Մայքլ Ռիչարդս

Մայքլ Էնթոնի Ռիչարդս (անգլ.՝ Michael Anthony Richards, հուլիսի 24, 1949(1949-07-24), Քալվեր Սիթի, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի դերասան և ծաղրածու, «Սայնֆելդ» հեռուստասերիալում Կոսմո Քրամերի դերի համար արժանացել է երեք «Էմմի» մրցանակի (1993 թվական, 1994 թվական, 1997 թվական[1])։ Ավելի քիչ հայտնի է որպես սցենարիստ (1981 և 2000 թվականներին երկու սերիալների ինը դրվագներ) և պրոդյուսեր (2000 թվականին մեկ սերիալի յոթ դրվագներ)։ 2013 թվականին Ռիչարդսը վերադարձավ հեռուստատեսություն «Քյորսթի» սիթքոմում դերով։

Մայքլ Ռիչարդս
անգլ.՝ Michael Anthony Richards
Ծնվել էհուլիսի 24, 1949(1949-07-24) (74 տարեկան)
ԾննդավայրՔալվեր Սիթի, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ
ԿրթությունԿալիֆորնիայի արվեստների ինստիտուտ, Evergreen State College?, Հազար Կաղնին Ավագ Դպրոց և Լոս Անջելեսի Վելի քոլեջ
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունստենդ ափ երգիծաբան, դերասան, կինոպրոդյուսեր, սցենարիստ, երգիչ, պարող, հնչյունավորող, կատակերգու և հեռուստատեսային դերասան
Պարգևներ և մրցանակներ

Կոնսագրություն

Մայքլ Էնթոնի Ռիչարդսը ծնվել է Կալիֆորռնիա նահանգի Քալվեր-սիթիում 1949 թվականին[2]։ Նրա ծնողներն են Ֆիլիսը (մինչ ամուսնությունը՝ Նարդոզի) բժշկական թղթաբանության գրադարանավարը և Ուիլիամ Ռիչարդսը ինժիներ-էլեկտիրիկ[3]։ Մայքլը երկու տարի ծառայեց բանակում, սակայն, ոչ թե Վիետնամում, որտեղ պատերազմ էր ընթանում, այլ Արևմտյան Գերմանիայում[2]։

Մայքլը սովորել է Կալիֆոռնիայի արվեստի համալսարանում և ստացել բակալավրի աստիճան 1975 թվականին։ Ուսման ժամանակ մի քանի անգամ ուսաբողական ներկայացումներում։ Մի քանի տարի անց է կացրել «ինքն իրեն որոնելով» Սանտա-Կրուս լեռների համայնքում[2]։

18 տարիների ընթացքում Մայքլ Ռիչարդսը ամուսնացած է եղել ընտենական հոգեթերապևտ Քենթլիի հետ։ Նրանք ունեն Սոֆիա անունով աղջիկ։ 1990-ական թվականների սկզբին նրանք բաժանվեցին։

Ֆիլմագրություն

ՏարիՀայերեն անվանումԲնօրինակ անվանումԴեր
1982ֆԵրիտասարդություն, հիվանդանոց, սերYoung Doctors in LoveՄալամուդ Կալլահան
1986հֆՖրեսնոFresnoերկրորդ օժանդակ
1986սՄայամիի ոստիկանությունMiami ViceՊագոնի
1989ֆՈւլտրաբարձր հաճախականությունUHFՍթենլի Սպադովսկի
1989—1998սՍայնֆելդSeinfeldԿոսմո Քրամեր
1990ֆԴժվար երեխաProblem ChildՄարտին Բեկ
1993ֆՁվագլխավորներConeheadsմոթելում կլերկ
1993ֆԵս ամուսնացել եմ կացինով մարդասպանի հետSo I Married an Axe Murdererթերթի լրագրող
1994ֆԴատարկ գլխավորներAirheadsԴուգ Բիչ
1995ֆԽենթ հերոսներUnstrung HeroesԴեննի Լիձ
1997ֆԸնթացք և սխալTrial and errorՌիչարդ Ռիեթի
2000հֆԴեյվիդ ԿոպերֆիլդDavid CopperfieldՈւլինքս Միկոբեր
2009սՄահացել է սեփական խանդավառությունըCurb Your EnthusiasmՄայքլ Ռիչարդս
2013—2014սՔյորսթիKirstieՖրենկ Բաքսթեր

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մայքլ Ռիչարդս» հոդվածին։