Մասնակից:Ռուզաննա Թորոսյան/Ավազարկղ3

Թեյք աութ պատրաստի կամ այլ տեսակի սնունդ է, որը պատրաստվում է ռեստորաններում կամ արագ սննդի կետում այլ վայրում ուտելու մտադրությամբ: Հայեցակարգը, որը հայտնաբերվել է շատ հին մշակույթներում, տարածված է ամբողջ աշխարհում` տալով լայն հնարավորություն պատվիրելու տարբեր խոհանոցների այս կամ այն ուտեստները:

Այլ անվանումներ

Նման սնունդը կարելի է անվանել նաև carry-out (Միացյալ Նահանգներում, Կանադայում և Ֆիլիպիններում); a to-go (Շոտլանդիայում, ինչպես նաև Միացյալ Նահանգների որոշ բարբառներում, Կանադայում);[1] a takeaway (Անգլիայում, Ուելսում, Ավստրալյայում, Լիբանանում, Հարավային Աֆրիկայում, Հյուսիսային Իռլանդիայում, Իռլանդիայի հանրապետությունում, և, երբեմն, Հյուսիսային Ամերիկայում);[1] takeaways (, Նոր Զելանդիայում); grab 'n go (Կանադայում); a pack (Նեպալում); կամ parcel (Բանգլադեշում, Պակիստանում).[2]

Պատմություն

Թերմոպոլիում Հերկուլանում

Դրսում որևէ տեղ ուտելու համար նախատեսված սննդի գաղափարը սկիզբ է առել դեռևս հնագույն ժամանակներում: Հին Հունաստանում և հռոմում սովորական էին դարձել շուկաներն ու ճամփեզրի խանութները, որոնք արագ սնունդ էին վաճառում[3]:Պոմպեյում հնագետները հայտնաբերել են մի քանի վաճառասեղաններ, որոնք ուղղված էին ճաշասենյակից և խոհանոցից, ինչը վկայում է այն մասին, որ տեղացիների համար տանը ուտելը կամ ուտելիք պատրաստելը անսովոր բան էր: Պոմպպեյի ավերակներում հայտաբերվել է ավելի քան 200 նմանատիպ վաճառասեղաններ[4]:

Միջնադարյան Եվրոպայի քաղաքներում փողոցային վաճառականներից շատերը զբաղվում էին հենց սննդի վաճառքով: Միջնադարյան Լոնդոնում փողոցային առևտրականները մսով տաք կարկանդակներ, սագեր ոչխարի ոտքեր և ֆրանսիական գինի իսկ Փարիզում` տապակած միս, կաղամար, կարկանդակներ և ֆլաններ, պանիր և ձու:Հասարակության գերակշիռ մասը ապրանքները գնում է նմանատիպ վաճառականներից բայց դա հատկապես տարածված էր քաղաքի առավել աղքատ շրջաններում, նրանց մոտ, ովքեր չունեին խոհանոց իրենց կերակուրը պատրաստելու համար[5]: Այնուամենայնիվ,այս վաճառականները շատ հաճախ վատ համբավ էին վայելում` խնդիրներ ունենալով քաղաքային իշխանությունների հետ, որոնք նրանց նկատողություն էին անում աղտոտված միս կամ մի քանի անգամ տաքացված սնունդ վաճառելու համար: Նորվիչի խոհարարները դատարանում հաճախ պաշտպանում էին իրենց, չընդունելով այն փաստը, որ նրանք վաճառում են այնպիսի բաներ, ինչպիսիքն են (Պոկկի կարկանդակները և գարշահոտ սկումբիան)[6]:10-րդ 11-րդ դարերի Չինաստանում Կայֆենգի և Հանչժոուի նման քաղաքներում բնակիչները կարող էին գնել տորթեր կամ փքաբլիթներ:13-րդ դարի սկզբում Կայֆենի երկու ամենահաջողակ խանութներն ունեին ավելի քան հիսուն վառարան [7]: 14-րդ դարի վերջին ճանապարհորդող մի ֆլորենտացի հաղորդեց, որ Կահիրեում մարդիկ իրենց հետ վերցնում են անմշակ կաշվե սփռոցներ, որպեսզի դրանք փռեն փողոցներում և ուտեն գառան միս, բրինձ և նրբաբլիթներ, որոնք գնում էին փողոցային վաճառակններից[8]: Թուրքիայում վերածննդի ժամանակաշրջանում շատ ու շատ խաչմերուկներում առևտրականները վաճառում էին "տաք մսի անուշաբույր կտորներ", այդ թվում` հավի և գառան միս, որոնք տապակում էին շամփուրների վրա[9]: Ացտեկները շուկաներում վաճառում էին այնպիսի ըմպելիքներ, ինչպիսիք են ատոլլին (պատրաստված եգիպտացորենից), գրեթե 50 տեսակի Տամալե ( բաղադրիչներով, որոնք ներառում էին հնդկահավ, նապաստակ, գորտ և ձկնեղեն, մրգեր, ձու և եգիպտացորենի փաթիլներ,[10] ինչպես նաև շոգեխաշված միջատներ[11]։ Պերուի իսպանական գաղութացումից և Եվրոպական աննդի (ներառյալ ցորենը, շաքարեղեգը և կենդանիները) պաշարների ներմուծումից հետո, հասարակ բաղադրիչների մեծ մասը շարունակում էր ուտել իրենց ավանդական կերակուրները, սակայն դա նրանց չէր խանգարում ճաշացանկին ավելացնել տապակած տավարի սիրտ, որը նույնպես վաճառվում էր վաճառականների կողմից [12]։ 19-րդ դարի Լիմայի փողոցային առևտրականներից մի քանիսը, ինչպիսիքն են էրասմոն, սևամորթ վաճառական ( Նա Ագուեդիտան) մինչ այսօր մնում են պատմության էջերում [13]։

Փողոցային սննդի վաճառողները 20-րդ դարի սկզբին Նյու Յորքում։

Ամերիկյան գաղութային ժամանակաշրջանում փողոցային վաճառականները վաճառում էին (պղպեղով ապուր, ոստրենի, բոված եգիպտացորենի հասկեր, մրգեր և քաղցրավենիք) իսկ ոստրեները էժան ապրանքներ էին մինչև 1910-ական թվականները, երբ ավելորդ ձկնորսությունը հանգեցրեց գների բարձրացման[14]: 1707 թվականին, փողոցային վաճառականների աշխատանքային ժամերի սահմանափակումից հետո, Նյու Յորքում արգելվեց փողոցային սննդի վաճառքը[15]: Աֆրիկյան ծագում ունեցող շատ կանայք իրենց ապրուստը վաստակում էին 18-րդ և 19-րդ դարերում Ամերիկայում փողոցային սնունդ վաճառելով, ինչը տարբեր տարածաշրձաններում ներառում էր տարբեր սննդամթերքներ` Վրաստանում և Սավաննայում մրգեր, տորթեր և ընկույզներ, Նոր Օռլեանում` սուրճ, թխվածքաբլիթներ և այլ քաղցրավենիքներ[16]:19-րդ դարում Տրանսլիվանյայում փողոցային սննդի առևտրականները վաճառում էին կոճապղպեղի բլիթներ, ընկույզ, եգիպտացորենի հետ խառնված սերուցք, ինչպես նաև բեկոն և այլ տեսակի միս, որը տապակում էին կերամիկական անոթների կափարիչների վրա տաք ածուխով[17]:

Արդյունաբերական փոփոխությունները հանգեցրեց սննդի հեշտ հասանելիության: 20-րդ դարի սկզբին չիպսն ու ձուկը Բրիտանյայում իրենց ուրույն տեղն էին զբաղեցնում: Մոտավորապես հենց այդ ժամանակ համբուրգերը ներմուծվեց Ամերիկա: Արդյունաբերական աշխատողների սննդակարգը բավականին աղքատիկ էր, և այդ ուտեստները կազմում էին նրանց սննդի (կարևոր բաղադրիչը)[18]: Հնդկաստանում տեղական ձեռնարկություններն ու կոպերատիվները 19-րդ դարի վերջին սկսեցին Բոմբեյ քաղաքում (այժմ` Մումբայ) աշխատողներին ապահովել առաքման տուփերով[19]:

COVID-19 համաճարակը պատճառ դարձավ, որ շատ ռեստորաններ փակեն իրենց ճաշասենյակները և առաջարկեն հաճախորդներին միայն սնունդն իրենց հետ վերցնելու տարբերակը[20][21]:

Բիզնես գործունեություն

Հաճախորդները հերթ են կանգնում Անգլիայի ձկան և չիպսի խանութում։

Նմանատիպ սնունդ կարելի է ձեռք բերել ռեստորաններում, որոնք ունեն տեղում սնունդն ուտելու հնարավորություն, կամ այնպիսի հաստատություններում, որոնք մասնագիտանում են միայն վերցնել սնունդն իրենց հետ[22]: Այսպիսի ծառայությունն ունի իր լավ կողմը, այն խնայում է պատառաքաղների, սպասքի, ինչպես նաև վճարվող մատուցողների և աշխատողների ծախսերը: Այն նաև թույլ է տալիս շատ հաճախորդների սպասարկվել շատ արագ` չսահմանափակելով վաճառքը` ստիպելով նրանց մնալ և ուտել իրենց սնունդը[23]:

Փողոցային սնունդ

Թալիանդում շուկայի կրպակ, որտեղ վաճառում են սննդամթերք։

Չնայած փողոցային սնունդը ժամանակին տարածված էր Եվրոպայում և Ամերիկայում,[5] 20-րդ դարում վերջինիս արդյունավետությունը զգալիորեն նվազել է: Դա մասամբ կարելի է բացատրել մասնագիտացված ռեստորանների տարածման և առողջության, ինչպես նաև անվտանգության օրենսդրության համադրությամբ[5]:Փողոցային սննդի վաճառականները մինչ օրս էլ լայն տարածում ունեն Ասիայի, Աֆրիկայի և Մերձավոր Արևելքի որոշ տարածքներում[24]: Ընդ որում, Բանգլադեշում և Թաիլանդում փողոցային սննդի վաճառականների տարեկան շրջանառությունը բնութագրվում է, որպես հատկապես էական գործոն տեղական տնտեսության համար[25]:

Գնել սնունդ` դուրս չգալով մեքենայից

Միացյալ Նահանգներում շատ ռեստորաններ և հաստատություններ առաջարկում են սննդի վաճառքի այնպիսի կետեր[26] որոնք թույլ են տալիս հաճախորդներին պատվիրել, վճարել և սնունդ ստանալ առանց մեքենայից դուրս գալու: Այս գաղափարն առաջին անգամ առաջ է քաշվել 1931 թվականին Կալիֆորնիայի արագ սննդի կետերից մեկում: 1988 թվականին McDonald's -ի շրջանառության 51% բաժին էր ընկնում նմանատիպ սննդի կետերին, իսկ 1990 թվականին արդեն վերջինիս բաժին էր ընկնում ամբողջ Միացյալ Նահանգների շրջանառության 31%-ը[27]:

Սննդի առաքում

Արագ սննդի պատրաստման որոշ ընկերություններ առաջարկում են պատրաստի սնունդ առաքման համար, ինչը սովորաբար տեղի է ունենում ռեստորան կատարած զանգի կամ էլ առցանց դիմում լրացման միջոցով: Այնպիսի երկրներում, ինչպիսիք են Ավստրալիան, Կանադան, Հնդկաստանը, Բրազիլիան, Ճապոնիան, Եվրամիության մեծ մասը և Միացյալ նահանգները, սնունդը կարող է պատվիրվել առցանց ընտրացանկից, այսուհետև վերցվել հաճախորդի կողմից կամ առաքվել ռեստորանի կամ այլ առաքման ծառայության կողմից[28]: 1980-ականներից ի վեր արդյունաբերությունը հետևում է տեխնոլոգիական զարգացմանը` սկսած անհատական համակարգիչների ստեղծումից, հասնելով մինչև բջջային սարքեր և առցանց առաքման հավելվածներ: Սննդի առաքման մասնագիտացված համակարգչային ծրագրակազմն օգնում է որոծել փոխադրողների համար ամենարդյունավետ երթուղիները, հետևել պատվերներին և առաքման ժամկետներին, կառավարել զանգերն ու պատվերները PoS (ՓՈՍ)ծրագրակազմի և այլ գործառույթների միջոցով: 2008 թվականից նավիգացիայի տեխնոլոգիան օգտագործվում է հաճախորդների կողմից ինտերնետի միջոցով իրական ժամանակում առաքման տրանսպորտային միջոցների մոնիտորինգի համար[29]:

Սկուտեր որն օգտագործվում է Հոնկոնգում պիցցայի առաքման համար։

Ռեստորանը կարող է կամ ունենալ իր սեփական առաքման անձնակազմը, կամ օգտագործել երրորդ անձանց, ովքեր պայմանագրեր են կնքում ռեստորանների հետ ոչ միայն սննդի պատվերներ առաքելու, այլ նաև շուկայավորման և պատվերների ընդունման տեխնոլոգիաներ տրամադրելու համար: Այս ոլորտում արագ աչ է գրանցվել 2000-ականների վերջից սմարթֆոնների և հավելվածների տարածմամբ,որոնք թույլ են տալիս հաճախորդներին պատվերներ կատարել իրենց հեռախոսների միջոցով[30]: Ըստ New York Times,[31][32] 2019 թվականի դրությամբ ԱՄՆ ռեստորանային սննդի առաքման շուկայի գրեթե 80 տոկոսը բաժին է ընկնումերեք ընկերությունների` GrubHub, Uber Eats և DoorDash. Շուկայի մասնաբաժնի համար մրցակցությունը կատաղի էր,[33] և փոքր մրցակիցները կամ մղվում էին հետին պլան, կամ էլ ընդհանրապես փակվում էին: Amazon Restaurants -ը 2019 թվականի հունիսին հայտարարեց, որ փակում է իր ռեստորանային սննդի առաքման ծառայությունը` կենտրոնանալու մթերային ապրանքների առաքման վրա[32]:

Որոշ ընկերություններ առաջարկում են առաքման երաշխիք նախապես սահմանված ժամկետներում սնունդը պատվիրատուին հասցնելու համար[34]: Օրինակ 1980-ականներին և 1990-ականների սկզբին Domino's Pizza -ն գովազդային արշավ անցկացրեց իր պիցցայի առաքման ծառայության համար, որը խոստացավ "30 րոպե կամ անվճար": Այն դադարեցվել է Միացյալ Նահանգներում 1993 թ,-ին մի շարք դատական հայցերի պատճառով, որոնք առաջացել են առաքիչների հետ տեղի ունեցած դժբախտ պատահարներից[35]:

Փաթեթավորում

Արագ սնունդը փաթեթավորում է թղթե, ստվարաթղթե, հաստ ստվարաթղթե, կարտոնե, պլաստմասե, կամ պենոպլաստե տարաների մեջ: Շատ տարածված փաթեթավորման եղանակներից մեկը թղթե տարաններն են` որոնք պատված են մոմով կամ պլաստե ծածկույթով: Փաթեթավորման այս տարբերակը շատ արագ ընդունվեց ու տարածվեց, հատկապես Արևմուտքում, որպես " չինական սննդի" փաթեփավորման միջոց.[36]:

Մեծ Բրիտանիայում հին թերթերն ավանդաբար օգտագործվում էին ձուկ կամ չիպս փաթեթավորվելու համար, մինչև 1980-ականներին դա արգելված էր սանատարահիգենիկ պատճառներով[37]: Շատերը դեռևս հիշում ավանդական այս փաթեթավորման մասին: Ձկան ու չիպսի որոշ ժամանակակից խանութներ իրենց սնունդը փաթաթում են արհեստական թերթի մեջ` սննդամթերքի համար անվտանգ թուղթ, որը տպված է այնպես, որ այն թղթերի տեսք ունենա[38]:

Ալյումինե տարաները նույնպես մեծ տարածում ունեն փաթեթավորման համար` իրենց ցածր գնի պատճառով: Նմանատիպ տարաները հաճախ օգտագործվում են տաք խմիչքներ պահելու համար, քանի որ դրանք ջերմամեկուսիչ են[39]:

Բոլոր տեսակի փաթեթավորման տարաները կարող են պատրաստվել մատակարարի ցանկությամբ և դիզայնով կորպորատիվ ինքնություն ստեղծելու համար[40]։

Մեկանգամյա օգտագործման համար նախատեսված տարաների թափոններ

Մեկանգամյա օգտագործման ձողիկներՃապոնիայի համալսարանական ճաշարանի աղբարկղում;

Արագ սննդի փաթեթավորումը անհրաժեշտ է հաճախորդների համար, սակայն նաև ներառում է զգալի քանակությամբ նյութ, ինչը այնուամենայնիվ հայտնվումէ աղբանոցներում[41]: Պենոպլաստե տարաները թիրախավորվել են ԱՄՆ-ի բնապահպանների կողմից և ռեստորանային խոշոր ղանղերում հիմնականում փոխարինվել են թղթե տոպրակներով[42]:

2002թվականին Թայվանը սկսեց միջոցներ ձեռնարկել հաստատություններում և ձեռնարկություններում մեկանգամյա օգտագործման սպասքի օգտագործումը նվազեցնելու, ինչպես նաև պլաստիկ տոպրակների օգտագործումը նվազեցնելու համար: 17.7 միլիոն բնակչություն ունեցող երկիրն արտադրում էր 59,000 տոննա մեկանգամյա օգտագործման սպասքի թափոններ և 105,000 տոննա պլաստիկ տոպրակների թափոններ, և այդ ժամանակից ի վեր ավելի ու ավելի միջոցներ են ձեռնարկվել թափոնները նվազեցնելու համար [43]։ 2013 թվականին Թայվանի շրջակա միջավայրի պահպանության վարչությունը (EPA) ամբողջությամբ արգելեց մեկանգամյա օգտագործման սպասքի օգտագործումը երկրի 968 դպրոցներում, կառավարական գրասենյակներում և հիվանդանոցներում: Ակնկալվում էր, որ արգելքը կհանգեցնի տարեկան 2,600 տոննա թափոնների ոչնչացման[44]:

Գերմանիայում, Ավստրիայում և Շվեյցարիայում ընդունվել են օրենքներ, որոնք արգելվում են մեկանգամյա օգտագործման սննդի և խմիչքի տարաների օգտագործումը լայնածավալ միջոցառումների ժամանակ։ Նման արգելքը գործում է Մյունխենում (Գերմանիա) 1991թվականից և վերաբերում է քաղաքային բոլոր միջոցառումներին։ Սա ներառում է բոլոր չափերի միջոցառումներ, ներառյալ ( Սուրբ Ծննդյան տոնավաճառ, Auer-Dult տոնավաճառ, Oktoberfest և Մյուխենի քաղաքային մարաթոն)։ Փոքր միջոցառումների համար, որոնք նախատեսված էին մի քանի մարդու համար, քաղաքը կազմակերպեց մի կորպորացիա, որն առաջարկում էր սպասքի և աման լվացող մեքենաների վարձույթ։ Մասամբ այս առաջարկի շնորհիվ Մյուխենը նվազեցրեց միլիոնավոր մարդկանց գրավող Oktoberfest-ում առաջացած թափոնների քանակը՝[45] 1990 թվականին 11,000 տոննայից մինչև 1999թվականին 550 տոննա[46]։

Չինաստանը, իր բնակչության չափի և սննդի առաքման հավելվածների աճող ժողովրդականության շնորհիվ, ինչպիսիքն են Meituan-ը և Ele.me, կանգնած է սննդամթերքի փաթեթավորման թափոնների հեռացման կամ վերամշակման զգալի մարտահրավերների առջև[47]։ Ըստ Resources, Conservation and Recycling, ամսագրում հրապարակված 2018 թվականի ուսումնասիրության,2017 թվականի առաջին կիսամյակում չինացի սպառողները պատվիրել են 4.6 միլիարդ սնունդ, ինչը առաջացրել է (զգալի բնապահպանական խնդիրներ)։ Հետազոտության հեղինակները գնահատել են, որ սննդամթերքի առաքումից փաթեթավորման թափոնները 2015 թվականին 20,000 տոննայից 2017 թվականին աճել են մինչև 1.5 միլիոն տոննա[48]։ 2018 թվականին Meituan -ը հաղորդել է ավելի քան 6.4 միլիարդի սննդի մատակարարման մասին՝ նախորդ տարվա 4 միլիարդից ցածր[49]։

Քանի որ Չինաստանում սնունդն իրենց հետ վերցնելը և առաքումը ներառում են մեկանգամյա օգտագործման ձողիկներ, որոնք պատրաստված են փայտից կամ բամբուկից, սննդի առաքման աճը նույնպես ազդում է Չինաստանի անտառների վրա[50]։ Չինաստանը տարեկան արտադրում է 80 միլիարդ զույգ մեկանգամյա օգտագործման ձողիկներ ինչը համարժեք է 20 միլիոն 20 տարեկան ծառերի[51]։ Մոտ 45 տոկոսը պատրաստված է ծառերից՝ հիմնականում բարդից, կեչուց, մնացածը՝ բամբուկից։ Ճապոնիան տարեկան օգտագործում է այս մեկանգամյա օգտագործման իրերի շուրջ 24 միլիարդ զույգ, իսկ ամբողջ աշխարհում շուրջ 80 միլիարդ զույգ է նետվում մոտավորապես 1.4 միլիարդ մարդու կողմից։2013-ին Ճապոնիայում մեկանգամյա օգտագործման ձողիկների մեկ զույգը արժեր 0.02 ԱՄՆ դոլար։ Մեկ զույգի բազմակի օգտագործման ձողիկների արժեքը1.17 ԱՄՆ դոլար էր, և յուրաքանչյուր զույգ կարող էր օգտագործվել 130 անգամ։ Մեկ զույգի համար 1.17 ԱՄՆ դոլար արժեքը, որը բաժանված է 130 օգտագործողի, կազմում է 0.9 դոլար մեկ կտորի համար, ինչը մեկ օգտագործման արժեքի կեսից պակաս է։ Մի քանի երկրներում այդ թափոնները նվազեցնելու արշավները սկսումեն որոշակի ազդեցություն ունենալ [52][53]։

Տես նաև

Ծանոթագրություն

Արտաքին հղումներ

Տես՝ Take-out, takeout, carry-out, կամ take-away Վիքիբառարան, բառարան և թեզաուրուս
Videos

Կաղապար:Fast foodԿաղապար:Meals navboxԿաղապար:Fast culture

Կատեգորիա:Restaurants by typeԿատեգորիա:Restaurant terminology