Մադագասկարյան վահանաոտ կրիա

Մադագասկարյան վահանաոտ կրիա (լատին․՝ Erymnochelys madagascariensis), սողունների դասի կողքավիզ կրիաների ենթակարգին պատկանող ողնաշարավոր կենդանի, որը գրանցված է միջազգային կարմիր գրքի մեջ, որպես կրիտիկական վիճակում գտնվող տեսակ։

Մադագասկարյան կրիա
Մադագասկարյան վահանաոտ կրիա
Գիտական դասակարգում
ԹագավորությունԿենդանիներ
ՏիպՔորդավորներ
ԵնթատիպՈղնաշարավորներ
ԴասՍողուններ
ԿարգԿրիաներ
ԵնթակարգԿողքավիզ կրիաներ
ՏեսակՎահանաոտ կրիա
Լատիներեն անվանում
Erymnochelys madagascariensis
Հատուկ պահպանություն
Կրիտիկական վիճակում գտնվող
Կրիտիկական վիճակում գտնվող տեսակ
IUCN 3.1 Critically Endangered : 8070


Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերների որոնում
Վիքիպահեստում




Համարվում է Աֆրիկայի հարավում գտնվող Մադագասկար կղզու էնդեմիկ կենդանատեսակ[1]։

Տարածվածություն և կենսակերպ

Մադագասկարյան վահանաոտ կրիաները հայտնաբերվել են միայն Մադագասկար կղզում և համարվում են աֆրիկյան այս կղզու էնդեմիկ կենդանատեսակ։ Ապրում են կղզու արևմտյան և հյուսիսային շրջաններում, հիմնականում՝ գետի ավազաններում։

Նախընտրում է բնակվել հարթավայրային տարածքներում, սակայն, որպես չափանիշ ապրում է ծովի մակարդակից մինչև 800 մետր բարձրություններում։

Մադագասկարյան վահանաոտ կրիան ցերեկային կենսակերպ վարող սողուն է։ Սնվում է փոքրիկ ձկներով, երկկենցաղներով, կակղամորթներով, իսկ ավելի հաճախ՝ հոդվածոտանիներով։

Նկարագրություն

Մադագասկարյան վահանաոտ կրիան միջին չափի սողուն է։ Մարմնի ընդհանուր երկարությունը կազմում է միջինում 50 սմ։

Սրա հետ մեկտեղ կողքավիզ այս կրիան ունի բավականին ծանր քաշ և կշռում է շուրջ 15 կգ։ Ընդհանուր հաշվով այս կրիան ունի մարմնի մուգ գունավորում և մաշկում գերակայում է մելանինը։ Ալբինոս առանձնյակներ գրեթե չեն հանդիպում։

Գունավորումը թույլ է արտահայտված փորի հետին շրջանում։ Առջևի և ետին վերջույթները համաչափ են և նույնագույն։

Տես նաև

Ծանոթագրություններ

Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մադագասկարյան վահանաոտ կրիա» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մադագասկարյան վահանաոտ կրիա» հոդվածին։