Մանադո

Մանադո (ինդոն.՝ Manado), Ինդոնեզիայի Հյուսիսային Սուլավեսի նահանգի մայրաքաղաքը, գյուղատնտեսական և ձկնորսական առևտրի ու դայվինգի հայտնի կենտրոն[3]։ Քաղաքը տեղակայված է համանուն ծովածոցի ափին գտնվող լեռնային տարածքում և ունի 9 շրջան։

Բնակավայր
Մանադո
Si Tou Timou Tumou Tou
ԵրկիրԻնդոնեզիա Ինդոնեզիա
Ներքին բաժանումBunaken?[1], Bunaken Kepulauan?[1], Malalayang?[1], Mapanget?[1], Paal Dua?[1], Sario?[1], Singkil?[1], Tikala?[1], Tuminting?[1], Wanea?[1] և Wenang?[1]
Հիմնադրված էհուլիսի 14, 1623 թ.
Մակերես166,87 կմ²
ԲԾՄ5±1 մետր
Բնակչություն461 636 մարդ (2015)[2]
Ժամային գոտիUTC+8
Փոստային դասիչ25000
Պաշտոնական կայքkotamanado.go.id
Մանադո (Ինդոնեզիա)##
Մանադո (Ինդոնեզիա)

Պատմություն

Հոլանդական Արևելյան Հնդկաստանի ընկերությունը 1658 թվականին այստեղ ամրոց է կառուցել, որը կոչվում է Ամստերդամի Ֆորտ։ Դրանից հետո Մանադոն, ինչպես Ինդոնեզիայի մյուս արևելյան շրջանները, ենթարկվել է քրիստոնեացման։ Քաղաքում դեռևս կանգուն է Gereja Sentrum եկեղեցին (ի սկզբանե կոչվել է Oude Kerk), որը կառուցվել է հոլանդացի առաջին միսիոներների կողմից։

1830 թվականին Նիդերլանդների կառավարությունը այստեղ է աքսորել ճավայական արքայազն Դիպոնեգորոյին, ով խռովություն էր բարձրացրել հոլանդացիներից անկախանալու նպատակով։

1919 թվականին քաղաքում հիմնադրվել է Սուլավեսիի Առաքելական պրեֆեկտուրան, իսկ 1961 թվականին վերակազմավորվել է Մանադոյի թեմի։

1958 թվականին քաղաքը ռմբակոծվել է կառավարական ուժերի կողմից։ Այն բանից հետո, երբ Պերմեստայի ապստամբ շարժումը, որ իշխանություններից պահանջում էր քաղաքական և տնտեսական բարեփոխումներ, իր կենտրոնակայանի հետ տեղակայվել է քաղաքում, Ջակարտան փետրվարին հաստատել է Մանադոյի ռմբակոծումը։ Իսկ նույն տարվա հունիսին Ինդոնեզիայի բանակի զորքերը մտել են քաղաք։

2009 թվականի մայիսի 11-15-ը այստեղ անցկացվել է Համաշխարհային օվկիանոսի հիմնախնդիրների միջազգային խորհրդաժողովը, որին մասնակցել են 121 պետությունների ներկայացուցիչներ[4]։ Քննարկման հիմնական թեման Համաշխարհային օվկիանոսի դերի գնահատումն էր գլոբալ տաքացման մեջ։

2012 թվականի հունվարի 8-15-ը Մանադոյում հյուրընկալվել է Հարավարևելյան Ասիայի զբոսաշրջության ֆորումը։ Միջոցառմանը մասնակցել են ավելի քան 1600 պատվիրակներ (զբոսաշրջության ոլորտի աշխատողներ, տարբեր երկրների արդյունաբերության նախարարներ, ինչպես նաև լրագրողներ)։

Տնտեսություն

Մանադոյի շրջակայքում աճեցվում են մեխակ, սուրճ և կոկոսյան արմավենի։ Կան ձեռնարկություններ գյուղատնտեսական արտադրանքի վերամշակման համար, կազմակերպվում է սուրճի, շաքարեղեգի, մշկընկույզի, արժեքավոր փայտի տեսակների արտահանում։ Լավ զարգացած են փայտամթերումը, ձկնորսությունը և խեցեգործությունը։ Գոյություն ունեն միջազգային օդանավակայան, միջին և բարձրագույն ուսումնական հաստատություններ[5]։

Տեսարժան վայրեր

Մանադոյում առավել զարգացած է էկոտուրիզմը։ 1991 թվականից այստեղ գործում է Բունակեն-Մանադո Տուա ծովային ազգային պարկը, որն իր տեսակի մեջ առաջինն է Ինդոնեզիայում։ Այս վայրը գրավում է բազմաթիվ ջրասուզակների իր կորալյան պատերով և ստորջրյա հարուստ ֆաունայով։ Հարկ է նշել, որ այստեղ հայտնաբերվել են լաթիմերիա ձկներ, որոնք համարվում են կենդանի բրածոներ։ Արշավականների համար հետաքրքիր է Մանադոյից հարավ գտնվող Լոկոն և Մինհասու հրաբուխների շրջակայքը։ Դեպի արևելք գտնվում է Տանգկոկո արգելոցը, որտեղ կարելի է տեսնել աշխարհի ամենափոքր պրիմատներին, ռնգեղջյուրների, եղնիկների և վայրի բնության այլ ներկայացուցիչների։

Քաղաքի մաս կազմող Բունակեն կղզին ունի վայր դայվինգի համար և ծովային զբոսայգի։

Կլիմա

Մանադոյի կլիմայական տվյալները
ԱմիսհունվփետմարտապրմայհունհուլօգոսսեպհոկնոյդեկՏարի
Միջին բարձր °C (°F)29.4
(84.9)
29.5
(85.1)
30.0
(86)
31.4
(88.5)
31.4
(88.5)
31.2
(88.2)
31.3
(88.3)
32.0
(89.6)
32.3
(90.1)
31.7
(89.1)
30.9
(87.6)
30.1
(86.2)
30.9
(87.6)
Միջին օրական °C (°F)25.4
(77.7)
25.4
(77.7)
25.7
(78.3)
26.4
(79.5)
26.4
(79.5)
26.2
(79.2)
26.1
(79)
26.6
(79.9)
26.4
(79.5)
26.3
(79.3)
26.3
(79.3)
25.8
(78.4)
26.1
(79)
Միջին ցածր °C (°F)22.3
(72.1)
22.2
(72)
22.3
(72.1)
22.4
(72.3)
22.4
(72.3)
22.3
(72.1)
21.8
(71.2)
21.9
(71.4)
21.2
(70.2)
21.8
(71.2)
22.3
(72.1)
22.5
(72.5)
22.1
(71.8)
Տեղումներ մմ (դյույմ)427
(16.81)
361
(14.21)
338
(13.31)
266
(10.47)
268
(10.55)
277
(10.91)
170
(6.69)
121
(4.76)
149
(5.87)
256
(10.08)
290
(11.42)
365
(14.37)
3288
(129,45)
Միջին ամսական արևային ժամ1291191551681681441762101791721571521929
աղբյուր: Գերմանիայի եղանակային ծառայություն[6]

Քույր քաղաքներ

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիճամփորդն ունի Manadoին առնչվող զբոսաշրջային տեղեկատվություն։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մանադո» հոդվածին։