Ձորագլուխ

գյուղ ՀՀ Արագածոտնի մարզում

Ձորագլուխ, գյուղ Հայաստանի Արագածոտնի մարզում, Ծաղկունյաց լեռների արևմտյան լանջին, Քասաղ գետի ձախ կողմում։

Գյուղ
Ձորագլուխ
Ամրոց «Բերդի գլուխ»
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզԱրագածոտնի մարզ
Այլ անվանումներՁորբերան
Մակերես13,25 կմ²
ԲԾՄ2025 մետր
Պաշտոնական լեզուհայերեն
Բնակչություն305 մարդ (2011)[1]
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Ժամային գոտիUTC+4
Փոստային դասիչ0304
Ձորագլուխ (Հայաստան)##
Ձորագլուխ (Հայաստան)
Ձորագլուխ (Արագածոտնի մարզ)##
Ձորագլուխ (Արագածոտնի մարզ)

Հեռավորությունը մարզկենտրոնից՝ 39 կմ հյուսիս-արևելք, Թթուջուր գյուղից 4 կմ հյուսիս-արևելք[2], բարձրությունը ծովի մակերևույթից՝ 2025 մ։ Ձորագլուխ է վերանվանվել 1946 թվականի հուլիսի 15-ին[2][3]։ Նախկինում հայտնի է եղել Գյուլաբ, Գյուլաբլու, Գյուլաբլի, Գյուլապլի և այլն անվանումներով։ Շրջակայքը կանաչապատ է ու ծաղկավետ[2]։

Բնակչություն

Ձորագլուխ գյուղի ազգաբնակչության փոփոխությունը.[4]

ՏարիԲնակչություն
1897703 մարդ[5]
1926771 մարդ[5]
1939796 մարդ[5]
1959489 մարդ[5]
1970459 մարդ[5]
1979356 մարդ[5]
1989385 մարդ[6]
2001366 մարդ[5]
2004325 մարդ[5]
2011305 մարդ[1]


Տնտեսություն

Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, հացահատիկի և կերային կուլտուրաների մշակությամբ։

Պատմամշակութային կառույցներ

Գյուղում է կա XIX դարի Սուրբ Հովհաննես եկեղեցի։ Գյուղից 1,5 կմ հյուսիս-արևելք գտնվում է X-XII-րդ դարերի «Կարմիր վանք» եկեղեցին, 2 կմ հյուսիս-արևելք՝ մ.թ.ա. 2-րդ-1-ին հզմ. «Խազնաքար» ամրոցը, իսկ 0,7 կմ հյուսիս-արևելք՝ մ.թ.ա. X-VIII-րդ դարերի «Բերդի գլուխ» ամրոցը։

Տես նաև

Ծանոթագրություններ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ձորագլուխ» հոդվածին։