Հրաչյա Շիրինյան

հայ հեղափոխական

Շիրինյան Հրաչյա Համբարձումի (1886, Ալեքսանդրապոլ (այժմ Լենինական)-1959, Երևան), Հարավային Կովկասում խորհրդային ռեժիմի հաստատման աջակից։ ԽՄԿԿ անդամ (1917

Հրաչյա Շիրինյան
Ծնվել է1886
Մահացել է1959
Մասնագիտությունհեղափոխական
ԿուսակցությունԽՄԿԿ

1899 թվականին ընդունվել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանը, որտեղից հեռացվել է ուսանողական հեղափոխական ելույթներին մասնակցելու, կղերի դեմ ընդհատակյա թերթ հրատարակելու համար։ 1907 թվականին ավարտել է Երևանի թեմական դպրոցը և զորակոչվել բանակ։ Ծառայել է Կարսում, որտեղ շփվել է Պետերբուրգից զորակոչված զինվորների հետ։ 1908-1912 թվականներին որպես ուսուցիչ աշխատել է Ջաջուռի, Արթիկի և Արդվինի դպրոցներում, հեղափոխական քարոզչություն իրականացրել աշակերտության և աշխատավորության շրջանում։ 1913 թվականին մեկնել է Պետերբուրգ և սովորել գյուղատնտեսական ինստիտուտում։ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ ծառայել է Կովկասյան ռազմաճակատում։ Փետրվարյան հեղափոխությունից հետո ընտրվել է Էրզրումի ռազմաճակատային զինվորական պատգամավորների սովետի գործադիր կոմիտեի անդամ, քարոզչություն ծավալել զինվորների շրջանում։ Ռուսական զորքերի՝ Կովկասյան ռազմաճակատից հեռանալուց հետո տեղափոխվել է Թիֆլիս, սերտ կապեր հաստատել Ստեփան Շահումյանի հետ, մասնակցել Թիֆլիսի բոլշևիկյան կազմակերպության աշխատանքներին։ 1918 թվականի սկզբներին մասնակցություն է ունեցել «Հայաստանի կոմունիստական կուսակցության» ստեղծման աշխատանքներին։ Խոսափելով մենշևիկներից, մեկնել է Սուխում, այնուհետև Թելավ, որտեղ 1920 թվականին ձերբակալվել է։ «Բրիգադային զինվորական իրավաբանի» կոչումով տարիներ շարունակ եղել է ռազմական տրիբունալի նախագահ, Անդրկովկասյան ռազմական օկրուգի զինվորական տրիբունալի կոլեգիայի անդամ։

Պարգևատրվել է Լենինի և Կարմիր դրոշի շքանշաններով։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 517