատմություն ամերիկացի հայտնի ճարտարապետ Ջոնի մասին, ով մտաբերում է այստեղ անցկացրած պատանեկությունը։ Զբոսանքի ժամանակ նա ծանոթանում է Ջեքի հետ, ով սկսնակ ճարտարապետ է և ապրում է իր հին տանը։ Պատմության ընթացքում պարզ է դառնում, որ Ջեքը Ջոնն է երիտասարդ ժամանակ։ Ջեքը սիրահարվում է իր սիրած աղջկա լավագույն ընկերուհուն և Ջոն նրա համար դառնում է ինքնատիպ ներքին ձայն, որը հուշում է նրան ինչպես պահել իրեն Մոնիկայի հետ այս կամ այն իրավիճակում[13]։

Պատմություն գրասենյակային աշխատողի մասին, ով հանկարծակի հայտնի է դառնում և որոշ ժամանակ անց հյուծվում է հայտնիությունից, նույնպես հանկարծակի վերափոխվում է նրան, ով եղել էր նախկինում։

Պորդենոնե կոմունայից նորապսակ զույգի սիրային արկածների պատմություն։

Պատմություն այն մասին, թե ինչպես ամերիկացի թոշակառու օպերային ռեժիսորը կազմակերպում է թաղման բյուրոյի աշխատողի բեմական կարիերան։

Քննադատություն

Ֆիլմը տարբեր արձագանքներ ունեցավ Rotten Tomatoes կայքում, որտեղ դրական արձագանքների կազմում էր 44 %։ Իսկ IMDb-ում ֆիլմը ստացավ 6.3 գնահատական, այն ժամանակ, երբ քննադատ Ռոջեր Էբերթը և Պիտեր Թրեվերսը ֆիլմը գնահատեցին 4 աստղից 3-ով։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ