Մայոն

հրաբուխ Ֆիլիպիններում

Մայոն (կենտր, բիկոլ․՝ Bulkan Mayon, ֆիլիպ․՝ Bulkang Mayon), հրաբուխ է Ֆիլիպիններում։ Բարձրությունը 2462 մետր։ Այն գտնվում է Լուսոն կղզու հարավ-արևեքում, Բիկոլ շրջանում գտնվող Լեգասպի քաղաքից ոչ հեռու։ Մայոնը գտնվում է Եվրասիական և Ֆիլիպինյան սալերի հատման սահմանին, տեկտոնապես ակտիվ տարածքում։ Կղզու բոլոր հրաբուխներից ամենաակտիվն է։ Ունի համարյա կատարյալ կոնի ձև, հիմքում 130 կմերկարություն[1]։ Կազմված է հիմնականում անդեզիտային լավաներից[2]։ Հրաբուխը «Մայոն հրաբուխ» (Mayon Volcano Natural Park) ազգային պարկում է, որտեղ զարգացած է զբոսաշրջությունը։

Տեսակլեռ, ստրատոհրաբուխ և գագաթ
ԵրկիրՖիլիպիններ
ՏեղադրությունԱլբայ և Բիկոլի շրջան
Նյութանդեզիտ, բազալտային անդեզիտ, բազալտ և picrobasalt?
Հրաբուխի ձևկոնաձև
Բարձրություն (ԲԾՄ)2462 մ
Սմիթսոնիան կոդ273030
Մայոն (Ֆիլիպիններ)##
Մայոն (Ֆիլիպիններ)

Վերջին 400 տարվաընթացքում Մայոնը ժայթքել է ավելի քան 50 անգամ, որոնցից ամենաաղետաբերը եղել է 1814 թվականի փետրվարի 1-ին։ Լավան ամբողջովին վրացրել է Կագզավա քաղաքը, զոհվել է ավելի քան 1200 մարդ։ 1993 թվականի ժայթքումը տարել է 79 մարդու կյանք։ 2006 թվականի հուլիսի 19-ից հրաբուժը սկսել է նորից ծխել և լավան հոսում էր «մեղմ ժայթքումներով»։ 2009 թվականի դեկտեմբերից հրաբուխը ակտիվացել է ինչն էլ ստիպել է տարհանել մոտակայքում ապրող տասնյակ հազարավոր մարդկանց[3]։ 2013 թվականի մայիսի 7-ի ժայթքումից զոհվել են 4  գերմանացի ալպինիստներ և նրանց ուղեկցողը։ Հայտարարվել է, որ նրանք զոհվել են արտանետված լեռնային խոշոր ապարներից[4]։

2018 թվականի առաջին օրերից հրաբուխը նորից ակտիվացել է։ Արտանետված լավան բարձրացել է մինչև 700 մետր[5]։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մայոն» հոդվածին։