Ղուչան

Ղուչան (պարս.՝ قوچان), քաղաք Իրանի հյուսիս-արևելքում՝ Ռազավի Խորասան օսթանում (նահանգում), Ղուչան շահրեստանի վարչական կենտրոնը։ Բնակչությունը վերջին մարդահամարի տվյալներով կազմում է 101 604 մարդ (2016)[1]։

Քաղաք
Ղուչան
պարս.՝ قوچان
ԵրկիրԻրան Իրան
ՕսթանՌազավի Խորասան
Շահրեստան Ղուչան
ԲԾՄ1313 մետր
Պաշտոնական լեզուպարսկերեն
Բնակչություն101 604 մարդ (2016)[1]
Ժամային գոտիUTC+3:30
Հեռախոսային կոդ0581
Ղուչան (Իրան)##
Ղուչան (Իրան)

Աշխարհագրություն

Գտնվում է Ռազավի Խորասան օսթանի հյուսիսային մասում` օսթանի վարչական կենտրոն Մաշհադից մոտ 120 կմ հյուսիս-արևմուտք։ Տեղադրված է Ալադաղի և Կոպետ դաղի լեռնաշղթաների միջև ընկած համեմատաբար հարթ տարածքում` ծովի մակարդակից մոտ 1300 մետր բարձրության վրա։ Գտնվում է Մաշհադը Հյուսիսային Խորասան օսթանի վարչական կենտրոն Բոջնուրդի հետ միացնող ճանապարհի վրա։

Բնակչություն

Բնակչությունը 2016 թվականի մարդահամարի տվյալներով կազմում էր 101 604 մարդ, որոնք կազմում էին 30 099 տնտեսություն[2]։ Ռազավի Խորասան օսթանի բնակչությամբ վեցերորդ ամենախոշոր քաղաքն է[3]։ Քաղաքի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում բերված է աղյուսակում ստորև.

Տարի19561966198619911996200620112016
Բնակիչ21 250[4]29 133[5]66 531[6]74 919[7]85 750[7]96 953[8]103 760[9]101 604[2]

Ծանոթագրություններ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ղուչան» հոդվածին։