Մահվան աստված

Մահվան աստվածներ, տարբեր կրոնների ատվածություններ, կապված մահվան, հոգիների ուղեկիցների, հանդերձյալ աշխարհի հետ։ Այս տերմինը վերաբերվում է աստվածություններին, որոնք կամ հավաքում են մահացածների հոգիները, կամ իշխում են նրանց, այլ ոչ նրանց, ովքեր որոշում են մահվան պահը։

Շատ մշակույթներ ունեն մահվան աստված դիցաբանությունում և կրոնում։ Մահը, ինչպես նաև ծնունդը, մարդկային կյանքի հիմնական մասն են, այդ իսկ պատճառով դրանց աստվածությունները կարող են համարվել ամենակարևորը կրոնում։

Ծագումը

Բազմաստված կրոններում կամ դիցաբանություններում, որոնք ունեն աստվածությունների բարդ համակարգ՝ կառավարող բնական երևույթները, մարդկային կյանքի ասպեկտները, հաճախ ունեն աստվածություն, որին տրված է մահը վերահսկելու գործառույթը։ Նման ասվածություն ներառելը համաստվածության մեջ պարտադիր չէ։

Միաստվածային կրոններում մեկ աստված է կառավարում կյանքը և մահը։ Սակայն դա տարբեր կերպ է դրսևորվում ծեսերում, ավանդույթներում, փոխվում է կախված բազմաթիվ գործոններից, ներառյալ աշխարհագրական, քաղաքական գործոնները, այլ կրոնների ազդեցությունը։

Մահվան աստվածների ցանկ

Հունական Հադես (հռոմեացիների մոտ՝ Պլուտոն)
Միկտլանտեկուտլին ացտեկների դիցաբանություն
Թեիբեթական Յամա
Աստվածության անունըՄշակույթ / Կրոն
ԳրողՀայկական դիցաբանություն
ՄիկտլաննտեկուտլիԱցտեկյան դիցաբանություն
ԷրեշկիգալՇումմերաաքքադական դիցաբանություն
ՆերգալԲաբելոնյան դիցաբանություն
Բաբալու Այե (ինչպես նաև Օմոլու, Սոնպոննո, Օբալույու, Սակպանա, Սակպատա)Յորուբա, աֆրոբրազիլական կրոնական համակարգեր, ինչպիսիք են՝ Ումբանդա, Սանտերիա, Կանդոմբլե
Յամա (հինդուիզմ), Յամա (բուդդայականություն)Բուդդայականություն, հինդուիզմ, չինական դիցաբանություն, բուդդայականություն Ճապոնիայում
ՄարաԲուդդայականություն
ՄոտՔանան
ՄորրիգանԿելտական դիցաբանություն
ԱնուբիսՀին Եգիպտոս
ՕսիրիսՀին Եգիպտոս
ՏուոնիԿառելո-ֆիննանական դիցաբանություն
ԹանատոսՀին Հունաստան
ՀադեսՀին Հունաստան
Գհիդ (նաև Գուեդ), Բարոն ՍամդիՎուդու
ՕբունաբալիԻգբո դիցաբանություն
ԱզրաիլԻսլամ
Իձանամի[1]Ճապոնական դիցաբանություն (Սինտոիզմ)
Էմմա[1]Ճապոնական դիցաբանություն
ՇինիգամիՃապոնական մշակույթի ֆանտաստիկ ստեղծագործություններ
Հինե նուի տե պոՄաորի դիցաբանություն
ԱպուխՄայաների դիցաբանություն
Սանտա ՄուերտեՄեքսիկա
Գրիմ Ռիփեր[2]Հյուսիսային Ամերիկա
Մարժանա (ինչպես նաև Մորանա, Մորենա, Մարա)Սլավոնական կրոն
ՄորսՀին հռոմեական կրոն
ՊլուտոնՀին հռոմեական կրոն
ՕրկուսՀին հռոմեական կրոն
ԴիսպատերՀին հռոմեական կրոն
ՀելՍկանդինավյան դիցաբանություն
Մահվան հրեշտակՀուդայականություն և քրիստոնեություն
Ազրայիլ հրեշտակՀուդայականություն և իսլամ

Ծանոթագրություններ

Տես նաև