Մասնակից:Մոնա/Ավազարկղ1

Մոնա/Ավազարկղ1

Տիաոյութայ կղզիներ (չինարեն՝ 钓鱼岛及其附属岛屿), կղզիների խումբ, որը գտնվում է Արևելաչինական ծովի հարավային մասում, Թայվանից և Յայամա կղզիներից հյուսիս, Օկինավա կղզու հարավային ծայրից հյուսիս-արևմուտք ընկած հատվածում: Կղզեխմբի մեջ են մտնում Տիաոյութայ, Հուանվեյ, Չվեյ, Նանսիաո, Պեյսիաո և այլ կզղիներ ու լեռներ, որոնց ընդհանուր մակերեսը 6.1636-7 կիլոմետր քառակուսի է: Տիաոյութայ կղզին զբաղեցնում է 3,82-4,38 քառակուսի կիլոմետր տարածք և ունի 363 մետր բարձրությու: Կղզիների հողաշերտը չունի հաստ մակերես, տեղանքում քամու ուժգնությունը մեծ է, ծովի ալիքները՝ հսկայական: Միայն Տիաոյութայ կզղին ունի քաղցրահամ ջրի պաշար, չնայած ներկայումս բոլոր կղզիները համարվում են անմարդաբնակ[1]: Չինաստանի Հանրապետությունը, Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունը և Ճապոնիան իրենց հերթին պնդում են, որ Տիաոյութայ կղզիները պատկանում են իրենց տարածքին, ինչը մի շարք վեճերի պատճառ է դառնում: Չինաստանի Հանրապետությունը և Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունը պնդում են, որ Տիաոյութայ կղզիները եղել են Չինաստանի տարածքը հնագույն ժամանակներից՝ հիմնվելով աշխարհագրության, պատմության և իրավական սկզբունքների վրա և հանդիսանում են Թայվանի հետ փոխկապակցված կղզիներ[2][3]: Ճապոնիայի կառավարությունը կղզիներն անվանում է Սենկակու, և պնդում որ դրանք պատկանում են Ճապոնիային, ըստ պատմության և միջազգային իրավունքի՝ կազմելով Հարավարևմտյան կղզիների մի մասը, առանց որևէ պաշտոնավորման հարցի[4]:

Անվանում

Տիաոյութայ կղզու լուսանկարը վերևից (վերցված է Ճապոնիայի ենթակառուցվածքների, տրանսպորտի և զբոսաշրջության նախարարության կողմից 1978 թ.

Չինաստանի տարբեր վայրերում կղզիների անվանումները մի փոքր տարբեր են: Թայվանում, Հոնկոնգում և Մակաոյում կղզին անվանում են «Տիաոյութայ կղզիներ», մայրցամաքային Չինաստանի պաշտոնական մամուլն այն անվանում է «Տիաոյու կղզի և հարակից կղզիներ»: «Տիաոյութայ»ը կարող է վերաբերել միայն գլխավոր կղզուն, բայց չին ժողովուրդը կամ լրատվամիջոցները «Տիաոյութայ» են անվանում ամբողջ կղզեխումբը: Ճապոնիայում ամենագլխավոր կղզին՝ Տիաոյութայը, անվանում են «Յուտիաո»:

1845 թվականին բրիտանական նավատորմն ուսումնասիրեց կղզին: Էդվարդ Բելչերը՝ բրիտանական Սամարանգ ռազմանավի նավապետը, առաջին անգամ օգտագործեց «Pinnacle Islands» տերմինը (նշանակում է «սրածայր կղզիներ»), հարավային և հյուսիսային կղզիները նկարագրելու համար, որոնց գագաթները նման են եկեղեցու սրածայր գմբեթներին[1]: Այս անունները հետագայում օգտագործվեցին ճապոնական նավատորմի կողմից[5]: 1900 թվականին ճապոնացի բնագետ Ցունե Կուրոյվան իր «Սենկակու կղզիների արկածների մասին գրառումներ» հրապարակման մեջ նշել է, որ թեև կղզիները հայտնի են եղել Օկինավայի բնակիչներին հնագույն ժամանակներից և ունեցել են տարբեր ​​անուններ, սակայն դեռևս չկա անուն, որը կարող է ամփոփել ամբողջ կղզեխումբը: Այդ պատճառով Տիաոյու, Հուանվեյ և Ծիանթոու կղզիները միասին անվանվեցին «Սենկակու կղզիներ» [6]: Ճապոնիայում 1970-ական թվականներին կղզիները սկսեցին վերանվանվել «Սենկակու կղզիներ»[7]:

Ռյուկյու լեզվում կզղին ստացել է «Յուկունկուբա Ջիմա» անունը, որն առաջացել է հետևյալ բառերի իմաստային միաձուլումից՝ Յուկունկիբա նշանակում է ձկների երկիր, իսկ Ջիմա բառը խորհրդանշում է կղզում աճող փարթամ արմավենին։ Այս անվան չինարեն տարբերակը «Ծիաոչան» է, որը վերաբերում է Հուանվեյ կղզու կոլեկտիվ անվանումանը[8][9]։ Յայամա լեզվում կղզին ստացել է «Իգունկուբա Ջիմա» անունը[10], որը թարգմանաբար նշանակում է եռաժանի, քանի որ կղզին ունի եռաժանու տեսք[11]։

Կետագալան ժողովրդի հետնորդ (Թայվանի աբորիգեն ցեղի ներկայացուցիչ) Լին Շընը պնդում է, որ Տիաոյութայ բառը կատագալանի լեզվով նշանակում է «երկկողմանի ցատկահարթակ», և Կետագալանի նախնիները ժամանակին այցելել են Տիաոյութայ, քանի որ կղզին նրանց համար եղել է ձկնորսության վայր[12]։ Նա նաև պնդում էր որ, Տիաոյութայ կղզու վրա աճող ձիթապտղի սուրբ ծառերը տնկվել են կետագալան ժողովրդի կողմից, և կղզին նրանց համար սրբավայր է[13]։

Միջազգային մակարդակով չինարեն անվանումը հաճախ թարգմանվում է Դիաոյու կղզիներ, Դիաոյութայ կղզիներ, Տիաոյութայ կղզիներ, Դիաոյութայ, Տիաոյու Տաո, Տիաոյութայ, բայց «Տիաոյու կղզիներ» անունն ունի օգտագործման ամենաբարձր ցուցանիշը: Ճապոներենում կղզին ընդունված է անվանել «Սենկակու», հետևաբար երբ անգլիական լրատվամիջոցները հայտնում են չին-ճապոնական վեճի մասին, նրանք հիմնականում օգտագործում են Տիաոյու կղզիներ և Սենկակու կղզիներ տերմինները կողք կողքի։

2020 թվականի հունիսի 11-ին, ի պատասխան Ճապոնիայի Իշիգակի քաղաքի՝ Տիաոյութայը վերանվանելու ցանկությանը, Թայվանի Յիլան շրջանի խորհրդական Ցայ Վեն-Յին նոր առաջարկ արեց, որը ստորագրվեց բոլոր 34 անդամների կողմից: Յիլանի շրջանի խորհուրդը ընդունեց իր ժամանակավոր միջնորդությունը՝ առաջարկելով, որ վարչությունը պաշտոնապես վերանվանվի Տիաոյութայ[14]։ Հունիսի 22-ին Ճապոնիայի Իշիգակիի քաղաքային խորհուրդը ընդունել է Տիաոյութայ կղզիների վարչական շրջանի անվանումը «Նոբորինո ամրոց»-ից վերանվանել ​​«Նոբորինո ամրոց Սենկակու», որպեսզի այն տարբերվի Իշիգակի կղզու կենտրոնում գտնվող համանուն վարչական շրջանից։ 2020 թվականի հոկտեմբերի 1-ին վերանվանումը պաշտոնապես իրականացվեց[15]։

Պատմություն

Ասիայի քարտեզը (Չինաստան և թաթարական մասեր), որը գծվել է ֆրանսիացիների կողմից 1752 թվականին: Քարտեզի կենտրոնում են գտնվում Տիաոյու կղզիները
1786 թվականին «Ռյուկյու թագավորության ամբողջական քարտեզ»-ի «Երեք թագավորությունների համապարփակ նկարազարդումները» գլխում, որը կազմվել է ճապոնական Սիենթայ տիրույթի անդամ Լին Ծըփինի կողմից, նշված է Տիաոյու կղզեխումբը

Հնագույն պատմություններ

Տիայութայ կղզու և նրա հարակից կղզիների հետ կապված գրառումներն առաջին անգամ հայտնաբերվել են Չինաստանի Մին դինաստիայի «Քամու երգը» գրքում (գրքի գրման տարեթվի հետ կապված կան տարբեր մեկնաբանություններ։ Ներկայումս կա առնվազն հինգ տարբերակ` սկսած 1403 թվականից մինչև 1593 թվականը[16][17][18][19]: 1534 թվականի «Ռյուկյուի գրառումները» [20] գրքում գրվել են կղզիների այնպիսի անուններ, ինչպիսիք են` «Տիաոյու կղզի», «Խուանմաո կղզի», «Չիկան կղզի»։ Ինչ վերաբերում է տվյալ կղզիներին, դրանք առաջին անգամ հայտնաբերել են չինացիները և Ռյուկյու կղզու բնակիչները, այնուհետև տվել վերոնշյալ անունները։ Չինաստանը և Ճապոնիան իրենց հերթին տարբեր տեսակետներ են առաջադրել[4][21][22][23][24][25][26][27][28][29]: «Տիաոյու կղզի» անվանումն օգտագործվել է նաև չինական այլ փաստաթղթերում և պաշտոնական քարտեզներում` օրինակ, Ծիա Ծինի կառավարման 41-րդ տարում (1562թ.) Ճըծիանի ծովակալ Խուճոն Սիենի օգնական Ճընռուո Ցընի կազմած «Չոու Հայ» քարտեզում[30], Ցին դինաստիայի ժամանակաշրջանում կազմված «Ցին դինաստիայի միավորումը» քարտեզում [31], Ցիան Լոն կայսեր պատվերով կազմված «Ամբողջական Կունյու» քարտեզում և այլն:

1752 թվականին ֆրանսիացիների կողմից կազմված Ասիայի քարտեզն ամենավաղ պատմական փաստաթուղթն է, որը ներկայացնում է Տիաոյու կղզեխումբն օտարերկրացիների կողմից գծված քարտեզների շարքում։ Այդ ժամանակ քարտեզի վրա Չինաստանը ներկված է եղել վարդագույնով, իսկ Տիաոյու կղզեխումբը, Ռյուկյու կղզին և Թայվանի արևելյան ափը ներկված են եղել դեղին գույնով[32]: 1786 թվականին «Ռյուկյու թագավորության ամբողջական քարտեզ»-ի «Երեք թագավորությունների համապարփակ նկարազարդումները» գլխում, որը կազմվել է ճապոնական Սիենթայ տիրույթի անդամ Լին Ծըփինի կողմից, նույնպես նշված են եղել Տիաոյու կղզիները, որոնք հանդես են եկել որպես ջրային ճանապարհ Չինաստանի և Ռյուկյուի միջև։ 1845 թվականին բրիտանական նավատորմը արձանագրել է, որ Տիաոյու կղզին ամայի է, և մարդկային բնակության կամ այցելության հետքեր չկան[1]:

Ճապոնիայի կազմի մեջ մտած տարածք

Ճապոնիայի արտգործնախարար Կաորու Ինուենի պատասխան նամակը ներքին գործերի նախարար Յամագատա Արիտոմոյի։ Կարմիր վանդակում գրված է «ավելորդ վեճեր»

1884 թվականին ճապոնացի Տատսուշիրո Կոգան իր արշավի ընթացքում այցելեց Տիաոյութայ կղզիներ և ավելի ուշ դիմեց Ճապոնիայի ներքին գործերի նախարարությանը՝ կղզիներն ազգային տարածքի մեջ ներգրավելու համար։1885 թվականի հոկտեմբերի 9-ին Ճապոնիայի ներքին գործերի նախարար Յամագատա Արիտոմոն այս հարցի վերաբերյալ գրեց արտգործնախարար Կաորու Ինուեին՝ նշելով, որ Օկինավայի պրեֆեկտուրան ցանկանում է տեղում հետազոտություններ անցկացնել և ազգային չափանիշներ հաստատել կղզու համար [33]: Այս կապակցությամբ 1885 թվականին Ինուեն պատասխանել է . «Այս կղզին մոտ է Ցին դինաստիայի տարածքին։ Ըստ նախորդ հետազոտությունների՝ Արևելյան կղզու հետ համեմատած, այն տարածքի շառավղով շատ փոքր է, և Ցին դինաստիան արդեն անուն է տվել կղզուն։ Վերջերս Ցին դինաստիայի թերթերում լուրեր են տարածվել, որ մեր կառավարությունը ցանկանում է գրավել Թայվանը։ Մոտակա կղզիները, որոնք պատկանում են Ցին դինաստիային, կասկածանքով են վերաբերվել մեր երկրին և բազմիցս հորդորել են Ցինի կառավարությանը զգուշացնել։ Այս պահին, եթե ազգային ստանդարտների հաստատման քաղաքականությունը բացահայտ և հանկարծակի իրականացվի, ապա Ցին դինաստիայի համար հեշտ կլինի կասկածել: Կարծում եմ, որ այժմ մենք կարող ենք տեղում հետազոտություններ անցկացնել և մանրամասն զննել նավահանգստի ձևը և հասկանալ արդյոք կա՞ որևէ հեռանկար հողերի և տաածքի զարգացման համար: Իսկ ազգային չափանիշների հաստատումն ու զարգացումը կարելի է թողնել ապագային[5][33][34]»: Ի պատասխան Կաորու Ինուեի առաջարկի՝ Արիտոմո Յամագատան գրեց Օկինավայի պրեֆեկտուրայի նահանգապետին՝ առաջարկելով, որ ապագայում պետք է զբաղվի Տայոյութայում ազգային ստանդարտի հաստատմամբ, և այդ տեղեկատվությունը չպետք է բացահայտվի լրատվամիջոցների կեղմից[5]: Յամա պրեֆեկտուրան ավելի ուշ հրամայեց Օկինավայի պրեֆեկտուրալ մագիստրատ Նիշիմուրա Շազոյին ուսումնասիրել Տիաոյութայը պաշտոնական պետական ​​փաստաթղթերի միջոցով[35]: Ավելի ուշ Նիշիմուրան ուղարկեց Իշիզավա Հյոգոյին և մի խումբ պաշտոնյաների, որպեսզի Իզումո Մարույին տանեն կղզի՝ տեղում ստուգումներ անցկացնելու նպատակվ: Իշիզավան, Իզումո Մարուն և կապիտան Լին Հեսոնգը, համապատասխանաբար, հետաքննության զեկույցներ են տվել ճամփորդությունից վերադառնալուց հետո[36]: 1895 թվականի հունվարի 14-ին՝ հաստատելով, որ Տիայոյութայն անմարդաբնակ է, և որ կղզում չկան սահմանային հուշարձաններ, պետական ​​գրասենյակներ կամ բնակելի շենքեր, որոնք ապացուցում էին Ցին դինաստիայի իշխանությունը[33], Ճապոնիայի կառավարությունը քննարկման նիստ է հրավիրել՝ Տիաոյութայ կղզիներն Օկինավա շրջանի իրավասության տակ դնելու համար, և հավանություն տվել Օկինավա շրջանի դիմումին՝ Տիաոյութայ կղզում ​​ազգային չափանիշ սահմանելու վերաբերյալ[33][37]:

Սիմոնոսեկիի պայմանագիր

1895 թվականի ապրիլի 17-ին Ցին դինաստիան պարտություն կրեց չին-ճապոնական պատերազմում: Երկու կողմերի համաձայնությամբ կնքվեց Սիմոնոսեկիի պայմանագիրը, ըստ որի Լիաոտոն թերակղզին, Թայվանի կղզին և հարակից կղզեխմբերն հանձնվեցին Ճապոնիային։ Պայմանագիրը ներառում էր Լիաոտոն թերակղզու քարտեզը՝ որպես ընդհանուր տարածքային սահմանազատում։ Պայմանագրի ստորագրումից վեց օր անց երեք երկրները՝ Ռուսաստանը, Գերմանիան և Ֆրանսիան միջամտեցին, որպեսզի Լիաոտոն թերակղզին դուրս գա Ճապոնիայի կազմից։ Վեց ամիս անց ստորագրվեց «Ֆընթիեն նահանգի հարավային տարածքների վերադարձի մասին չին-ճապոնական պայմանագիրը»[38], և Ճապոնիան ստիպված եղավ վերադարձնել Լիաոտոն թերակղզին։

Սիմոնոսեկիի պայմանագրի ստորագրումից հետո Չինաստանը և Ճապոնիան սուր հակասություններ ունեցան այն հարցի շուրջ, թե արդյո՞ք Տիաոյութայ կղզին ինքնիշխան տարածք է, և արդյո՞ք այն փոխանցվել է Սիմոնոսեկիի խաղաղության պայմանագրի համաձայն:Չինաստանը կարծում է, որ Տիաոյու կղզիները եղել են Չինաստանի կազմում մինչև չին-ճապոնական պատերազմի ընթացքում Սիմոնոսեկիի խաղաղության պայմանագրի կնքումը և արդյունավետ վարչական իրավասություն է իրականացրել Տիաոյու կղզիների նկատմամբ[39]։ Անկախ այն բանից, որ կղզին Չինաստանի տարածքի մի մասն էր կազմում, Ճապոնիան գրավում է այն։ Երկրորդ համաշխարհային պատերազմում Ճապոնիայի պարտությունից և Սիմոնոսեկիի պայմանագրի չեղարկումից հետո Ճապոնիան պետք է ենթարկվեր Պոտսդամի և Կահիրեի հռչակագրերին, ըստ որի Տիաոյութայ կղզիներն անվերապահորեն պետք է վերադարձվեր Չինաստանին (այն ժամանակ ներկայացվել է Չինաստանի Հանրապետության կառավարության կողմից) [40][41][42][43][44][45][46]։ Մյուս կողմից, Ճապոնիայի կառավարությունը հայտարարեց, որ 1894-1895 թվականների չին-ճապոնական պատերազմից հետո, Ճապոնիայի Սիմոնոսեկիի պայմանագրի ստորագրումից երեք ամիս առաջ (1895 թվականի հունվար), կղզում ստուգումներ են անցկացվել և հաստատվել, որ տարածքն անմարդաբնակ է և Ցին դինաստիայի կառավարման որևէ նշան չի հայտնաբերվել, հետևաբար 1895 թվականին այն հանձնվեց Օկինավա պրեֆեկտուրային՝ «Առանց սեփականատիրոջ հողի առաջին գրավման» սկզբունքով, և ենթադրվում է, որ այդ ժամանակից ի վեր Տիաոյու կղզիները պատմականորեն կազմում էին Հարավչինական ծովի ճապոնական կղզիների մի մասը։ Այն չէր հանդիսանում Սիմոնոսեկիյի պայմանագրով չինական Ցին դինաստիայի կողմից զիջված տարածք, ոչ էլ գտնվում էր այն տարածքում, որից Ճապոնիան պետք է հրաժարվեր Սան Ֆրանցիսկոյի խաղաղության պայմանագրով, այլ համաձայն պայմանագրի 3-րդ հոդվածի կղզին դրվել էր Միացյալ Նահանգների կառավարման ներքո` որպես Հարավչինական ծովի կղզիների մաս[33][37][47]:

Մասնավոր զարգացում

1910 թվականին Տիաոյու կղզում գտնվող ձկների վերամշակման գործարանի աշխատակիցները[48]
Նագասակիում Չինաստանի գլխավոր հյուպատոս Ֆըն Միանի շնորհակալական վկայականը Տացուշիրո Կոգային[49]

1896 թվականին Մեյջի կայսրը հրապարակեց Թիվ 13 կայսերական հրամանագիրը, որում Օկինավա պրեֆեկտուրայի իրավասությունը դրվեց Շիմաջիր, Նակատամի, Կունիգամի, Միյակո, Յայամա և այլ շրջանների վրա։ Որոշ ժամանկ անց թայվանցի գիտնական Ցյո Հոնտան նշեց, որ այդ հրամանագրում չի հիշատակվել Օկինավայի իրավասությունը Տիաոյու կղզիների վրա[50]: Ի պատասխան այս հայտարարությանը Ճապոնիայի ծովային քաղաքականության հետազոտական ինստիտուտը հայտարարեց, որ 1890 թվականին Օկինավա պրեֆեկտուրան դիմել է Յայամա կղզու գրասենյակ` Տիաոյու կղզիների ղեկավարման հարցով[51]:1895-1896 թվականների Օկինավայի պրեֆեկտուրայի վիճակագրության գրքում Տիաոյու կղզիների հասցեն գրանցված է եղել որպես «Յայամա շրջան, Իշիգակիմա Կիրիտո Նոջո գյուղ» [4]: Թեև Ճապոնիայի կառավարությունը Տիաոյու կղզիների համար ազգային ստանդարտ չսահմանեց այն բանից հետո, երբ դրանք ներառվեցին իր տարածքային կազմում[52], այնուամենայնիվ 1896 թվականին կղզիները 30 տարով վարձակալության հանձնեց Ֆուկուոկա պրեֆեկտուրայում ծովամթերք վաճառող Տացուշիրո Կոգային։1902 թվականին այն ընդգրկվեց Օհամա Իշիգակի կղզու Կիրիտո Նոջոջո գյուղի մեջ, և Իշիգակի քաղաքի կողմից կղզում տեղադրվեց քարե հուշարձան` հողի համարը նշելու համար[10]: 1926 թվականի սեպտեմբերին ավարտվեց 30-ամյա անվճար վարձակալության ժամկետը, և Ճապոնիայի կառավարությունը սկսեց հողօգտագործման վճարներ հավաքել Զենջի Կոգայից՝ Կոգա Տացուշիրոյի բիզնես ժառանգորդից[4]: 1930թվականին Կոգան առաջարկեց սեփականաշնորհել հողը: Հողատարածքը հետագայում հետազոտվեց Օկինավայի անտառտնտեսության դեպարտամենտի կողմից, և 1932թվականին Ճապոնիայի կառավարությունը պաշտոնապես կղզին հանձնեց Կոգային` որպես մասնավոր հող[4]:

Կահիրեի և Պոտսդամի հռչակագրեր

1945 թվականին Ճապոնիան հայտարարեց իր անվերապահ կապիտուլյացիայի մասին և ընդունեց Պոտսդամի հռչակագիրը։ Պոտսդամի հռչակագրի 8-րդ հոդվածը հաստատում էր Կահիրեի հռչակագրի բովանդակությունը ՝ որի համաձայն ԱՄՆ-ի, Չինաստանի և Մեծ Բրիտանիայի ստորագրությունների հիման վրա սահմանափակվեց Ճապոնիայի ինքնիշխանությունը Հոնսյու, Հոկայդո, Կյուսյու, Սիկոկու և այլ փոքրիկ կղզիների վրա[53]:

Ռյուկյուի և այլ կղզիների հոգաբարձություն

Կարմիրով նշված տարածքը կառավարվում է Միացյալ Նահանգների կողմից Սան Ֆրանցիսկոյի պայմանագրով։ Այս տարածքի վարչական իշխանությունը փոխանցվել է Ճապոնիային 1972 թվականին՝ ներառյալ Տիաոյու կղզին և հարակից կղզիները[54]

1951 թվականին Ճապոնիան ստորագրեց Սան Ֆրանցիսկոյի խաղաղության պայմանագիրը 48 այլ երկրների հետ, ներառյալ Միացյալ Նահանգները, որը թույլ տվեց Միացյալ Նահանգներին հսկել Ռյուկյու կղզիները: Այդ ժամանակ Չինաստանում Կումինտանգի և Կոմունիստական ​​կուսակցության միջև քաղաքացիական պատերազմը նոր էր ավարտվել, Չինաստանի Հանրապետության կառավարությունը տեղափոխվեց Թայվան, իսկ մայրցամաքում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարությունը հաստատվեց կարճ ժամանակ անց: Միացյալ Նահանգները շարունակում էր դիվանագիտական ճանապարհով ճանաչել Չինաստանի Հանրապետությունը Կորեական պատերազմի բռնկման պատճառով, Սակայն Մեծ Բրիտանիան, Ռուսաստանը, Հնդկաստանը և այլ երկրներ հրաժարվեցին ճանաչել Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունը, ինչը հանգեցրեց հաղթողներից մեկի ՝ Չինաստանի ներկայացուցչության վերաբերյալ բարդ վեճի: Հետևաբար, նեղուցի երկու կողմերի կառավարությունները (և Խորհրդային Միությունը, որը նույնպես մասնակցել է Կորեական պատերազմին) չեն հրավիրվել մասնակցելու խաղաղության համաժողովին կամ ստորագրելու ճանաչման և վավերացման պայմանագիրը[55]: 1951 թվականի սեպտեմբերի 18-ին Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարությունը հանդես եկավ հայտարարությամբ, որ այդ պայմանագիրն անօրինական է[56][57]: «Ժողովրդական օրաթերթ»-ը 2010 թվականին հաստատեց, որ Չինաստանը չի ստորագրել փաստաթուղթ, որը հավանություն է տալիս Ճապոնիայի ինքնիշխանության տրամադրմանը Տյաոյու կղզիների նկատմամբ[53]: 1952 թվականի փետրվարի 28-ին Միացյալ Նահանգները և Ճապոնիան Տոկիոյում ստորագրեցին Ճապոնիա-ԱՄՆ վարչական համաձայնագիրը, որը հաստատում էր Ճապոնիայի մասնակի օկուպացիան Սան Ֆրանցիսկոյի խաղաղության պայմանագրով: Ճապոնական դիվանագիտական ​​փաստաթղթերի 23-րդ հատորը, որը հրապարակվել է մարտին, բացահայտեց, որ ԱՄՆ-ի հոգաբարձության տարածքը ներառում էր Տիաոյու կղզիները: Ավելի ուշ`1953 թվականի դեկտեմբերի 25-ին, ԱՄՆ Ռյուկյուի քաղաքացիական կառավարությունն արձակեց «Թիվ 27 հրաման»-ը` «Ռյուկյու կղզիների աշխարհագրական սահմանների մասին», որը հոգաբարձության շրջանակում ընդգրկում էր Տյաոյու կղզիները։ Սան Ֆրանցիսկոյի խաղաղության պայմանագրի համաձայն, որը ստորագրվել է 1951 թվականի սեպտեմբերի 8-ին, անհրաժեշտ էր վերանշանակել Ռյուկյու կղզիների աշխարհագրական սահմանները։ Առաջին հոդվածում նշվում էր, որ այդ ժամանակ Ռյուկյուի ժողովրդական կառավարության իրավասության տակ գտնվող տարածքը կազմում էր 6 կետ, որոնք միացված էին տրապիզոիդ գոտուն, իսկ Տիաոյու կղզիները և հարակից կղզեխմբերը գտնվում էին 1-ին և 2-րդ կետերով կազմված սահմանի եզրին և դառնում էին Ռյուկյուի մաս [58]: 1955 թվականից ի վեր ԱՄՆ կառավարությունն օգտագործել է Հուանգվեյ և Չիվեյ կղզիները` որպես ԱՄՆ ռազմածովային ուժերի և ռազմաօդային ուժերի ուսուցման և զորավարժությունների վայրեր, և վարձակալության պայմանագրեր է կնքել համապատասխանաբար Ռյուկյու կառավարության հետ՝ կղզիները տարեկան մոտ 25 միլիոն դոլլարով վարձակալության համար[59]:

1955 թվականին, երբ Չինաստանի Հանրապետության ազգային բանակը դուրս եկավ Դաչեն կղզուց, այն ժամանակավորապես զորքեր տեղակայեց Տիաոյու կղզիներում[60]:

Այնուամենայնիվ, Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից ի վեր, Թայվանի նեղուցի երկու կողմերի կողմից թողարկված որոշ քարտեզներ դեռ օգտագործում էին «Սենկակու կղզիներ» անավնումը` Տիաոյու կղզիները և հարակից կղզեխմբերը նշելու համար։ Մինչև 1970 թվականը Չինաստանի Հանրապետության դասագրքերում և քարտեզներում նշվում էր, որ Տիաոյու կղզիները գտնվում էին Ռյուկյու կղզիների կազմում` ԱՄՆ ազգային կառավարության հոգաբարձության ներքո: Չինաստանի Ժողովրդական Հանրապետության 1956 թվականի առաջին հրատարակության և 1962 թվականի երկրորդ հրատարակության քարտեզներում նշված էր, որ քարտեզը գծված է Հակաճապոնական պատերազմի ժամանակ հայտարարված քարտեզի հիման վրա։

1968 թվականի սեպտեմբերի 3-ին Ռյուկյու կղզում ԱՄՆ քաղաքացիական հարցերով զբաղվող աշխատակիցը հայտարարեց, որ թայվանական նավերի ապամոնտաժման օպերատորը նախկինում բարձրացել է կղզու վրա, ուստի նա դիմեց Ռյուկյուի կառավարությանը ՝ խնդրելով տեղադրել նախազգուշական նշաններ, որոնք արգելում են անօրինական վայրէջքը Տիաոյու կղզիներում և հարակից կղզեխմբերում, ինչպիսիք են Տիաոյու, Հուանվեյ, Չիվեյ, Հյուսիսային և Հարավային կղզիները, որպեսզի կանխեն անօրինական ներգաղթյալների մուտքը կղզի[61]: Նախագծի իրականացումը սկսվել է 1970 թվականի հուլիսին[62]:

Ինքնիշխանության վեճեր

2012 թվականի օգոստոսի ցույցերը, որոնք կազմակերպվել են չինացիների և ճապոնացիների կողմից` Տիաոյութայի ազգայնացման միջադեպից առաջ

Որոշ գիտնականներ կարծում են, որ նախքան Տիաոյու կղզիներին պատկանող ջրերում նավթի հայտնաբերումը, 1969 թվականին ոչ Չինաստանը, ոչ էլ Ճապոնիան կղզու տարածքային պատկանելությունը ցույց տվող որևէ նշան ցույվ չեն տվել: Չինաստանի Հանրապետությունը կամ Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունը երբեք չեն ընդգծել իրենց տարածքային իրավունքները Տիաոյու կղզու և հարակից կղզիների նկատմամբ[52][63]: Կղզիները գտնվում էին Միացյալ Նահանգների վերահսկողության տակ Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտին` Ճապոնիայի կապիտուլյացիայից հետո[64]: 1969 թվականի մայիսին ՄԱԿ-ի Ասիայի և Հեռավոր Արևելքի տնտեսական հանձնաժողովը հետազոտեց Արևելաչինական ծովը և Թայվանի նեղուցի հյուսիսային մասը ու հաստատեց, որ այնտեղ բնական գազի կամ նավթի հսկայական պաշարներ կան: 1970 թվականի օգոստոսի 31-ին Օկինավայի կառավարության օրենսդիր Յուանը Միացյալ Նահանգների հսկողության ներքո մշակեց «Սենկակու կղզիների տարածքային պաշտպանության մասին որոշման նախագիծ»-ը: Որոշ ուսումնասիրություններ ցույց են տալիս, որ պատերազմից հետո սա առաջին դեպքն էր, երբ Ճապոնիայի կառավարությունը հրապարակավ պնդում էր կղզիների ինքնիշխանությունը[52][65]: 1970 թվականին ԱՄՆ-ն առաջարկեց Ճապոնիային վերադարձնել Օկինավան և Տիաոյու կղզիները։ 1971 թվականին մայրցամաքային Չինաստանը և Թայվանը պաշտոնապես բողոքեցին՝ պնդելով, որ պատմական փաստաթղթերում արձանագրված է, որ Տիաոյու կղզին և նրա հարակից կղզիները հայտնաբերվել, անվանվել և օգտագործվել են Չինաստանի կողմից` Մին դինաստիայի ժամանակներից ի վեր, և հանդիսանում են Չինաստանին բնորոշ տարածք[3][21][40][41]: Միայն 1895 թվականի ապրիլին Սիմոնոսեկիի խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո Տիաոյու կղզիները Թայվանի հետ միասին հանձնվեցին ճապոնական կառավարությանը, իսկ ճապոնական կառավարությունը Պոտսդամի և Կահիրեի հռչակագրերի ընդունումից հետո Տիաոյու կղզիները պետք է վերադարձներ Չինաստանին։ Մյուս կողմից, Ճապոնիայի պաշտոնական դիրքորոշումն այն է, որ Ճապոնիայի կառավարությունը 1885 թվականից ուսումնասիրում է կղզիները, և 1895 թվականի հունվարին հաստատելուց հետո, որ կղզիներն ամայի են, դրանք ներառվել են Օկինավայի պրեֆեկտուրայի մեջ, հետևաբար Տիաոյու կղզին և հարակից կղզիները ներառված չեն Թայվանի հետ կապված կղզիների մեջ, որոնք հանձնվել են 1895 թվականի ապրիլին ստորագրված Սիմոնոսեկիի պայմանագրով[4][33]: Հիմնվելով չինական և ճապոնական փաստաթղթերի վերլուծության վրա՝ որոշ գիտնականներ կարծում են, որ Տիաոյու կղզին և նրա հարակից կղզիները վերահսկվել և պատկանել են Չինաստանին մինչև 1895 թվականի չին-ճապոնական պատերազմը, և չեն համապատասխանում Ճապոնիայի պահանջներին[52][66][67][68], ինչպես նաև կան գիտնականներ, որոնք երկու կողմերի փաստաթղթերը վերլուծելուց հետո կասկածել են, որ Չինաստանը տարածքային իրավունքներ է հաստատել Տյաոյու կղզու և հարակից կղզիների նկատմամբ[69]:

1972 թվականի մայիսի 15-ին, Միացյալ Նահանգները Ռյուկյու կղզիների ինքնիշխանության հետ մեկտեղ Ճապոնիային փոխանցեց նաև Տյաոյու կղզու և հարակից կղզիների վարչական իրավասությունը: Այնուամենայնիվ, և՛ Չինաստանի Հանրապետության կառավարությունը, և՛ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարությունը կարծում էին, որ Տյաոյու կղզին և հարակից կղզիները Թայվանին պատկանող տարածքներ են՝ հիմնված աշխարհագրության, պատմության և իրավական սկզբունքների վրա, ինչը առաջացրել է մի շարք ինքնիշխանության խնդիրներ[3][43][44][53][70]:

2012 թվականի սեպտեմբերի 11-ին Ճապոնիայի վարչական գործակալությունը Կուրիհարա ընտանիքից 2,05 միլիարդ իենով գնեց Տիաոյու կղզին, ինչպես նաև Նանսիաո և Պեյսիաո կղզիները։ Նույն օրը ավարտվեց սեփականության իրավունքի փոխանցման գրանցումը[71], և կղզիները պետականացվեցին[72]` ինչը սկիզբ դրեց Տիաոյու կղզիների ազգայնացմանը։

Տիաոյու կղզու պահպանության շարժում

1970-ականներից ի վեր Թայվանի, Հոնկոնգի, մայրցամաքային Չինաստանի բնակիչները, ինչպես նաև արտերկրում բնակվող չինացիները կազմակերպել են մի շարք քաղաքացիական շարժումներ և բազմիցս բարձրացել կամ փորձել են բարձրանալ կղզի ՝ կառավարության անունից ինքնիշխանություն հռչակելու համար, որը ստացել է «Տիաոյու կղզու պահպանության շարժում» անվանումը։

Թայվան-Ճապոնիա ձկնորսության համաձայնագիր

Պաշտոնական անվանումն է «Ձկնորսության մասին համաձայնագիր Ասիա-Արևելք հարաբերությունների ասոցիացիայի և հանրային շահերի փոխանակման ասոցիացիայի միջև»։ Չինաստանի Հանրապետության և Ճապոնիայի միջև 2013 թվականի ապրիլի 10-ին Թայփեյ քաղաքի Թայփեյ հյուրանոցում կայացան ձկնորսության վերաբերյալ 17-րդ բանակցությունները, որից հետո ստորագրված փաստաթղթի համաձայն թույլ տրվեց ձկնորսության գործողություններ կազմակերպել Տիաոյու կղզու և հարակից կղզիների ջրերում։ Սույն պայմանագիրն ուժի մեջ մտավ մայիսի 10-ից։ Թայվանի և Ճապոնիայի միջև վեճերը Տիաոյու կղզիների շուրջ աստիճանաբար սկսեցին ավելի ու ավելի քիչ հիշատակվել և կղզում մարդկանց շարժի դեպքեր այլևս չնկատվեցին։

Կղզեխմբի կազմը

Տիաոյու կղզին և հարակից կղզեխմբերը, փակագծում նշված են ճապոնական անվանումները


2012 թվականի մարտի 3-ին Օվկիանոսային պետական ​​վարչությունը և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Քաղաքացիական գործերի նախարարությունը հայտարարեցին Տիաոյու կղզու և դրան կից 70 կղզիների ստանդարտ անվանումները[73]: Չինաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությունը հետևում է ութ հիմնական կղզիների անվանմանը քարտեզներում, վիճակագրական տարեկան հաշվետվություններում և այլ փաստաթղթերում, իսկ Տիաոյու կղզիների շրջակայքում ցրված փոքր ժայռերն ու խութերը հատուկ անվանում չունեն[74]:

Տիաոյութայ կղզեխմբի փոքր կղզիների ցանկը
Անվանվել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կողմից[75][76]Անվանվել է Չինաստանի Հանրապետության կողմից[77]Այլ չինական անուններՃապոնական անուններԳտնվելու վայրը[77][75]Կորդինատներ[78]Տարածք (քառակուսի կիլոմետր)[77]Բարձրություն (մետր)
Տիաոյու կղզիՏիաոյութայՏիաոյու կղզի, Տիաոյու լեռ, Տիաո կղզի, Տիաո ԹայՅուտիաո կղզի, Յուկոնո կղզի, Խըփին կղզիԳտնվում է Վըն Ճոու քաղաքից մոտ 356մ, Ֆու Ճոու քաղաքից` մոտ 385մ, իսկ Ծի Լոն քաղաքից մոտ 190մ հեռավորության վրա25°44,60′ հս․ լ. 123°28,40′ ավ. ե.HGЯO4.3838383
Լոնթոու Յու կղզի- Գտնվում է Տիաոյու կղզու հյուսիսարևելյան մասում25°45′ հս․ լ. 123°29,20′ ավ. ե.HGЯO 
Չան Յու կղզի- Գտնվում է Տիաոյու կղզու հարավարևմտյան մասում25°44′ հս․ լ. 123°27,60′ ավ. ե.HGЯO 
Տա Խուանյու կղզի- Գտնվում է Տիաոյու կղզու հարավային մասում25°44,40′ հս․ լ. 123°28,60′ ավ. ե.HGЯO 
Սիաո Խուանյու կղզի- 25°44,40′ հս․ լ. 123°29′ ավ. ե.HGЯO 
Ծին Ցիենյու կղզի- Գտնվում է Տիաոյու կղզու հարավարևելյան մասում25°44,40′ հս․ լ. 123°29,30′ ավ. ե.HGЯO 
Ծին Ցիենյու Սի կղզի- 25°44,40′ հս․ լ. 123°29,30′ ավ. ե.HGЯO 
Մեյ Թոնյու կղզի- 25°44,40′ հս․ լ. 123°29,30′ ավ. ե.HGЯO 
Մեյ Թոնյու Տոն կղզի- 25°44,40′ հս․ լ. 123°29,30′ ավ. ե.HGЯO 
Մեյ Թոնյու Սի կղզի- 25°44,40′ հս․ լ. 123°29,30′ ավ. ե.HGЯO 
Լոնվան Տիաո կղզի- 25°44,50′ հս․ լ. 123°29,40′ ավ. ե.HGЯO 
Լոնվան Տիաո Սի կղզի- 25°44,50′ հս․ լ. 123°29,40′ ավ. ե.HGЯO 
Լոնվան Տիաո Տոն կղզի- 25°44,40′ հս․ լ. 123°29,40′ ավ. ե.HGЯO 
Լոնվան Տիաո Նան կղզի- 25°44,40′ հս․ լ. 123°29,40′ ավ. ե.HGЯO 
Խուան Կու Յու կղզի- 25°44,50′ հս․ լ. 123°29,50′ ավ. ե.HGЯO 
Խուան Վեյ կղզիՀուանվեյ կղզիԽուանմա կղզի, Խուանմաո լեռ, Խուանմաո կղզի, Խուան կղզիԿուբա կղզիԳտնվում է Տիաոյու կղզիներից մոտ 27կմ հյուսիս-արևելք25°55,40′ հս․ լ. 123°40,90′ ավ. ե.HGЯO0.9091117
Հայթուն կղզի-Հյուսիսարևմտյան ԿոջիմաԳտնվում է Հուանվեյ կղզու հյուսիսարևմտյան մասում25°55,80′ հս․ լ. 123°40,70′ ավ. ե.HGЯO 
Տա Ճու կղզի- Գտնվում է Հուանվեյ կղզու արևմտյան մասում25°55,60′ հս․ լ. 123°40,70′ ավ. ե.HGЯO 
Սիաո Ճու կղզի- 25°55,60′ հս․ լ. 123°40,70′ ավ. ե.HGЯO 
Շան Հույա կղզի- Գտնվում է Հուանվեյ կղզու հյուսիսային մասում25°55,70′ հս․ լ. 123°41′ ավ. ե.HGЯO 
Սիա Հույա կղզի-Հյուսիսարևելյան Կոջիմա25°55,80′ հս․ լ. 123°41,10′ ավ. ե.HGЯO 
Սի Նիո Ծիաո կղզի- Գտնվում է Հուանվեյ կղզու հյուսիսարևելյան մասում25°55,60′ հս․ լ. 123°41,10′ ավ. ե.HGЯO 
Տոն Նիո Ծիաո կղզի- 25°55,60′ հս․ լ. 123°41,10′ ավ. ե.HGЯO 
Խուան Նիո կղզի- 25°55,60′ հս․ լ. 123°41,10′ ավ. ե.HGЯO 
Նիո Վեյ կղզի- 25°55,60′ հս․ լ. 123°41,20′ ավ. ե.HGЯO 
Նիո Թի կղզի- 25°55,60′ հս․ լ. 123°41,20′ ավ. ե.HGЯO 
Սիաո Լոն կղզի- Գտնվում է Հուանվեյ կղզու արևմտյան մասում25°55,50′ հս․ լ. 123°40,60′ ավ. ե.HGЯO 
Տա Յան կղզի- 25°55,50′ հս․ լ. 123°40,60′ ավ. ե.HGЯO 
Յան Ծը կղզի- 25°55,50′ հս․ լ. 123°40,50′ ավ. ե.HGЯO 
Սի Վեյ կղզի- Գտնվում է Հուանվեյ կղզու հարավարևմտյան մասում25°55,40′ հս․ լ. 123°40,60′ ավ. ե.HGЯO 
Վո Ցան կղզի- 25°55,30′ հս․ լ. 123°40,60′ ավ. ե.HGЯO 
Տա Ծին Կուեյծը կղզի- 25°55,30′ հս․ լ. 123°40,70′ ավ. ե.HGЯO 
Սիաո Ծին Կուեյծը կղզի- 25°55,20′ հս․ լ. 123°40,70′ ավ. ե.HGЯO 
Հայ Կուեյ կղզի- Գտնվում է Հուանվեյ կղզու հարավարևմտյան մասում25°55,30′ հս․ լ. 123°41,40′ ավ. ե.HGЯO 
Հայ Սին կղզի- Գտնվում է Հուանվեյ կղզու արևելյան մասում25°55,60′ հս․ լ. 123°41,30′ ավ. ե.HGЯO 
Հայ Պեյ կղզի- Գտնվում է Հեւանվեյ կղզու հարավարևելյան մասում25°55,20′ հս․ լ. 123°41,20′ ավ. ե.HGЯO 
Չի Վեյ կղզիՉի Վեյ կղզիՉի Քան կղզի, Չի կղզի, Չի ԾիաոՏայշո կղզիԳտնվում է Տիաոյու կղզուց մոտ 110կմ դեպի արևելք25°55,30′ հս․ լ. 124°33,50′ ավ. ե.HGЯO0.060975
Չի Պեյպեյ կղզի- Գտնվում է Չիվեյ կղզու հյուսիսային մասում25°55,50′ հս․ լ. 124°33,50′ ավ. ե.HGЯO 
Չի Պեյտոն կղզի- 25°55,50′ հս․ լ. 124°33,70′ ավ. ե.HGЯO 
Չի Պեյսի կղզի- 25°55,40′ հս․ լ. 124°33,50′ ավ. ե.HGЯO 
Չի Պեյնան կղզի- 25°55,40′ հս․ լ. 124°33,60′ ավ. ե.HGЯO 
Սիաո Չի Վեյ կղզի- Գտնվում է Չիվեյ կղզու արևմտյան մասում25°55,30′ հս․ լ. 124°33,30′ ավ. ե.HGЯO 
Չի Թոու կղզի- 25°55,30′ հս․ լ. 124°33,40′ ավ. ե.HGЯO 
Չի Կուան կղզի- 25°55,30′ հս․ լ. 124°33,40′ ավ. ե.HGЯO 
Չի Պի կղզի- 25°55,30′ հս․ լ. 124°33,40′ ավ. ե.HGЯO 
Չի Ծուեյ կղզի- 25°55,30′ հս․ լ. 124°33,30′ ավ. ե.HGЯO 
Վան Չի կղզի- Գտնվում է Չիվեյ կղզու հարավարևմտյան մասում25°55,20′ հս․ լ. 124°33,20′ ավ. ե.HGЯO 
Պեյ Սիաո կղզիՊեյ Սիաո կղզիՍյուե Պո Լան, Խուան Մաո կղզի, Կան Լան լեռ, Տա Նիաո լեռԿիտո ԿոջիմաԳտնվում է Տիաոյու կղզուց մոտ 5կմ դեպի արևելք25°43,80′ հս․ լ. 123°32,50′ ավ. ե.HGЯO0.3267135
Նիաո Չաո կղզի- Գտնվում է Պեյ Սիաո կղզու արևելյան մասում25°43,90′ հս․ լ. 123°32,50′ ավ. ե.HGЯO 
Նիաո Լուան կղզի- 25°43,90′ հս․ լ. 123°32,50′ ավ. ե.HGЯO 
Սիաո Նիաո կղզի- Գտնվում է Պեյ Սիաո կղզու հարավարևելյան մասում25°43,70′ հս․ լ. 123°32,70′ ավ. ե.HGЯO 
Նան Սիաո կղզիՆան Սիաո կղզիՍյուե Պո Լան, Խուան Մաո կղզի, Կան Լան լեռ, Տա Նիաո լեռՄինամի ԿոջիմաԳտնվում է Տիաոյու կղզուց մոտ 5,5 կմ հարավ-արևելք25°43,40′ հս․ լ. 123°33′ ավ. ե.HGЯO0.4592149
Լոն Մըն Պեյ կղզի- Գտնվում է Նան Սիաո կղզու հյուսիսարևմտյան մասում25°43,50′ հս․ լ. 123°32,70′ ավ. ե.HGЯO 
Լոն Մըն կղզի- 25°43,50′ հս․ լ. 123°32,60′ ավ. ե.HGЯO 
Լոն Մըն Նան կղզի- 25°43,40′ հս․ լ. 123°32,70′ ավ. ե.HGЯO 
Վո Լոն կղզի- 25°43,40′ հս․ լ. 123°32,60′ ավ. ե.HGЯO 
Վո Լոն Սի կղզի- 25°43,40′ հս․ լ. 123°32,60′ ավ. ե.HGЯO 
Ֆեյ Լոն Պեյ կղզի- Գտնվում է Նան Սիաո կղզու հարավարևելյսն մասում25°43,40′ հս․ լ. 123°33,40′ ավ. ե.HGЯO 
Ֆեյ Լոն կղզի- 25°43,30′ հս․ լ. 123°33,40′ ավ. ե.HGЯO 
Լոն Ճու կղզի- 25°43,30′ հս․ լ. 123°33,30′ ավ. ե.HGЯO 
Ֆեյ Լոն Նան կղզի- 25°43,30′ հս․ լ. 123°33,40′ ավ. ե.HGЯO 
Չան Լոն կղզի- 25°43,20′ հս․ լ. 123°33,40′ ավ. ե.HGЯO 
Ծին Լոն կղզի- 25°43,30′ հս․ լ. 123°33,30′ ավ. ե.HGЯO 
Պեյ կղզիՉոն Պեյ ՅանՊեյ Յան, Տա Պեյ Սիաո կղզի, Նիաո կղզիՕկինոկիտայվաԳտնվում է Տիաոյու կղզուց մոտ 6 կմ հյուսիս-արևելք25°46,90′ հս․ լ. 123°32,60′ ավ. ե.HGЯO0.018328
Պեյ Յուծը կղզի- Գտնվում է Պեյ կղզեւ հարավային մասում25°46,80′ հս․ լ. 123°32,60′ ավ. ե.HGЯO 
Սիաո Յուեն Բաո կղզի- Գտնվում է Պեյ կղզու հարավարևմտյան մասում25°46,80′ հս․ լ. 123°32,60′ ավ. ե.HGЯO 
Ֆեյ Յուն կղզի- 25°46,80′ հս․ լ. 123°32,40′ ավ. ե.HGЯO 
Յուեն Բաո կղզի- 25°46,80′ հս․ լ. 123°32,50′ ավ. ե.HGЯO 
Նան կղզիՉոն Նան ՅանՆան Յան, Տա Նան Սիաո կղզի, Շը կղզիՕկինոմինամիվաԳտնվում է Տիաոյու կղզուց մոտ 7,4 կմ հյուսիս-արևելք25°45,30′ հս․ լ. 123°34′ ավ. ե.HGЯO0.004813
Ֆեյ կղզիՖեյ ԼանՖեյ Յան, Ֆեյ Ծիաո ՅանԹոբիս

Հայտնի է նաև որպես Ֆեյ Յան կամ Ֆեյ Ծիաո Յան անուններով[79]։ Գտնվում է Տիաոյութայ գլխավոր կղզուց մոտ 1,5 կմ դեպի արևելք։ Ներկայումս այն համարվում է անմարդաբնակ և ունի մոտավորապես 0,0008 քառակուսի կիլոմետր տարածք։ Այն համարվում է Տիաոյութայ կղզեխմբի ամենափոքր կղզին[80]: Կղզու ամենաբարձր կետն ունի 2 մետր բարձրություն[81]Կղզին կազմված է տարբեր չափերի 12 խութերից և զուրկ է բուսականությունից[82][83]:

25°44,10′ հս․ լ. 123°30,40′ ավ. ե.HGЯO0.00082
Ֆեյ Ցուն կղզի- Գտնվում է Տիաոյու կղզու կարավարևելյան մասում25°44,10′ հս․ լ. 123°30,40′ ավ. ե.HGЯO 

Աշխարհագրություն

Տիաոյու կղզիների քարտեզը, որը թողարկվել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության կողմից
Տիաոյու կղզու երկրաբանական քարտեզը, որը գծել է ճապոնացի բնագետ Ցունե Կուրոյվան 1900 թվականին

Տիաոյու կղզին և հարակից կղզիները կազմված են ութ հիմնական կղզիներից` Տիաոյու, Հուանվեյ, Չիվեյ, Նանսիաո, Պեյսիաո, Պեյ, Նան և Ֆեյ։ Ընդհանուր տարածքը կազմում է մոտ 6,5 քառակուսի կիլոմետր, գտնվում է Արևելաչինական ծովում` Թայվանից հյուսիս-արևելք, Ծիլոնից 102 մղոն հարավ, Վընճոույից 192 մղոն հյուսիս-արևմուտք, Ֆուճոույից 208 մղոն արևմուտք և Օկինավա կղզիների մայրաքաղաք Նահայից 230 մղոն հյուսիս-արևելք։ Այն գտնվում է 73 մղոն հեռավորության վրա Թայվանի Պենջիա կղզուց, և 76 մղոն հեռավորության վրա` Ռյուկյու Յունակուո կղզուց։

Տիաոյու կղզու և հարակից կղզիների ամենաարևելյան ծայրը ՝ Չիվեյ կղզին, գտնվում է հենց արևմտյան Տիաոյու կղզուց մոտ 108 կիլոմետր (58 ծովային մղոն) հեռավորության վրա, իսկ ամենահյուսիսային Հուանգվեյ կղզին գտնվում է ամենահարավային Նանսիաո կղզուց մոտ 23 կիլոմետր (12 ծովային մղոն) հեռավորության վրա:

Գլխավոր կղզին Տիաոյու կղզին է, որը զբաղեցնում է մոտ 4,5 քառակուսի կիլոմետր տարածք։ Գտնվում է Արևելաչինական ծովի մայրցամաքային շելֆում, Օկինավայի արևմտյան մասում (սովորաբար հայտնի է որպես «Սև ջրային խրամատ» անունով)։ Տիաոյու կղզին ունի քաղցր կարտոֆիլի ձև , արևելքից արևմուտք մոտ 3,5 կմ երկարություն, հյուսիսից հարավ մոտ 1,5 կիլոմետր լայնություն և ընդգրկում է մոտ 4,3 քառակուսի կիլոմետր տարածք: Հյուսիսում տեղանքը համեմատաբար հարթ է, իսկ հարավում՝ զառիթափ, կենտրոնական լեռնաշղթան ձգվում է արևելքից արևմուտք, ամենաբարձր գագաթը Գաոհուան է (Ճապոնիայում կոչվում է Նարահարադակե), որը գտնվում է ծովի մակարդակից 362 մետր բարձրության վրա։ Կղզում բարձր կետեր են համարվում նաև Շըն Նոն գագաթը` 320 մետր բարձրությամբ, և մի քանի այլ գագթներ 258 մետր և 242 մետր բարձրությամբ։ Կղզում հոսող 4 հիմնական գետերն են. Լոնթոուն (գտնվում է կղզու հյուսիս-արևելյան մասում), Շուանսին (գտնվում է կղզու հյուսիսային մասում), Սիսին (գտնվում է կղզու արևմուտյան մասում) և Սիաո Սիսին (գտնվում է կղզու հյուսիս-արևմտյան մասում)։ Հիմնական նավահանգիստներն են Շունֆընը` արևմուտքում և Հույուվանը` հարավում: Բացի այդ, Տիաոյու կղզին և հարակից կղզին իրականում Թայվանի հյուսիսում գտնվող Կուանին և Տաթուն լեռների երկրաբանական շարունակություններն են[84]:

Տիաոյու կղզու և հարակից կղզիների որոշ աշխարհագրական միավորների անունների ցանկ
Չինական անվանումը[85][86]
(պաշտոնական անվանումը տրվել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության կողմից 2012 թ.)
Ճապոնական անվանումը[87]
(անվանվել է ճապոնացի աշխարհագրագետների կողմից 1990֊ականներին)
Գտնվելու վայրը
Կաո Խուա ՖընՆարահարաՏիաոյու կղզիների կենտրոնական մասի արևմտյան կողմում
Շըն Նոն ՖընՓին Ֆըն ՅուեՏիաոյու կղզիների կենտրոնական մասի արևելյան կողմում
Տոն Տիաո ԾիաոՀիգաշիմիսակիՏիաոյու կղզիների արևելյան ծայրամասում
Սի Տիաո ԾիաոՆիշիմիսակիՏիաոյու կղզիների արևմտյան ծայրամասում
Պեյ Տիաո ԾիաոԿիտամիսակիՏիաոյու կղզիների հյուսիսային ծայրամասում
Նան Տիաո ԾիաոՇան Լու ԾիաոՏիաոյու կղզիների հարավային ծայրամասում
Տոն Լոն ՎեյՀելանկուՏիաոյու կղզու հարավային մասում
Սի Լոն ՎեյԱնտոմիսակիՏիաոյու կղզու հարավային մասում
Լոն Թոու ՍիՄիչի ԱնկեյՏիաոյու կղզու հյուսիսարևելյան մասում
Շուան ՍիՏա ՍիՏիաոյու կղզու հյուսիսային մասում
Սի ՍիՕտակիՏիաոյու կղզու արևմտյան մասում
Սիաո Սի ՍիՍիաո ՍիՏիաոյու կղզու հյուսիսարևմտյան մասում
Շուն Ֆըն ԿանՏիաոյու կղզու արևմտյան մասում
Խուի Յու ՎանՏիաոյու կղզու հարավային մասում
Տիաո Նան ՄաոտիԽը Փին ՓոՏիաոյու կղզուց հարավ, Սի Լոն Վեյից արևմուտք
Տիաոյու ՇուեյտաոՍատո ՍուիտոՏիաոյու և Պեյ Սիաո կղզիների միջև
Խուան Մաո ՖընՉիտոսեյամաՀուանվեյ կղզու կենտրոնական մասում
Սին Թիեն ՇանՀուանվեյ կղզու հյուսիսարևելյան մասում
Յոն Կան ՇանՀուանվեյ կղզու հարավարևելյան մասում
ՆիշիզակիՀուանվեյ կղզու արևմտյան ծայրամասում
Մա Ճուեյ ՅուենՀուանվեյ կղզու արևմտյան մասում
ԱկագավարաՀուանվեյ կղզու արևելյան մասում
ՆաբեկուբոՀուանվեյ կղզու արևելյան մասում
ՀիգաշիզակիՀուանվեյ կղզու արևելյան ծայրամասում
ՄիզոգավարաՀուանվեյ կղզու հյուսիսարևելյան մասում
Չը Քան ԼինՉիվեյ կղզու կենտրոնական մասում
Սի Լան ՇըՉիվեյ կղզու հյուսիսային մասում
Շը ՖընՊեյ Սիաո կղզու հարավային մասում
Յին ՖընՊեյ Սիաո կղզու կենտրոնական մասի հյուսիսային կողմում
Քոն Մին ՇըՍան ՍոնՊեյ Սիաո կղզու հյուսիսարևմտյան մասում
Լիեն Խուա ՇըՍան Ցըն ՅենՊեյ Սիաո կղզու հյուսիսային մասում
Ցյուեն Թոու ԼինՆան Սիաո կղզու հյուսիսարևմտյան մասում
Իզավա ԹոմարիՆան Սիաո կղզու արևմտյան ծայրամասում
Մու Ճը ՖընՆիտա ՏատեյվաՆան Սիաո կղզու հարավարևելյան մասում
Կան Լան ՄընԻսոնանո ՍետոՊեյ Սիաո և Նան Սիաո կղզիների միջև
Յուեն Պաո ՄընՅուեն Պաո և Սիաո Յուեն Պաո կղզիների միջև

Երկրաբանական ռելիեֆ

Տիաոյու կղզին և հարակից կղզիները գտնվում են Արևելաչինական ծովի մայրցամաքային եզրին, Նագասակի պրեֆեկտուրայի Գոտո կղզիների հետ միասին՝ ձևավորելով Թայվան-Սինջի ծալովի գոտին[88][89]: Դրանց թվում Թայվանի Հուանվեյ և Փընծիա կղզիները, որոնք նույնպես գտնվում են այս ծալքավոր գոտում, չորրորդական շրջանի բազալտե հրաբխային փոքր կղզիներ են[90][91]: Ջրի խորությունը մայրցամաքային շելֆի եզրին, որտեղ գտնվում են Տիաոյու կղզին և հարակից կղզիները, կազմում է 140-160 մետր[92]: Օկինավան (հայտնի է նաև որպես «Սև ջրային խրամատ») գտնվում է Տիաոյու կղզիներից մոտ 10 մղոն դեպի հարավ,և այնտեղ ծովի հատակի ռելիեֆը փոխվում է` հասնելով ավելի քան 1000 մետր խորության։

Ըստ Յիլան շրջանի կառավարության կայքի՝ Թայվանցի ձկնորսները գրեթե հարյուր տարի ձկնորսությամբ են զբաղվել Տիաոյու կղզիների ջրերում։ Ուժեղ քամիների դեպքում նրանք նավարկել են դեպի Տիաոյու և Նանսիաո կղզիների միջև գտնվող 1,5 կիլոմետր լայնությամբ նեղուց` որպես անվտանգ ապաստան։ Վերջին մի քանի տասնամյակների ընթացքում Արևելաչինական ծովի տարածքն ամբողջ տարվա ընթացքում ենթարկվում է հյուսիսարևելյան և հարավարևմտյան մուսոնների ազդեցությանը, իսկ Կուրոշիոյի հոսանքը հոսում է Թայվանի արևելքից դեպի հյուսիս-արևելք, որի պատճառով Ռյուկյու ձկնորսները հազվադեպ են այստեղ ձկնորսությամբ զբաղվում[93]:

Հիդրոկլիմա

Կղզիները պատկանում են մերձարևադարձային մուսոնային կլիմայական շրջանին, որի միջին ջերմաստիճանն ամբողջ տարվա ընթացքում կազմում է 21°C` ինչպես Թայվանի հյուսիսարևելյան շրջաններում: Ամառանը, ջերմաստիճանը միջինում մոտ 27°C է, իսկ ձմռանը` ամենացածր ջերմաստիճանը 11,9°C է: Միջին խոնավությունը 84% է, մուսոնային կլիմայի ազդեցության պատճառով տարեկան տեղումների քանակը գերազանցում է 2800 մմ-ը, տարեկան տեղումների օրերը միջինում կազմում են 190,4 օր, իսկ քամիները և ալիքները բարձր են ամբողջ տարվա ընթացքում:

Բնակության կամ այցելության տարածք

Ազգային քաղաքականության հետազոտությունների հիմնադրամը նշել է, որ կան փաստագրված գրառումներ, որոնք ցույց են տալիս, որ Ցին դինաստիայի ժամանակներից մինչև 19-րդ դարի սկիզբը թայվանցի ձկնորսներն օգտագործել են կղզիները քամուց պատսպարվելու համար և Տիաոյու կղզու գլխավոր կղզում կառուցել են չինական ոճով տաճարներ: Չինացի բուսաբանները նույնպես այցելել են կղզիներ՝ դեղաբույսեր հավաքելու համար[94]:

1845 թվականին բրիտանական նավատորմը գնաց կղզի ՝ հետաքննելու և արձանագրեց, որ Տիաոյույ կղզիների գլխավոր կղզում, քաղցրահամ ջրերի հոսքեր կան, բայց հողը չափազանց անպտուղ էր, որ կարողանար ապահովել վեց կամ յոթ մարդու գոյատևումը: Մարդկանց բնակության կամ այցելության հետքեր չկան, սակայն հայտնաբերվել են չինական կամ ճապոնական որոշ առագաստանավերի բեկորներ[1]:

1889 թվականից Իսիգակի կղզու «Յայամա կղզու ընդհանուր ջրային արտադրանքի ասոցիացիան» Տիաոյույ և Հուանվեյ կղզիներում սկսեց զբաղվել ձկնորսությամբ։ Ձկնորսական արշավներից մեկը ղեկավարում էին 78 ձկնորսներ, որոնք ձկնորսության ժամանակ բռնել են մթության մեջ լույս տվեղ ծովային կակղամորթեր և ջրից դուրս են բերել ճապոնական հին պղնձե մետաղադրամներ[4]:

1896 թվականի օգոստոսին ճապոնացի Կոգա Տացուշիրոն վարձակալեց Տիաոյու և Հուանվեյ կղզիներն ու սկսեց աճեցնել գյուղատնտեսական մշակաբույսեր։ Այնուհետև օգտագործեց կորալային խութերը նավահանգիստների, սարքավորումների, գործարանների, հանրակացարանների և այլ շենքերի կառուցման համար, ինչպես նաև սկսեց զբաղվել տարբեր ծովամթերքների և թռչունների վերամշակմամբ (օրինակ ՝ ալբատրոսներ[95])և տարբեր ձկնատեսակներից պատրաստված պահածոների արտադրությամբ[96][97]: 1897-1900 թվականներին Կոգա Տացուշիրոն զարգացման նպատակով կղզի է ուղարկել ընդհանուր առմամբ 136 մարդ ՝ միաժամանակ զբաղվելով խոշոր եղջերավոր անասունների և շերամի բուծմամբ, ինչպես նաև օգտակար հանածոների արդյունահանմամբ (մարջաններ, կենդանիների և բույսերի մնացորդների մանրահատիկ խառնուրդներ և այլն)[97][98]: Բիզնեսի ընդլայնման հետ մեկտեղ 1900 թվականին Հուանվեյ և Նանսյաո կղզում կառուցվեցին խրճիթներ և նավահանգիստներ[4]: Իր զարգացման գագաթնակետին ՝ 1909 թվականին, կղզում կար նույնիսկ 99 տնային տնտեսություն և ընդհանուր առմամբ 248 ճապոնացի ապրում էր կղզում[97],որը հայտնի է "Կոգա գյուղ" անվամբ[10]: Միայն 1940 թվականին ձկների վերամշակման գործարանը դադարեցրեց գործունեությունը վառելիքի նորմավորում իրականացնելու պատճառով[10], և կղզու բոլոր բնակիչները հեռացան[99]:

1945 թվականի հուլիսին ճապոնացի խաղաղ բնակիչները, ովքեր տարհանվում էին Իշիգակի կղզուց Թայվան, կարճ ժամանակով ապաստանեցին Տիաոյու կղզիներում, քանի որ նրանց նավերը ռմբակոծվել էին ԱՄՆ-ի բանակի կողմից: Այդ ընթացքում նրանք կարող էին կղզիներում ուտել միայն խոտ և թռչունների միս, հետևաբար շատ մարդիկ չկարողացան գոյատևել և սովամահ եղան[100]: Ըստ «Օկինավայի պրեֆեկտուրայի պատմության»՝ 180 նավավարներից 75-ը մահացան[101]: 1969 թվականին Իշիգակի քաղաքը Տիաոյու կղզիներում կառուցեց հուշարձան՝ ի հիշատակ հանգուցյալների[10]:

1955 թվականին Չինաստանի քաղաքացիական պատերազմի ժամանակ Չինաստանի Հանրապետության բանակը կարճ ժամանակով զորքեր տեղակայեց կղզում՝ Տաչեն կղզուց նահանջելուց հետո:

1967 թվականի ապրիլին Պանամայի 10,000 տոննա կշռող «Յինֆըն» բեռնատար նավը ծանծաղուտի մեջ ընկավ Նանսիաո կղզու մոտ։ Թայվանական Սին Նան ինժեներական ընկերությունը բանվորներ ուղարկեց Նանսիաո կղզի` խրտակված նավը ապամոնտաժելու, նոր տներ կառուցելու, ամբարձիչներ և այլ սարքավորումներ տեղադրելու համար: Ճապոնիայի ներգաղթի բյուրոյի տնօրեն Քենջի Բիջիայի հոդվածի համաձայն ՝ 1968 թվականին ինժեներական աշխատանքներն իրականացվել են Ռյուկյուի կառավարությունից մուտքի թույլտվություն ստանալուց հետո[102][103]:

1968 թվականի մարտին թայվանական «Հայշըն թիվ 2» բեռնատար նավը ներխուժեց Հուանվեյ կղզու մոտակայքում գտնվող խութ։ 1970 թվականին Թայվանի Լոնմըն ինժեներական կազմակերպությունը հուլիսի 9-ից 11-ը Հուանգվեյ կղզում կառուցեց ժամանակավոր նավահանգիստներ, տրոլեյբուսային ուղիներ և այլ շենքեր ՝ խորտակված նավը փրկելու և ապամոնտաժելու համար[94], սակայն հաղորդվում է նաև, որ 1970 թվականին Ռյուկյուի կառավարությունը խորհուրդ է տվել ինժեներներին հեռանալ կղզուց ՝ հիմնվելով «ապօրինի ներթափանցման» օրենքի վրա[103] : Նույն թվականի հուլիսին, ի պատասխան 1968 թվականին ԱՄՆ քաղաքացիական հարցերով աշխատակից Սթենլի Շերման Քարփենթերի խնդրանքին[61], Ռյուկյուի կառավարությունը նախազգուշացնող նշաններ է տեղադրել Տիաոյույ կղզիներում[62]:

Ներկայումս բոլոր կղզիներն անմարդաբնակ են[2]:

Բուսական և կենդանական աշխարհ

Ներկայումս Տիաոյու կղզիներում կան ցամաքային թռչունների առնվազն 34 տեսակ և սողունների 7 տեսակ, իսկ երկկենցաղների մասին ոչինչ հայտնի չէ։ Կենդանիների առումով հիմնական տեսակներն են թռչունները և ձկները, այն հայտնի ծովային թռչունների բազմացման և ձկնորսության վայր է, կան ավելի քան 20 տեսակի վայրի թռչուններից, որոնց մեծ մասը չվող են։ Ծովային թռչունների հիմնական տեսակներն են` խոշոր փասիանը, երկարապոչ փասիանը և այլն։ Հուանգվեյ կղզին նախկինում համարվում էր կարճապոչ և սևաոտ ալբատրոսների հիմնական բնօրրանը։ Մեծ թվով կարճապոչ ալբատրոսներ կան նաև Պեյսիաո կղզու մոտակայքում գտնվող ջրերում[104][105][106]: 1970-ականներին կարճապոչ և սևաոտ ալբատրոսներ բնակվում էին Նանսիաո և Պեյսիաո կղզիներում[107][108][107][109][110]: Քանի որ կղզիներում բավականին շատ թռչունների արտաթորանք կար, ուստի ճապոնացիները պարարտանյութի պատրաստման համար սկսեցին հավաքել և օգտագործել ծովային թռչունների արտաթորանքը։ Այլ կենդանիների թվում են չղջիկները, իսկ սողունների թվում են մողեսները և օձերը։ Այստեղ ապրում են միջատների ավելի քան 100 տեսակներ, կան նաև ձկնաբուծության առատ պաշարներ։ Կղզում կան բազմաթիվ էնդեմիկ տեսակներ, ինչպիսիք են ներկայումս անհետացող տեսակ համարվող Տիաոյու կղզու խլուրդը, Ճուսիթիեն կոչվող ծովախեցգետինը և Տիաոյու կղզիներին բնորոշ խխունջների հինգ տեսակներ, որոնցից երկուսը ներկայումս համարվում են վտանգված[111]: Ինչ վերաբերում է բույսերին, ապա 1950-ական և 1960-ական թվականներին կատարված ուսումնասիրությունների համաձայն, Տիաոյու կղզիների գլխավոր կղզին հիմնականում բաժանված է 6 բուսական համայնքների, մինչդեռ գլխավոր կղզին և Նանսիաո կղզին ունեն ընդհանուր առմամբ 89 ընտանիք, 235 տեսակի պտեր և սերմացու բույսեր, բայց կղզիները չունեն գյուղատնտեսական արժեք[112]:

Հազվագյուտ տեսակ համարվող Լոնկոնպեյ տեսակի ծովային խխունջը նույնպես աճում է այն ջրերում, որտեղ գտնվում են Տիաոյու կղզին և հարակից կղզիները[113][114][115]:

1978 թվականին ինքնիշխանություն հռչակելու համար ճապոնական աջ արմատական խումբը վայրէջք կատարեց Տիաոյու կղզի ՝ փարոս կառուցելու համար և Յոնագունի կղզուց մեկ արու և մեկ էգ այծ տեղափոխեց Տիաոյու գլխավոր կղզի[10], մինչև 1991 թվականը այծերի գլխաքանակը հասել էր 300-ի, որոնք սնվում էին 24 տեսակի բույսերով։ Որոշ ժամանակ անց կենդանիների պատճառով աղտոտվեց նաև քաղցրահամ ջուրը[116]:

Վարչակազմ

  • Չինաստանի Հանրապետության կառավարությունը Տիաոյու կղզին և հարակից կղզիները հանձնել է Թայվանի Յիլան շրջանի Թոուչըն ավանի Դասիլի քաղաքի իրավասությանը[43][94]:
  • Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարությունը Տիաոյու և Չիվեյ կղզիները ներառել է Թայվան նահանգի մեջ: 1992 թվականին Ազգային Ժողովրդական Կոնգրեսը ընդունեց «Տարածքային ծովի և հարակից գոտու մասին օրենքը», որը Տիաոյու կղզին և հարակից կղզիները ներառում էր Չինաստանի Ժողովրդական Հանրապետության տարածքային ջրերում որպես Թայվանին միացված կղզիներ[117]: Համաձայն սույն օրենքի՝ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարությունը հայտարարեց Տիաոյու կղզու և նրան փոխկապակցված կղզիների ծովային սահմանները[118], «Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության հայտարարությունը Տիաոյու կղզու և հարակից կղզիների տարածքային ծովային սահմանների մասին» օրենքով։ 2014 թվականի սեպտեմբերի 18-ին Ֆուծիեն նահանգի Սիապու շրջանի ժողովրդական դատարանը հայտնեց, որ առաջին անգամ քաղաքացիական իրավասություն է իրականացրել Տիաոյու կղզիների տնտեսական գոտու նկատմամբ[119]: 2023 թվականի փետրվարի 6-ին Չինաստանի Ժողովրդական Հանրապետության բնական պաշարների նախարարությունը հրապարակեց «Հանրային քարտեզի բովանդակության ներկայացման ստանդարտներ»-ը, ըստ որի «Թայվան նահանգի քարտեզի շրջանակը պետք է ներառի Տիաոյու կղզիները և Չիվեյ կղզին (բացառությամբ այն քարտեզների որոնք ունեն «Թայվան կղզի» անվանումը), կղզիները կարող են ներառվել նահանգի ամբողջական ընդհանուր քարտեզում, կամ Թայվանի գլխավոր կղզու, Տիաոյու և Չիվեյ կղզիների աշխարհագրական կապը կարող են արտացոլված լինել կից քարտեզում»[120]:
  • Ճապոնիան Տիաոյու կղզին և հարակից կղզիները հանձնել է Օկինավա պրեֆեկտուրայի Իսիգակի քաղաքի Նոբորինո ամրոցի իրավասությանը ՝ 2390-2394 հողերի համարներով[10]: Ճապոնիայի երիտասարդական ասոցիացիան կղզում կառուցեց նաև փարոս, որը հետագայում փոխանցվեց ծովային անվտանգության գործակալությանը: 2012 թվականին Ճապոնիայի կառավարության կողմից Տիաոյու կղզիների ձեռքբերումը հակաճապոնական ցույցեր առաջացրեց Չինաստանում, և Չինաստանի ծովային ոստիկանության պաշտոնական նավերը սկսեցին պարբերաբար նավարկել կղզիների ջրերում առափնյա հսկողությունն ապահովելու համար։

Փոստային հեռահաղորդակցություն

Համաձայն Չինաստանի Հանրապետության փոստային տվյալների՝ Տիաոյու կղզու և հարակից կղզիների փոստային կոդը 290 է[43], այնուամենայնիվ իրականում այնտեղ ոչինչ չի կարող առաքվել։ Հեռահաղորդակցության առումով տարածքը պատկանում է Իլան շրջանի Թոուչըն քաղաքին, ուստի բոլոր ֆիքսված հեռախոսները ղեկավարվում են (03)-ի կողմից, բայց իրականում այնտեղ մարդ չկա, և չկան նաև թայվանական հեռահաղորդակցական ընկերության որևէ սարքավորումներ: Քանի որ Տիաոյու կղզին և հարակից կղզիները Թայվանում փոստային ինդեքսներ ունեն, նախկինում, երբ թայվանական ռեստորանները մատուցում էին առցանց սննդի առաքման ծառայություններ, նրանք ավելացնում էին Տիաոյու կղզիները` համաձայն փոստային տեղեկատվության, ինչը դարձավ հետաքրքիր անեկդոտ: Մայրցամաքային Չինաստանում կան նաև էլեկտրոնային առևտրի ընկերություններ, որոնք իրենց առաքման շրջանակում ներառում են Տիաոյու կղզիները, որոնք պատկանում են Արևելյան Չինաստանի տարածաշրջանին Ծիանսուի, Ճըծիանի, Շանհայի և Անհուի հետ միասին[121]:

Ճապոնական փոստն ի սկզբանե նշում էր Տիաոյու կղզու և հարակից կղզիների հասցեները որպես Նոբունո ամրոց՝ 907-0004 փոստային կոդով` մինչև 2020 թվականը, այնուհետև այն նշանակվեց որպես Նոբորինո Սենկակու ամրոց` 907-0031 փոստային կոդով։

Նշումներ

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ