Ձկան կրեկեր

Ձկան կրեկեր, խորը տապակված կրեկեր։ Պատրաստվում է ձկից և ինդոնեզական համեմունքներից, որոնք ծառայում են որպես բույր։ Կրեկերների մեջ լցնում են նաև տապիոկայի ալյուր և / կամ սագոյի ալյուր՝ որպես հիմնական բաղադրամասեր, և աղ, շաքար, նատրիումի գլուտամատ՝ որպես համեմունքներ[1]։ Ձկան կրեկերներ կարելի է գտնել Հարավարևելյան և Արևելյան Ասիաներում։ Ինչևէ, դրանք ավելի բազմազան և հեշտ գտնվող են Ինդոնեզիայում և Մալայզիայում։

Ձկան կրեկեր
Ենթատեսակսննդամթերք
Առաջացման երկիր Ինդոնեզիա
 Fish crackers Վիքիպահեստում

Տեսակներ

Սուրաբայում վաճառված ձկան կրեկերի տոպրկաները
Բանգկայի կրուպուկը

Ինդոնեզիա

Ինչպես կրուպուկ ուդանգը (խեցգետնային կրեկերը), կրուպուկ իկանը (ձկան կրեկերը) ևս սիրելի խորտիկ է, քանի որ երկուսն էլ հայտնի են Ինդոնեզիայում։ Թենգիրին (վահուն) և կակալանգը (գծավոր թյուննոսը) հավանաբար կրեկերի համար օգտագործվող ամենահայտնի ձկներն են։ Այնուամենայնիվ այլ ուտելի ձկներ, ինչպիսիք են բավալը (բրամը) և էկոր կունինգը, ևս կարող են օգտագործվել։

Արևմտյան Ջավայում Չիրեբոնը և Հարավային Սումատրայում Պալեմբանգը հայտնի են իրենց եզակի ձկան կրեկերներով, որոնցում օգտագործվում է տենգիրի[2]։ Ինդոնեզիայում ձկնորսությամբ զբաղվող ափամերձ որոշ քաղաքներ ստեղծել են իրենց սեփական բաղադրատոմսերը և տեսակները։ Օրինակ կեմպլանգ ասոցացվում է Հարավային Սումատրայի շրջանի հետ՝ Լամպունգից, Պալեմբանգից մինչև Բանգկա կղզին։ Մինչ ամպլանգը ասոցացվում է մերձափնյա Կալիմանտանի հետ՝ Սամարինդայից, Բալիկպապանից, Բանջարմասինից մինչև Պոնտիանակ։ Պալեմբանգում ձկան կրեկերները սովորաբար ուտում են պեմպեկ ձկան թխվածքով, կծու և թթու քացախի սոուսով։

Ձկնորսությամբ զբաղվող ափամերձ քաղաքները ավանդականորեն հայտնի են որպես ձկան կրեկերների արտադրական կենտրոններ։ Ինդոնեզիայում ձկան կրեկերներ արտադրվում են Բանգկա և Բելիտունգ կղզիներում, Արևմտյան Ջավայում՝ Չիրեբոնում, Կենտրոնական Ջավայում՝ Ջուվանայում և Արևելյան Ջավայում՝ Սիդոարջոյում[3]։ Ափամերձ հիմնական քաղաքներում, ինչպիսիք են Պալեմբանգը, Բանդար Լամպունգը, Մեդանը, Մակասարը, Պոնտիանակը և Սամարինդան ևս համարվում են արտադրական հիմնական կենտրոններ։

Մալայզիա

Այն Մալայզիայում և հարևան երկրներում սիրված խորտիկ է։ Կան ձկան կրկերների մի քանի արտադրողներ, որոնք համագործակցում են Կելանտանի, Տերենգանուի, Պահանգի, Ջոհորի, Կեդահի, Սաբահի, Սարավակի ափամերձ շրջանների հետ[1][4]:Ձկան կրեկերի պատրաստման համար սովորաբար օգտագործվող ձկների հիմնական տեսակներն են ծովատառեխը (իկան պարանգը), սարդինան (իկան տամբանը), կլոր ստավրիդները (իկան սելայանգը) և շատ այլ ձկներ[1]։

Պատմականորեն Սարավակում գտնվող Մուկահ քաղաքը հայտնի է որպես ձկնորսությամբ զբաղվով քաղաք, որտեղ պատրաստում են ձկան կրեկերներ[5]։

Տես նաև

  • Կրուպուկ
  • Էմպինգ

Ծանոթագրություններ

Կաղապար:Indonesian cuisineԿաղապար:Malaysian cuisine