Մասրիկ (գետ)

Գեղարքունիքի մարզի գետ

Մասրիկ, Մազրա, Մազրի, Մեզրե, Մյազրաչայ, Սոդ, Սոդից գետ, գետ Հայաստանի Գեղարքունիքի մարզում։ Սկիզբ է առնում Արևելյան Սևանի լեռների հարավարևմտյան լանջերից և Ծովակ գյուղից հյուսիսում թափվում Սևանա լիճ։ Երկարությունը՝ 45 կմ[1]։ Ակունքներըաղբյուրներից սնվող մանր ու արագահոս առվակներ են, որ միանում և գետ են ղառնում լձամերձ հարթավայր հասնելուց միայն։ Միջին և ստորին հոսանքում դանդաղահոս է և գալարուն։ Նախկինում Մասրիկ դեպի Սևան էր հոսում Գիլլի ծանծաղ ու ճահճապատ լճի միջով։ Այժմ՝ Սևանի մակարդակի իջեցման հետևանքով, Գիլլի փոքրիկ Ժիճն ու նրա ճահճուաները չորացել են և գետը դանդաղ հոսքով թափվում է ուղղակի Սևանա լիճը, ջրհավաք ավսզանը՝ 682 կմ², տարեկան հոսքը՝ 131 մլն մ³։ Հորդանում է գարնանը, ջրերն օգտագորձվում են ոռոգման համար, Ղ. Ալիիշանը Մասրիկ կազմված Է համարում Քեթի (Քեյթի), Երիշատ կամ Արաշատ և Սոդից (Սոդ) գետերի միացումից։ Որանցից Երիշաաը Մասրիկ ի կենտրոնական ճյուղն է, Քեթին՝ միջին և վերին հոզանքը, իսկ Սոդ կամ Սոդից գետը՝ աջ օժանդակը։ Սակայն Սոդ կամ Սոդից գետ հին անունով երբեմն անվանել են նաև ամբողջ գետը[2]։

Մասրիկ
Բնութագիր
Երկարություն45 կմ
Ավազանի մակերես682 կմ²
Ջրահոսք
Ակունքի տեղակայումԱրևելյան Սևանի լեռներ
Գետաբերանի տեղակայումՍևանա լիճ
Կոորդինատներ
Տեղակայում
Հոսող հոսքերԱկնաջուր, Գետիկ, Դաշքենիջուր, Դարինդերեսի, Լուսնաձոր, Կաթնաղբյուր, Սոթք, Սոնայի աղբյուր, Սևաջուր, Գըրքբուլաղ և Երիշատ
Երկիր Հայաստան
ԵրկրամասԳեղարքունիքի մարզ

Ծանոթագրություններ