Մասնակից:Gevorg Ghazaryan/Լատվիայի բնական գիտությունների և տեխնոլոգիայի համալսարան

Gevorg Ghazaryan/Լատվիայի բնական գիտությունների և տեխնոլոգիայի համալսարան
Latvijas Lauksaimniecības universitāte
Պատկեր:Մասնակից։Gevorg Ghazaryan-Լատվիայի բնական գիտությունների և տեխնոլոգիայի համալսարան.png
ՏեսակՀասարակական
Միջազգային անվանումLatvia University of Life Sciences and Technologies
ՌեկտորԻրինա Պիլվերե
Ուսանողներ4778 (2013)
Ընդհանուր անձնակազմ778 (2013)
Դոկտորներ186 (2013)[1]
Պրոֆեսորներ354 (2013)
Ելգավայի պալատ

Լատվիայի բնական գիտությունների և տեխնոլոգիայի համալսարան (մինչև 2018 թվականի մարտի 6-ը՝ Լատվիայի գյուղատնտեսական համալսարան, լատիշ.`Latvijas Lauksaimniecības universitāte; LLU)[2], բարձրագույն կրթական հասատատություն Ելգավայում (Լատվիա

Պատմություն

1939 թվականին գյուղատնտեսության ֆակուլտետը առանձնացել է Ռիգայի տեխնիկական համալսարանից և դարձել Ելգավայի գյուղատնտեսության ակադեմիա[3], որը տեղակայվել է Ելգավայի պալատում[4]։ 1944 թվականին, ամրոցի ավերումից հետո, բուհը տեղափոխվել է Ռիգա։ 1961 թվականին ակադեմիան տեղափոխվել է Ելգավայի վերակառուցված պալատ, որտեղ տեղակայված է մինչ օրս։ 1991 թվականին Լատվիայի գյուղատնտեսության ակադեմիան դարձել է համալսարան[2]։ 2018 թվականի մարտի 6-ին անվանափոխվել է Լատվիայի բնական գիտությունների և տեխնոլոգիայի համալսարան[2]։

Ռեկտորներ

Լատվիայի բնական գիտությունների և տեխնոլոգիայի համալսարանը իր պատմության ընթացքում ունեցել է 16 ռեկտոր։

  • Պավիլս Կվելդե (1939-1940, 1941-1944)
  • Պաուլ Գալենիեկս (1940-1941)
  • Յանիս Օստոբ (1941)
  • Մաքսիս Էգլիտիս (1944)
  • Յան Պեյվե (1944-1950)
  • Ամալիա Ցեկուլինա (1950-1954)
  • Յանիս Վանագս (1954-1961)
  • Պավիլս Զարինշ (1961-1966)
  • Օլգերտս Օզոլս (1966-1976)
  • Կազմիր Շպոգիս (1976-1980)
  • Վիկտոր Տիմոֆեև (1980-1986)
  • Իմանտս Գրոնսկիս (1986-1992)
  • Վոլդեմարս Ստրիկիս (1992-2002)
  • Պետերիս Բուշմանիս (2002-2004)
  • Յուրիս Սկյուանս (2004-2014)
  • Իրինա Պիլվերե (2014-այժմ)

Համալսարանը այսօր

Համալսարանը ներկայացնում է տարբեր մակարդակի կրթություն․

  • Հիմնական կրթություն
    • Բակալավրիատ
    • 1-ին մակարդակի բարձրագույն պրոֆեսիոնալ կրթություն
    • 2-րդ մակարդակի բարձրագույն պրոֆեսիոնալ կրթություն
  • Մագիստրատուրա
  • Դոկտորանտուրա

Համալսարանը ներկայացնում է 75 կրթական ծրագիր 9 ֆակուլտետներում[5]

  • Գյուղատնտեսության ֆակուլտետ
  • Անասնաբուժության ֆակուլտետ
  • Տեխնիկական ֆակուլտետ
  • Գյուղական ճարտարապետության ֆակուլտետ
  • Պարենային տեխնոլոգիաների ֆակուլտետ
  • Տնտեսության ֆակուլտետ
  • Տնտեսական գիտությունների ֆակուլտետ
  • Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ֆակուլտետ

Պատկերասրահ

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Կատեգորիա:Լատվիայի համալսարաններԿատեգորիա:1938 հիմնադրումներ