Մասնակից:Ավետ Ծատուրյան/Ավազարկղ 8

Ավետ Ծատուրյան/Ավազարկղ 8

Kep1er (կորեերեն՝ 케플러, կարդացվում է որպես Կեպլեր, նաև հայտնի որպես Kepler), հարավկորեական համաշխարհային գըրլ-բենդ՝ ձևավորված 2021 թվականին «Girls Planet 999» ռեալիթի շոուի միջոցով, որը գոյություն է ունենալու 2,5 տարի: Խումբը բաղկացած է 9 անդամից՝ Յուջին, Սյաոտին, Մաշիրո, Չահյուն, Դայոնգ, Հիկարու, Բահի, Յոննըն և Յեսո[1]։ Նրանք դեբյուտով հանդես են եկել 2022 թվականի հունվարի 3-ին՝ իրենց առաջին «First Impact» մինի ալբոմով։

2022 թվականի հունվարի 3-ին «Swing Entertainment»-ի և «Wake 1 Entertainment»-ի ներքո դեբյուտով հանդես գալուց հետո[2], Kep1er-ը անմիջապես հասավ հաջողության, քանի որ խմբի դեբյուտային մինի ալբոմից առաջին 24 ժամվա ընթացքում վաճառվեց 150,153 օրինակ՝ դառնալով հարավկորեական «Hanteo» չարթերի պատմության մեջ ամենաբարձր ցուցանիշ ունեցող աղջիկների խումբը[3]։

Անվանում

«Kep1er»-ն առաջարկվել և ստեղծվել է շոուի հեռուստադիտողների կողմից «Naver» կայքի միջոցով։ «Kep1er» անունը երկու բառի համակցություն է՝ «Kep», որը վերաբերում է նրանց երազանքների պահպանմանը, և «1» համարը, որը նշանակում է, որ բոլոր անդամները միավորվում են դառնալով մեկ ամբողջություն։ Անունը գալիս է Յոհան Կեպլերից և նրա՝ մոլորակների շարժման օրենքներից։ Կեպլերը գերմանացի աստղագետ և մաթեմատիկոս էր, ով ապրել է 16-17-րդ դարերում։

Պատմություն

Նախադեբյուտ

Kep1er-ը ձևավորվել է որպես «Girls Planet 999» ռեալիթի շոուի մի մաս Mnet հեռուստաաիլքով, որը հեռարձակվել է 2021 թվականի օգոստոսի 6-ից հոկտեմբերի 22-ը։ Շոուն ներկայացրեց 99 թրեյնի Չինաստանից, Ճապոնիայից և Հարավային Կորեայից՝ մրցելու համաշխարհային աղջիկների խմբում դեբյուտով հանդես գալու իրավունքի համար[4]: 2021 թվականի հոկտեմբերի 22-ին շոուի վերջին էպիզոդի ուղիղ հեռարձակման ժամանակ հայտարարվեց ապագա խմբի կազմը, որոնց թվում էին Կիմ Չայ Հյուն, Հուենին Բահին, Չոյ Յուջինը, Կիմ Դայոնը, Սեո Յոն Յունը, Քան Յեսոն, Էզակի Հիկարուն, Սակամոտո Մաշիրոն և Շեն Սյաոտինը:

Շոուի մեկնարկից առաջ վերջնական կազմի մի քանի անդամներ ակտիվորեն ներգրավված էին զվարճանքի ոլորտում: Կանգ Եսոն վաղ տարիքից դերասանուհի է եղել և դեբյուտով հանդես է եկել «CutieL» մանկական խմբում 2010 թվականին՝ նախքան 2019 թվականին «Busters»-ին միանալը։ 2020 թվականին Եսոն հեռացավ թիմից[5]։

Չհվե Յուջին 2015 թվականին մարտի 19-ին դեբյուտով հանդես է եկել «Cube Entertainment»-ի «CLC» աղջիկների խմբի հետ[6]։

Շեն Սյաոտինգը և Քիմ Դայոնը նախկինում մասնակցել են գոյատևման այլ շոուների: Դայոնը մասնակցել է Mnet-ի «Produce 101», «Produce 48» ռեալիթի շոուի երրորդ եթերաշրջանին 2018 թվականին՝ ներկայացնելով «CNC Entertainment»-ը։ Նա դուրս մնաց առաջին շրջանում՝ զբաղեցնելով 70-րդ տեղը[7]։ Շոուից հետո Քիմ Դայոնը լքեց «CNC Entertainment»-ը և պայմանագիր կնքեց «Stardium Entertainment»-ի հետ, բայց նորից հեռացավ այն բանից հետո, երբ նրա դեբյուտը չեղարկվեց[8]: Սյաոտինը ներկայացնում էր իր «Top Class Entertainment»-ը Չինաստանի «Produce Camp 2020»-ում: Նա դուրս մնաց առաջին շրջանում՝ զբաղեցնելով 80-րդ տեղը: Շեն Սյաոտինը նաև եղել է պարահանդեսային և ժամանակակից պարերի պարուհի՝ շահելով ոսկե մեդալ Շանհայում անցկացված ժամանակակից պարերի մրցույթում և զբաղեցնելով վեցերորդ տեղը աշխարհում՝ բրիտանական մրցույթում[9]:

Սակամոտո Մաշիրոն «JYP Entertainment»-ում 2016-2018 թվականներին թրեյնի է եղել: 2017 թվականին ուրիշ աղջիկ թրեյնիների հետ պայքարել է տղաների թիմի՝ Stray Kids-ի դեմ, «Mnet»-ի կողմից ռեալիթի շոույի առաջին էպիզոդում, սակայն պարտվեց[10]։

2021 թվական․ մեր ժամանակներ։ Դեբյուտ «First Impact»-ի հետ

2021 թվականի հոկտեմբերի 22-ին, «Girls Planet 999»-ի ավարտից հետո, բացվեցին խմբի Թվիթթերյան, Ինստագրամյան և Ֆեյսբուքյանէջերը[11]: Նրանք նաև տեղադրեցին թիզերը, ցուցադրվել է պաշտոնական պատկերանշանը, որը նախկինում ցուցադրվել էր շոուի վերջին էպիզոդի ժամանակ[12]:

Հոկտեմբերի 25-ին «Naver»-ում հոդված է հրապարակվել, որում ասվում է, որ խումբը կգործի մոտակա երկուսուկես տարին և այժմ սկսում է դեբյուտային ալբոմի նախապատրաստական աշխատանքները:

«Kep1er»-ի դեբյուտը ի սկզբանե նախատեսված էր 2021 թվականի դեկտեմբերի 14-ին իրենց առաջին մինի ալբոմով՝ «First Impact»-ով, որի նախնական պատվերները կսկսվեին նոյեմբերի 29-ին[13]: Նրանք նաև պիտի ելույթ ունենային 2021 թվականի դեկտեմբերի 11-ին «Mnet Asian Music Awards»-ում: Այնուամենայնիվ հայտարարվեց, որ խմբի ծրագրված դեբյուտը հետաձգվել է մինչև 2022 թվականի հունվարի 3-ը, քանի որ նրանց անձնակազմից մեկի COVID-19-ի թեստի պատասղանը դրական է եղել[14][15]: Նրանց ելույթը 2021 «Mnet Asian Music Awards»-ում նույնպես չեղարկվել էր: Դեկտեմբերի 14-ին հաղորդվեց, որ խմբի անդամներ Մաշիրոյի և Սյաոտինգի COVID-19-ի թեստը դրական է եղել։ Դեկտեմբերի 26-ին «Kep1er»-ը հայտարարեց, որ Սյաոտինը և Մաշիրոն լիովին ապաքինվել են COVID-19-ից[16]:

2022 թվականի հունվարի 3-ին «Kep1er»-ը թողարկեց իր դեբյուտային մինի ալբոմը՝ «First Impact»՝ «Wa Da Da» գլխավոր սինգլով[17][18]: Հունվարի 10-ին Չեյհյունը հայտարարվեց որպես «SBS MTV» երաժշտական ծրագրի՝ «The Show»-ի նոր հաղորդավար «Cravity» խմբի Մինհիյի հետ միասին[19]: Հունվարի 13-ին «Kep1er»-ը ստացավ իրենց առաջին մրցանակը «M Countdown» երաժշտական շոուի ժամանակ «Wa Da Da» երգի համար[20]:

Մասնակիցներ

Կարգ[21]Իրական անունԾննդյան ամսաթիվՊաշտոնը խմբումԳործակալություն
ՀայերենՀանգըլ/Կանձի/Հանջա
3Չհվե Յու Ջին최유진12.08.1996ԱռաջնորդCUBE Entertainment
9Շեն Սյաոտին沈小婷12.11.1999Top Class Entertainment
8Սակամոտա Մաշիրո坂本 舞白16.12.1999Համաառաջնորդ143 Entertainment
1Քիմ Չե Հյոն김채현26.04.2002ԿենտրոնWAKEONE Entertainment
4Քիմ Դա Յոն김다연02.03.2003Jellyfish Entertainment
7Էզակի Հիկարու江崎 ひかる12.03.2004Avex Artist Academy
2Հյունին Բահի휴닝바히에27.07.2004IST Entertainment
5Սո Յուն Ըն서영은27.12.2004Biscuit Entertainment
6Կան Յե Սո강예서22.08.2005Մակնե143 Entertainment

Համագործակցություն

2022 թվականի փետրվարի 15-ին «Kep1er»-ը դարձավ հարավկորեական «S2ND» կոսմետիկ ապրանքանիշի մոդել[22]։

Սկավառակագրություն

  • First Impact (2022)

Ֆիլմագրություն

Ռեալիթի-շոու

  • Girls Planet 999 (2021, Mnet)
  • Kep1er View (2021, M2)[23]
  • Kep1er Debut Show (2022, M2)[24]

Ծանոթագրություններ