Էլիոթ Փեյջ

Կանադացի դերասան

Էլիոթ Փեյջ[7] (անգլ.՝ Elliot Page, ծնված որպես Էլեն Գրեյս Ֆիլփոթս-Փեյջ (անգլ.՝ Ellen Grace Philpotts-Page), փետրվարի 21, 1987(1987-02-21)[1][2][3][…], Հալիֆաքս, Կանադա[4]), կանադացի դերասան։ Փեյջի համար բեկումնային է դարձել «Ջունո» (2007) ֆիլմում իր մարմնավորած դերը, որը նրան պարգևատրել է Օսկարի, BAFTA-ի, Ոսկե գլոբուսի և ԱՄՆ-ի կինոդերասանների գիլդիայի մրցանակներով։

Էլիոթ Փեյջ
Ծննդյան թիվ՝փետրվարի 21, 1987(1987-02-21)[1][2][3][…] (37 տարեկան)
Ծննդավայր՝Հալիֆաքս, Կանադա[4]
Քաղաքացիություն՝ Կանադա
Մասնագիտություն՝կինոդերասան
Պարգևներ՝
IMDb։ID 0680983

Վաղ կյանք

Փեյջը ծնվել և մեծացել է Կանադայի Նոր Շոտլանդիա նահանգի Գալիֆաքս քաղաքում, ուսուցչուհի Մարթա Ֆիլպոտսի և գրաֆիկական դիզայներ Դեննիս Փեյջի ընտանիքում[8]։ Մինչև տասներորդ դասարանը սովորել է հալիֆաքսի դպրոցում (անգլ.՝ Halifax Grammar School), որոշ ժամանակ անց հաճախել է Էլիզաբեթ թագուհու ավագ դպրոց (անգլ.՝ Queen Elizabeth High School), և 2005 թվականին ավարտել է Շամբհալ դպրոցը (անգլ.՝ Shambhala School): Երկու տարի եղել է Օնտարիո նահանգի Տորոնտո քաղաքում, սովորելով Վոգան Ռոուդ ակադեմիայում (անգլ.՝ Vaughan Road Academy), իր ընկեր դերասան Մարկ Ռենդալի հետ[9]։

Կարիերա

Էլիոթն իր կարիերան սկսել է 4 տարեկան հասակում բազմաթիվ դպրոցական բեմադրություններում մասնակցելով։ Նա առաջին անգամ նկարահանվել է 1997 թվականին՝ 10 տարեկանում, երբ խաղացել է Մեգի Մաքլինի դերը Սի-Բի-Սի կորպորացիայի «Փիթ Պոնի» հեռուստաֆիլմում, որն ավելի ուշ շարունակություն է ստացել որպես լիարժեք սերիալ։ Փեյջը ստացել է «Երիտասարդ դերասան» և «Ջեմինի» անվանակարգերը։ Այնուհետեւ նա նկարահանվել է Կանադայի հեռուստատեսության բազմաթիվ կարճամետրաժ ֆիլմերում և հեռուստասերիալներում, ընդ որում, նրա դերասանական գործունեության ընթացքում քննադատները հատկապես կարևորում են նրա Տրինա Լեյհիի դերը «Թրեյլերպարկի տղաները» հեռուստասերիալի երկրորդ եթերաշրջանում։ Տասնվեց տարեկանում Փեյջը առաջին անգամ նկարահանվել է եվրոպական արտադրության ֆիլմում «Դեմ առ դեմ» անվանումով։

Փեյջը կատարել է գլխավոր դերը «Սառնաշաքար» թրիլերում, որի պրեմիերան կայացել է 2005 թվականին «Սանդենս» կինոփառատոնում։ Էլիոթը խաղում է Հեյլի անունով աղջկա դերը, որը գերի է բռնել մի մարդու, որին համարում է մանկապիղծ։ Այդ դերի համար նա արժանացել է Օստինի կինեմատոգրաֆիական ընկերության (Austin Film Critics Association) «Լավագույն դերասանուհի» անվանակարգը և ստացել մի քանի այլ անվանակարգեր[10]։

2006 թվականին նկարահանվել է մի քանի ֆիլմերում։ Մասնավորապես, նա կատարել է Քիթի Փրայդի դերը, մի աղջկա, որը կարող է անցնել պատերի միջով, «Իքս մարդիկ։ Վերջին մարտը» ֆանտաստիկ ֆիլմում։ Հարկ է ընդգծել, որ ֆրանշիզայի նախորդ մասերում այս կերպարի դերը որպես կամեո հանձնվել է մի քանի դերասանուհիների, բայց երբեք չի տրամադրվել որպես հիմնական։ 2014 թվականին Էլիոթ Փեյջը վերադարձել է Քիթի Փրայդի դերին «Իքս մարդիկ։ Անցած ապագայի օրերը» ֆիլմում։Էլիոթ Փեյջը մեծագույն համբավ է ձեռք բերել «Ջունո» ֆիլմում իր դերի համար։ Մասնավորապես, The New York Times-ի քննադատ Սքոթը նրան նկատել է որպես «վախեցնող տաղանդավոր», իսկ Ռոջեր Էբերթը ասել է. «Կարծում եմ՝ սա եղել է տարվա լավագույն դերակատարումը»[11][12]։ Այդ դերի համար Փեյջը առաջադրվել է «Օսկար» մրցանակի, սակայն պարտվել է Մարիոն Քոտիարին՝ «Կյանքը վարդագույն գույնով» ֆիլմում Էդիթ Պիաֆի դերը մարմնավորելու համար աշխատանքով»։ Այդ դերը նրան մի քանի այլ պարգևներ է բերել, այդ թվում՝ «Ոսկե գլոբուս», «Անկախ ոգի» և «Սպուտնիկ» մրցանակները։

Փեյջը 2015 թ

Փեյջը նկարահանվել է նաև «Խելացիներ» ֆիլմում, որի պրեմիերան կայացել է 2008 թվականին Սանդենս կինոփառատոնում։ Չնայած այն հանգամանքին, որ այս ցուցադրությունը տեղի է ունեցել «Ջունո»-ի ցուցադրությունից հետո, ֆիլմը նկարահանվել է ավելի վաղ[13]։ Դերասանի մասնակցությամբ նախկինում չնշված աշխատանքներից են «Ամերիկյան հանցագործություն» քրեական դրաման, որում նա կատարել է Սիլվիա Լայկենսի դերը (պրեմիերան կայացել է 2007 թվականի հունվարին Սանդենս փառատոնում, DVD-ի թողարկումը՝ 2008 թվականին), և Թրեյսիի դրամատիկ ֆիլմը, որը վարձույթում թողարկվել է 2007 թվականի նոյեմբերին Կանադայում, իսկ ԱՄՆ-ում՝ 2008 թվականի մայիսին։

2007 թվականին նա հաստատվել է Շարլոթ Բրոնտեի Ջեյն Էյր ստեղծագործության կինոդահլիճում գլխավոր դերի համար[14][15] և ծրագրում էր դեր խաղալ Ջեք և Դիանա ֆիլմում՝ Օլիվիա Տիրլբիի հետ միասին, որի հետ նա աշխատել է «Ջունո» ֆիլմի նկարահանման հարթակում[16], սակայն 2009 թվականի օգոստոսին հայտարարվել է, որ այդ ֆիլմում իր դերը մարմնավորելու է դերասանուհի Էլիսոն Փիլը[17]։

Էլիոթը մասնակցել է «Saturday Night Live» ծրագրին 2008 թվականի մարտի 1-ին[18], իսկ 2009 թվականի մայիսի 3-ին եղել է հրավիրված աստղ «Waverly Hills 9-0-2-1-D 'oh» «Սիմփսոնները» մուլտսերիալի դրվագում, որում հնչյունավորել է Ալյասկա Նեբրասկա անունով մի կերպարի[19]։

Անձնական կյանք

2008 թվականին Փեյջը եղել է 30 հայտնիներից մեկը, որոնք մասնակցել են Բիրմայի համար ԱՄՆ-ի արշավին, որը կոչ էր անում վերջ դնել Մյանմայում ռազմական բռնապետությանը[20]։ Նա պրոչոյս ֆեմինիստ է[21], բուսակեր[22] և աթեիստ[23]։

2014 թվականի փետրվարի 14-ին, ելույթ ունենալով «Քարոզարշավ հանուն մարդու իրավունքների» ԼԳԲՏ կազմակերպության համաժողովում, Փեյջը արել է քամինգ աութ որպես լեսբուհի[24][25]։ 2018 թվականի հունվարին Փեյջը ամուսնացել է պարուհի և ուսուցչուհի Էմմա Փորթների հետ[26]։

2020 թվականի դեկտեմբերի 1-ին Փեյջը քամինգ աութ է արել որպես տրանսգենդեր և հայտնել է իր նոր անունը՝ Էլիոթ[27][28]։ GLAAD-ի ներկայացուցիչ Նիք Ադամսը ասել է, որ «Փեյջը այժմ ոգեշնչելու է տրանս և ոչ-բինար մարդկանց»[29]։ Էլիոթի կինը՝ Էմմա Փորթները, իր ինստագրամյան էջում հայտնել է, որ «շատ հպարտ է Փեյջով»[30]։ Նեթֆլիքսը թվիթթերում հարապարակել է «Հպարտանում ենք մեր սուհերհերոսով։ Մենք սիրում ենք քեզ, Էլիոթ» ("So proud of our superhero! We love you Elliot!)[31]: Էլեն Դեջեներեսը, Ջասթին Թրյուդոն, Ջեյմս Գանը և Կումաիլ Նանջիանին, այս հայտարարությունից հետո իրենց աջակցությունն են հայտնել սոցիալական կայքերում[32][33]։

Ծանոթագրություններ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էլիոթ Փեյջ» հոդվածին։