Մալենա (երգչուհի)

հայ երգչուհի

Արփինե (Արփի) Մարտոյան (բեմական անունը՝ Մալենա, հունվարի 10, 2007(2007-01-10)[1], Երևան, Հայաստան), հայ երգչուհի-երգահան[2]։ Մանկական Եվրատեսիլ 2021 երգի մրցույթի հաղթող[3]։

Մալենա
Բնօրինակ անունԱրփի Մարտոյան
Ի ծնե անունԱրփինե Մարտոյան
Ծնվել էհունվարի 10, 2007(2007-01-10)[1] (17 տարեկան)
Երևան, Հայաստան
Երկիր Հայաստան
Մասնագիտություներգչուհի
Գործիքներվոկալ
Գործունեություն2018–Ներկա օրերս
 Maléna (Armenian singer) Վիքիպահեստում
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մալենա

Կարիերա

Մանկական Եվրատեսիլ երգի մրցույթ

Մալենան Մանկական Եվրատեսիլ 2021 երգի մրցույթոււմ կատարում է «Քամի Քամի» երգը։

2018 երգի մրցույթում Մալենան կատարել է Հայաստանը Մանկական Եվրատեսիլում ներկայացնելու իր առաջին փորձը՝ մասնակցելով Հայաստանի ազգային եզրափակչին «Պար» երգով և կիսաեզրափակչում զբաղեցնելով 8-րդ հորիզոնականը։ Նա պետք է ներկայացներ Հայաստանը Մանկական Եվրատեսիլ 2020 երգի մրցույթում «Why» («Ինչո՞ւ») երգով, սակայն երկիրը դուրս եկավ մրցույթից Լեռնային Ղարաբաղում շարունակվող պատերազմի պատճառով[4]։ Մալենան կրկին ընտրվեց հաջորդ՝ 2021 թվականին՝ «Քամի Քամի» երգով Հայաստանը Մանկական Եվրատեսիլ 2021 երգի մրցույթում ներկայացնելու (երաժշտությունը՝ Տոկիոնին, բառերը՝ Վահրամ Պետրոսյան, Տոկիոնին, Մալենա և Դավիթ Ծերունյան)[5][6][7]։ 2021 թվականի դեկտեմբերի 12-ին Մալենան հռչակվեց Wiwibloggs-ի ժյուրիի քվեարկության ֆավորիտը[8] և դեկտեմբերի 19-ին Փարիզում կայացած Մանկական Եվրատեսիլ 2021 մրցույթին զբաղեցրեց առաջին հորիզոնականը[9]։

TKN-ի հետ համագործակցություն

2020 թվականից Մալենան համագործակցում է հայկական TKN լեյբլի հետ, որտեղ աշխատում է պրոդյուսեր tokionine-ի հետ։ Վերջինս, բացի 2021թ․ Մանկական Եվրատեսիլում հաղթած Քամի Քամի երգից, հեղինակել է նաև «Walking Out» երգը, որով Սրբուկը Թել Ավիվում Եվրատեսիլ 2019 երգի մրցույթում ներկայացրել է Հայաստանը[2]։ Տokionine-ը նաև հեղիակել է Մալենայի երգերից մի քանիսը։

Անձնական կյանք

Մալենան դերասանուհի Աննա Մանուչարյանի դուստրն է[10]։ Սովորում է Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցում[5]։

Սկավառակագրություն

Սինգլներ

Որպես գլխավոր կատարող

ՏարիԱնվանումԱմենաբարձր հորիզոնականըԱլբոմ
Apple Music
iTunes
Deezer
ARMLBNMKDARMAUTPOLPORRUSAMELAT
2018«Պար»
(որպես Արփի)
2020«Why» (Ինչու)
2021«Qami Qami» (Քամի Քամի)189159163261476413
2021«Chem Haskanum» (Չեմ հասկանում)

(Քրիստինա Սիի հետ)

2022Cheri Cheri Lady[11]__________
2022Can't feel anything__________
2023Flashing lights__________
„–” սինգլը չի ընդգրկվել որևէ ցուցակում։

Երաժշտական տեսահոլովակներ

ԿոչումՏարիՌեժիսոր
Never have i ever2024
Flashing lights2023
Cheri Cheri Lady[11]2022
Can't Feel Anything2022
«Քամի Քամի»2021Արթուր Մանուկյան

Արտաքին հղումներ

Ծանոթագրություններ