Հրաչ Գալստյան

Վիքիպեդիայում կան հոդվածներ Գալստյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Հրաչ Գալստյան (1991, Գյումրի, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - ապրիլ 2016, Թալիշ, Մարտակերտի շրջան, Արցախ), ապրիլյան քառօրյա պատերազմի հերոս, ավագ լեյտենանտ։

Հրաչ Գալստյան
1991 - ապրիլ 2016
ԾննդավայրԳյումրի, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահվան վայրԹալիշ, Մարտակերտի շրջան, Արցախ
Ծառայության տարիներ2007-2016
Կոչումավագ լեյտենանտ
Մարտեր/
պատերազմներ
Արցախա-ադրբեջանական սահմանային պատերազմ (2016)
ԿրթությունՎազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիա (2007)
Պարգևներ

Կենսագրություն

Հրաչ Գալստյանը ծնվել է 1991 թվականի մարտի 20-ին, Գյումրի քաղաքում։ Սովորել է Գյումրու 42 դպրոցում։ Դպրոցն ավարտելուց հետո 2003 թվականին ընդունվել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ։ 2007 թվականին ավարտելով ինստիտուտը ծառայության է անցել Արցախի Մարտակերտի շրջանի՝ Թալիշ գյուղում։ Երիտասարդ ավագ լեյտենանտի կինը նույնպես զինվորականի ընտանիքից էր, Ադրբեջանի սահմանին մոտ գտնվող՝ Մատաղիս գյուղից[1]։ 1988 թվականի երկրաշարժից հետո Գալստյանների ընտանիքը հայտնվել է ծանր, ողբերգական իրավիճակի մեջ։ Հրաչի հայրը՝ Վարդանը կորցրել է ընտանիքը։ Սակայն որոշ ժամանակ անց կարողացել է հաղթահարել դժվարությունները։ Հրաչն ունի մեկ եղբայր։ Եղբայրը նույնպես պայմանագրային զինծառայող է Թալիշում։ Հրաչի զոհվելուց մեկ ամիս անց՝ մայիսի 6-ին ծնվում է Հրաչ Գալստյանի առաջնեկ՝ Անահիտ Գալստյանը[2]։

Մարտական գործողություններ

Հրաչը մասնակցել է Թալիշի ուղղությամբ ընթացող մարտական գործողություններին։ Ապրիլի 2-ի լույս ապրիլի 3-ի գիշերը, թեժ մարտերի ընթացքում ժամեր շարունակ կռվելով հակառակորդի դեմ զոհվել է հերոսի մահով։ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հրամանով Հրաչ Գալստյանը Թալիշի դիրքը ամուր պահելու համար հետմահու պարգևատրվել է Արիության մեդալով[3]։

Պարգևներ

Հուղարկավորություն

Հոգեհանգիստը տեղի է ունեցել 2016 թվականի ապրիլի 4-ին ժամը 17:00-ին, իսկ հուղարկավորությունը՝ 2016 թվականի ապրիլի 5-ին, ժամը 13:00-ին Թալիշի եկեղեցում[4]։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ