Մասնակից:Անի Յախանյան/Բերգեմ

Բնակավայր
Անի Յախանյան/Բերգեմ

Բերգեմ[1], Բերգայմ (ֆր.՝ Bergheim [bɛʁk(h)aim][2], նաև գերմ.՝ Bergheim), քաղաք և կոմունա Ֆրանսիայի հյուսիս-արևելքում, Գրանդ Էստ տարածաշրջանում (նախկինում Էլզաս-Շամպայն-Արդեններ-Լոթարինգիա), Վերին Հռենոս գավառի, Կոլմար Ռիբովիլե շրջանի, Սենտ Մարի о Մին կանտոնում[3][4]: Մինչև 2015 թվականի մարտը կոմունան համարվել է Ռիբովիլե շրջանի (Ռիբովիլե թաղամաս) վարչական կենտրոնը:

Աշխարհագրական դիրք

Քաղաքը գտնվում է Փարիզից մոտ 380 կմ դեպի արևելք, Ստրասբուրգից 55 կմ հարավ-արևմուտք, Կոլմարից[5]՝ 14 կմ հյուսիս: Բերգեմը գտնվում է լեռների հովտի միջև, մի տարածաշրջանում, որը հարուստ է խաղողի այգիներով՝ N83/A35 Ստրասբուրգ-Կոլմար խճուղուց մի փոքր դեպի արևմուտք: Բերգեմի միջով հոսում է Բերգենբախ գետը՝ Իլ գետի ձախ վտակը: Համայնքի INSEE կոդը 68028 է:

Բերգեմի օդային տեսքը (դեպի արևմուտք-հարավ-արևմուտք): Նկարում երևում է ուղղանկյուն հինավուրց քաղաքը, որը շրջապատված է երկակի պարսպով

Կոմունայի տարածքը 19,16 կմ², բնակչությունը՝ 1837 մարդ[6][7] (2006) աճի միտումով, 1941 մարդ[8] (2012 թ.), բնակչության խտությունը`101.3 մարդ/կմ²:

Բնակչություն

Կոմունայի բնակչությունը 2011 թվականին կազմել է 1897 մարդ[9], իսկ 2012 թվականին, 1941 մարդ[8]:

Բնակչության թվաքանակը
196219681975198219901999200420062008200920112012
170817531703177418021830185018371883190618971941

Բնակչության դինամիկան[6][10]:

Տնտեսություն

2007 թվականին 1221 աշխատունակ մարդկանցից (15-64 տարեկան) 927-ը տնտեսապես ակտիվ էին, 294-ը`ոչ ակտիվ (տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ 75,9%, 1999 թվականին` 75,3%): 927 ակտիվներից 861 մարդ աշխատել են (478 տղամարդ և 383 կին), 66-ը գործազուրկ (24 տղամարդ և 42 կին) են եղել: 294 ակտիվներից 81-ը ուսանողներ կամ աշակերտներ էին, 142-ը՝ թոշակառուներ, 71-ը` ոչ ակտիվ այլ պատճառներով[11]:

Տեսարժան վայրեր

  • Պարիսպը (XIV-XV դար) աշտարակի դարպասների (Վերին դարպաս) հետ միասին կառուցվել է XIV դարում և վերակառուցվել XVI-րդ դարում: 1948 թվականի մարտի 8-ից Վերին դարպասը համարվում է մշակութային հուշարձան:
  • Քաղաքապետարանի շենքը (1767 թվական): 1993 թվականի[12] հունիսի 16-ից սկսած պատմական հուշարձան է ։
  • Լորենի ծառը՝ տնկվել է 1300 թվականին:
  • Ծխական եկեղեցին, որը կառուցվել է 1320-1347 թվականներին գոթական ոճով: 1985 թվականի[13] նոյեմբերի 15-ից մշակութային ժառանգության հուշարձան է:
  • Մատուռ Quatorze Saints Auxiliateurs, որը կառուցվել է նեոգոթիկա ոճով:
  • Գերեզմանոցային մատուռ, որը կառուցվել է 1593 թվականին վերականգնվել է 1980 թվականին: 2008 թվականի[14] հուլիսի 19-ից մշակութային ժառանգության հուշարձան է։

Պատկերասրահ

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

[[Կատեգորիա:Բնակավայրեր այբբենական կարգով]][[Կատեգորիա:Ֆրանսիայի կոմունաներ]]