Հրդեհ Փարիզի Աստվածամոր տաճարում

Հրդեհ Փարիզի Աստվածամոր տաճարում, խոշոր հրդեհ Փարիզի Աստվածամոր տաճարում, որը բռնկվել է 2019 թվականի ապրիլի 15-ին[6], տեղական ժամանակով 18:50-ին[7]։ Հրդեհի հետևանքով փլուզվել է տաճարի կենտրոնական ծայրաձողը, զգալի վնաս է հասցվել ներքին հարդարանքին, եկեղեցու վերին պատերին ու պատուհաններին[8][9]։ Նախագահ Էմանուել Մակրոնը խոստացել է վերակառուցել տաճարը, և այդ նպատակով կհայտարարվի համազգային դրամահավաք։

Հրդեհ Փարիզի Աստվածամոր տաճարում
Տեսակշենքի կամ կառույցի հրդեհ
ՎայրՓարիզ
ՏեղադրանքՓարիզի Աստվածամոր տաճար[1][2][3][…]
Երկիր Ֆրանսիա
Ժամանակի սկիզբապրիլի 15, 2019
Ժամանակի վերջապրիլի 16, 2019[1]
Զոհվածներ0 մարդ[4]
Վիրավորներ3[4][5]
Քարտեզ
Քարտեզ
 2019 Notre-Dame de Paris fire Վիքիպահեստում

Իրադարձություն

Բոցը ծածկել է տաճարի վերին մասը, այդ թվում երկու զանգակատները և Կենտրոնական աշտարակը[10][11][12]։ Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն այն նկարագրել է որպես «սարսափելի» հրդեհ[13]։

Սիտե կղզին, որի վրա տեղակայված է Աստվածամոր տաճարը, էվակուացվել է[12][14]։

Հրդեհի պահին տաճարում նախատեսված էր պատարագ[15]։ Տաճարի ներկայացուցիչն ասել է. «Ողջ կառույցն այրվում է․․․ ոչինչ չի մնա։ Մնում է տեսնել՝ արդյոք կպահպանվի տաճարի պահոցը»[12]։

Պատճառ

Հրդեհի պատճառը դեռ հայտնի չէ։ Ենթադրվում է, որ այն կարող է կապված լինել շենքի վերանորոգման աշխատանքների հետ[16]։ Բրոնզե արձանները տաճարից հեռացվել են վերակառուցման նախապատրաստման համար[17]։

Արձագանք

  • Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հրդեհի պատճառով հետաձգել է իր ուղերձը քաղաքացիներին, որը նախատեսված էր երկուշաբթի երեկոյան[18]։ Նա գրել է․ «Փարիզի Աստվածամոր տաճարը կրակի մեջ է։ Մի ամբողջ ազգի զգացմունք։ Մտածմունք բոլոր կաթոլիկների և բոլոր ֆրանսիացիների համար։ Բոլոր մեր հայրենակիցների պես ես այս երեկո տխուր եմ՝ տեսնելով, թե ինչպես է այրվում մեր այս մասնիկը»։ Փարիզի քաղաքապետ Իդալգոն մարդկանց խնդրել է հեռու մնալ այդ շրջանից[12]։
  • Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն նամակում գրել է, որ Աստվածամոր տաճարը Ֆրանսիայի և եվրոպական մշակույթի խորհրդանիշն է, իսկ Գերմանիայի արտաքին գործերի նախարար Հայկո Մաասն ասել է, որ հրդեհը «հարված է գերմանացիների սրտերին»[19]
  • Եվրոպական խորհուրդի նախագահ Դոնալդ Տուսկը թվիթերյան իր միկրոբլոգում գրել է․ «Փարիզի Աստվածամոր տաճարը ողջ Եվրոպայի Աստվածամոր տաճարն է։ Մենք այսօր բոլորս Փարիզի հետ ենք»։
  • Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Թվիթերի իր միկրոբլոգում գրել է․ «Անսահման տխրություն է իջնում Փարիզի Աստվածամոր տաճարի այժմյան պատկերին նայելիս։ Հայաստանը կիսում է Ֆրանսիայի զգացմունքները»[20]։
  • Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը Թվիթերի իր միկրոբլոգում գրել է. «Այսօր ես մտածում եմ Ֆրանսիայի ժողովրդի և փրկարար ծառայության աշխատակիցների մասին, ովքեր պայքարում են Փարիզի Աստվածամոր տաճարի ահարկու հրդեհի դեմ»[21]։

Հրդեհի հետևանքների նախնական ամփոփում

Ֆրանսիայի արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտարարեց, որ տաճարի հիմնական կոնստրուկցիաները պահպանվել են, Փարիզի Աստվածամոր տաճարից հասցրել են փրկել Հիսուս Քրիստոսի փշե պսակը, իսկ 13-րդ դարի պատուհանների վարդերը, ամենայն հավանականությամբ, ոչնչացել են[22]։

Տաճարի վերականգնում

2024 թվականի հունվարի 1-ին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը` ֆրանսիացիներին ուղղված ամանորյա ուղերձում հայտնում է, որ Փարիզի Աստվածամոր տաճարը նորից կբացվի 2024 թվականի դեկտեմբերի 8-ին[23]։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ