Մասնակից:Angela hovhannisyan/Ավազարկղ6

Արտադրությունը իրենից ներկայացնում է՝ աշխատուժի, մեքենաների, գործիքների, քիմիական կամ կենսաբանական մշակման ու ձևակերպման միջոցով ապրանքի արտադրություն: Սա տնտեսության երկրորդային (արտադրական) ոլորտի բնույթն է[1]: Տերմինը կարող է վերաբերել մարդու գործունեության մի շարք տեսակների՝ ձեռքի աշխատանքից մինչև բարձր տեխնոլոգիաների, բայց այն առավել հաճախ կիրառվում է արդյունաբերական ձևավորման մեջ, որի ընթացքում առաջնային ոլորտից անմշակ հումք հանդիսացող նյութերը վերածվում են պատրաստի ապրանքների: Նման ապրանքները կարող են վաճառվել այլ արտադրողների` ավելի բարդ ապրանքների արտադրության համար, ինչպիսիք են ինքնաթիռները, կենցաղային տեխնիկաները, կահույքը, սպորտային սարքավորումները, մեքենաները կամ երրորդային (ծառայությունների ոլորտ)-ի միջոցով բաշխվեն արդյունաբերության վերջնական սպառողներին: Սա հիմնականում իրականացվում է մեծածախ վաճառականների միջոցով, ովքեր իրենց հերթին վաճառում են մանրածախ վաճառականներին վերջիններս էլ` հաճախորդներին:

Արտադրական ճարտարագիտությունը կամ արտադրական գործընթացը փուլերն են, որոնց միջոցով հումքային նյութերը վերածվում են վերջնական արտադրանքի: Արտադրական գործընթացը սկսվում է արտադրանքի ձևավորմամբ և նյութերի դասակարգմամբ, որոնցից և պատրաստվում է ապրանքը: Այնուհետև այս նյութերը արտադրական գործընթացի միջոցով ձևափոխվում են և վերածվում պահանջվող զանգվածի:

Ժամանակակից արտադրությունը ներառում է բոլոր միջին մակարդակի գործընթացները, որոնք անհրաժեշտ են արտադրանքի և դրա բաղադրիչների միավորման գործընթացում: Որոշ արտադրողներ, ինչպիսիք են կիսահաղորդչային և պողպատե իրերի արտադրողները, սրա փոխարեն օգտագործում են «կեղծիք» տերմինը:

Արտադրական ոլորտը սերտորեն կապված է ճարտարագիտության և արդյունաբերական ձևավորման հետ: Հյուսիսային Ամերիկայի խոշոր արտադրողներից են` «Ջեներալ մոթորս» ընկերությունը, «Ջեներալ էլեկտրիկ»-ը, «Պրոքտեր ընդ Գամբլ»-ը, «Ջեներալ Դինամիկ» ասոցիացիան, «Բոինգ» ընկերությունը, «Պֆայզեր»-ը, «Փրսիժն Քյասթփարթ»-ը և «Ֆեիթ Քրիսլր ավտոմոբիլային» կազմակերպությունը: Եվրոպայում խոշոր արտադրողներից են` «Վոլցվագեն Գրուպ»-ը, «Սիեմենս»-ը, «ԲԻ.ԷՆ.ԷՍ.ԷՖ.»-ը, և «Միչելին»-ը: Ասիայի խոշոր արտադրողներն են` «Տոյոտա»-ն, «Յամահա-ն, «Պանասոնիկ»-ը, «ԷԼ ՋԻ»-ն, «Սամսունգ»-ը և «Թաթա Մոթորս»-ը:

Պատմություն և զարգացում

Բոինգ 787-ի 41-րդ թռիչքը
Արդյունաբերական աշխատողը ծանր պողպատե արտադրանիքների մեջ

Արտադրությունը սկսվել է 19-րդ դարում[2]: Այն սովորաբար իրականացվում էր հմուտ արհեստավորների և նրանց օգնականների կողմից: Ուսուցումն իրականացվում էր աշկերտելու միջոցով: Նախաարդյունաբերական աշխարհի մեծ մասում գիլդիական համակարգը (վաճառականների միավորումներ) պաշտպանում էր քաղաքային արհեստավորների արտոնություններն ու առևտրական գաղտնիքները:

Նախաարդյունաբերական աշխարհում արտադրության մեծ մասը տեղի էր ունենում գյուղական տարածքներում, որտեղ տնային տնտեսությունների վրա հիմնված արտադրությունը ծառայում էր որպես գյուղատնտեսության լրացուցիչ կենսապահովման ռազմավարություն (դեռ շարունակում է տեղի ունենալ որոշ վայրերում): Դուրս բերման համակարգի միջոցով ձեռնարկատերերը կազմակերպում էին մի շարք արտադրական տնային տնտեսություններ մեկ ձեռնարկության մեջ:

Գործարանային համակարգն առաջին անգամ ընդունվեց Բրիտանիայում 18-րդ դարի վերջին արդյունաբերական հեղափոխության սկզբում և հետագայում տարածվեց ամբողջ աշխարհում[3]: Գործարանային համակարգի հիմնական առանձնահատկությունը մեքենաների օգտագործումն է, որոնք ի սկզբանե աշխատում էին ջրով կամ գոլորշիով, իսկ հետագայում արդեն էլեկտրաէներգիայով: 19-րդ դարում արտադրության ամերիկյան համակարգում գրանցվեցին տնտեսությունների, գործարանների կենտրոնացման և փոխարինելի մասերի ստանդարտացման աճ:

Մեքենայացված արտադրական գործընթացը ստեղծվել է, որպեսզի հավաքագրվեն կրկնվող մասերը, առանձին աշխատողների օգնությամբ, ովքեր այդ գործընթացի ընթացքում հատուկ քայլեր են իրականացնում: Սա հանգեցրել է արդյունավետության զգալի աճի՝ նվազեցնելով վերջնական գործընթացի արժեքը: Ավելի ուշ ստեղծվեցին ավտոմատ սարքեր, որպեսզի աստիճանաբար փոխարինեն մարդկանց, միտում, որն արագացել է համակարգիչների և ռոբոտների զարգացման հետ մեկտեղ:

Խորհրդային Միությունում արտադրությունը հիմնված էր կոլեկտիվիզմի վրա:

Արդյունաբերական քաղաքականություն

Արտադրական տնտեսագիտություն

Ժամանակակից ավտոմոբիլների կոնվեյեր

Նոր տեխնոլոգիաները Միացյալ Նահանգների Արտադրական գոտում առաջատար արտադրական աշխատանքային հնարավորությունների մեջ որոշակի աճ են ապահովել: Արտադրությունը ապահովում է կարևոր նյութական աջակցություն ազգային ենթակառուցվածքների և ազգային պաշտպանության համար:

Մյուս կողմից, արտադրության մեծ մասը կարող է ներառել սոցիալական և բնապահպանական զգալի ծախսեր: Օրինակ վտանգավոր թափոնների մաքրման ծախսերը կարող են գերազանցել այդ թափոնները ստեղծող արտադրանքի օգուտներին: Վտանգավոր նյութերը կարող են ռիսկի ենթարկել աշխատողների առողջությունը: Այս ծախսերն այժմ քաջ հայտնի են, և դրանց արդյունավետ լուծման, թափոնների կրճատման, արդյունաբերական փոխազդեցության օգտագործման, վնասակար քիմիական նյութերի վերացման համար ջանքեր են գործադրվում:

Արտադրության բացասական ծախսերը կարող են նաև լուծվել օրինական ճանապարհով: Զարգացած երկրները արտադրական գործունեությունը կարգավորում են աշխատանքային և բնապահպանական օրենքներով: Ամբողջ աշխարհում արտադրողները կարող են ենթարկվել կանոնակարգերի և աղոտման համար նախատեսված հարկերի, որպեսզի փոխհատուցեն արտադրական գործունեության բնապահպանական ծախսերը: Աշխատանքային արհմիությունները և արհեստավորական գիլդիաները պատմական դեր են խաղացել աշխատողների իրավունքների և աշխատավարձների բանակցություններում: Զարգացած երկրներում գոյություն ունեցող շրջակա միջավայրի պահպանության և աշխատանքային ապահովագրության մասին օրենքները կարող են անհասանելի լինել երրորդ աշխարհի երկրներում: Քաղաքացիական իրավախախտման և արտադրանքի պատասխանատվության վերաբերյալ օրենքը լրացուցիչ գին է սահմանում արտադրության համար: Սա վերջին մի քանի տասնամյակների ընթացքում տեղի ունեցող ընթացիկ գործընթացում կարևոր խթան է հանդիսանում` արտադրության վրա հիմնված արդյունաբերության համար, որը գործողությունները տեղափոխում է զարգացող աշխարհի տնտեսություն, որտեղ արտադրության ծախսերը զգալիորեն ցածր են, քան զարգացած աշխարհի տնտեսությունում:

Անվտանգություն

Արտադրությունն առողջությանը և անվտանգությանը յուրահատուկ մարտահրավերներ է նետում: Այն անվտանգության ու առողջության ազգային ինստիտուտի կողմից Ազգային պրոֆեսիոնալ հետազոտական օրակարգում ճանաչվել է որպես գերակա արդյունաբերական ոլորտ` առողջապահական և անվտանգության հարցերի միջամտության ռազմավարությունների սահմանման ու մշակման համար[4][5]:

Արտադրություն և ներդրում

Արտադրության և ներդրման մեջ միտումների, խնդիրների վերաբերյալ ուսումնասրություններն ու հետազոտություններն ամբողջ աշխարհում կենտրոնանում են հետևյալի վրա:

  • Զգալի փոփոխության բնույթն ու աղբյուրները, որոնք տեղի են ունենում միջազգայնորեն արտադրության ու ավելի լայն արդյունաբերական տնտեսական աճի ոլորտներում:
  • Մրցակցություն
  • Գրավչություն օտարերկրյա անմիջական ներդրողների համար:

Ընդհանուր ակնարկներց բացի, հետազոտողները ուսումնասիրել են արտադրության զարգացման առանձնահատուկ առանցքային տեսակետների վրա ազդող հատկություններն ու գործոնները: Նրանք համեմատել են արտադրությունն ու ներդրումներն արևմտյան և ոչ արևմտյան մի շարք երկրներում և առանձին կարևոր արդյունաբերական և շուկայական-տնտեսական ոլորտներում իրականացրել են աճի ու արդյունավետության վերաբերյալ ուսումնասիրություններ[6][7]:

2009 թվականի Հունիսի 26-ին Ջեֆրի Իմելթը` «Ջեներալ էլեկտրիկ» ընկերության գործադիր տնօրենը, կոչ արեց ԱՄՆ-ին մեծացնել իր արտադրական բազային զբաղվածությունը աշխատուժի 20%-ով` մեկնաբանելով, որ ԱՄՆ-ն որոշ տարածքներում չափազանց շատ ծախսեր է կրճատել և այլևս չի կարող հույս դնել ֆինանսական ոլորտի ու սպառողների ծախսի վրա, որպեսզի բավարարի պահանջները[8]: Բացի այդ, թեև ԱՄՆ-ում արտադրությունը լավ է աշխատում համեմատած իր մնացած տնտեսությունների հետ, միևնույնն է ուսումնասրությունները ցույց են տալիս, որ այն այնքան էլ լավ չէ աշխատում համեմատած այլ բարձր աշխատավարձ ունեցող երկրների արտադրության հետ[9]: 2000-ից 2007 թվականներին ընդհանուր առմամբ փակվել է ԱՄՆ արտադրական 3,2 մլն աշխատատեղից, յուրաքանչյուր վեցերորդը[10]: Մեծ Բրիտանիայում, արտադրողների կազմակերպությունը կոչ է արել Մեծ Բրիտանիայի տնտեսությանը վերականգնել հավասարակշռությունը և ավելի քիչ վստահել ֆինանսական ծառայություններին ու ակտիվորեն խթանել արտադրական օրակարգը:

Սրանք Համաշխարհային բանկի տվյալներով ԱՄՆ-ում դոլարով արտադրության արտադրանքի ընդհանուր արժեքով լավագույն 50 երկրներն են[11]:


ՇարքԵրկիր/ՄարզՄիլիոնավոր ԱՄՆ դոլարՏարի
1  Չինաստան3,896,3452019
2  ԱՄՆ2,317,1762018
3  Ճապոնիա1,027,9672018
4  Գերմանիա747,7312019
5  Հարավային Կորեա416,9032019
6  Հնդկաստան394,5312019
7  Իտալիա298,4422019
13  Բրազիլիա173,6682019
8  Ֆրանսիա266,6342019
9  Միացյալ Թագավորություն243,1142019
10  Ռուսաստան222,5442019
11  Ինդոնեզիա220,5032019
12  Մեքսիկա217,8522019
14  Իսպանիա154,8332019
15  Կանադա151,7242016
16  Թուրքիա143,0172019
17  Թաիլանդ137,5442019
18  Շվեյցարիա131,7182019
19  Իռլանդիա119,8682019
20  Լեհաստան100,0112019
21  Նիդերլանդներ99,6482019
22  Սաուդյան Արաբիա99,4382019
23  Ավստրալիա78,6572019
24  Մալայզիա78,2792019
25  Ավստրիա74,7102019
26  Սինգապուր73,6772019
27  Ֆիլիպիններ69,5682019
28  Շվեդիա69,2622019
29  Բելգիա63,5692019
30  Վենեսուելա58,2362014
31  Արգենտինա57,7262019
32  Բանգլադեշ57,2842019
33  Չեխիա55,2702019
34  Իրան53,4172017
35  Նիգերիա51,6342019
36  Եգիպտոս48,2412019
37  Պուերտո Ռիկո47,8342018
38  Դանիա45,5072019
39  Իսրայել44,3142018
40  Վիետնամ43,1722019
41  Ռումինիա42,4532019
42  Հարավային Աֆրիկա41,4002019
43  Ալժիր41,2782019
44  Ֆինլանդիա38,6702019
45  ԱՄԷ36,7272019
46  Կոլումբիա35,4392019
47  Պակիստան34,6582019
48  Օման30,2832018
49  Հունգարիա29,3492019
50  Պերու28,7332018

Տես նաև

Ծանոթագրություններ