Մատանիների տիրակալը (հեռուստասերիալ)

«Մատանիների տիրակալը»[A 1] (անգլ.՝ The Lord of the Rings), Միջերկրի մասին անգլիացի հեղինակ Ջոն Ռոնալդ Ռուել Թոլքինի նույնանուն ստեղծագործությունների շարքի վրա հիմնված սպասվելիք վեբ հեռուստասերիալ, որը թողարկվելու է Amazon Prime Video սթրիմինգային հարթակի վրա։ Նախարտադրությունը սկսվել է 2017 թվականին, իսկ արտադրությունը նախատեսվում է սկսել 2020 թվականին։ Հեռուստասերիալի պրեմիերան պլանավորվում է 2021 թվականին[1][2][3]։

Մատանիների տիրակալը
անգլ.՝ The Lord of the Rings
Ժանր
Ստեղծող
  • Ջոն Դ․ Փեյն
  • Պատրիկ ՄաքՔեյ
ԵրկիրԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
ՀիմքՋոն Ռոնալդ Ռուել Թոլքինի «Մատանիների տիրակալը» վեպ
ԼեզուԱնգլերեն
ՌեժիսորԽուան Բայոնա, Wayne Yip? և Charlotte Brändström?
Գլխավոր
դերերում
  • Ռոբերտ Արամայո
  • Օուայն Արթուր
  • Նազանին Բոնիադի
  • Թոմ Բաջ
  • Մորֆիդ Քլարկ՝ Գալադրիել
  • Իսմաել Կրուս Կորդովան
  • Էմա Հորվաթ
  • Մարքելա Քավենա
  • Ջոզեֆ Մոուլ
  • Թայրո Մահաֆիդին
  • Սոֆիա Նոմվեթ
  • Մեգան Ռիչարդս
  • Դիլան Սմիթ
  • Չարլի Վիքերս
  • Դենիել Ուեյմեն
  • Մաքսիմ Բալդրի
Գործադիր պրոդյուսեր
  • Ջ․ Դ․ Փեյն
  • Պատրիկ ՄաքՔեյ
  • Խ․ Ա․ Բայոնա
  • Բելեն Աթիենզա
  • Լինդսի Ուեբեր
  • Բրյուս Ռիչմոնդ
  • Յուջին Քելի
  • Շերոն Թալ Իգուադո
  • Ջենիֆեր Հաթչիսոն
  • Ջեյսոն Քեհիլ
  • Ջասթին Դոուբլ
ՍցենարիստJason Cahill? և Gennifer Hutchison?
ՕպերատորAaron Morton? և Օսկար Ֆաուրա
ԵրաժշտությունԲեր ՄակՔրիրի
ՄոնտաժStefan Grube? և Cheryl Potter?
Պատմվածքի վայրՄիջերկիր
ԴարաշրջանԵրկրորդ դարաշրջան
Նկարահանման վայրՆոր Զելանդիա
Եթերաշրջանների քանակ1
Սերիաների քանակ8
Էկրաններին է2021-ից
ՀեռուստաալիքPrime Video
Ընկերություն
  • Amazon Studios
  • Tolkien Estate
  • Tolkien Trust
  • HarperCollins
  • New Line Cinema
ԴիստրիբյուտորԱմազոն
Պատկերի ձևաչափ2.39:1
Բյուջե
  • $250 միլիոն (իրավունքեր)
  • $100-150 միլիոն յուրաքանչյուր եթերաշրջանի համար
ԿապակցվածՄատանիների տիրակալը

2017 թվականի նոյեմբերին Amazon Studios-ը 250 միլիոն դոլարով փակել է «Մատանիների տիրակալը»-ի համար հեռուստատեսային իրավունքի գնման գործարքը՝ հինգ եթերաշրջանից բաղկացած արտադրական պարտավորության արժողությունը դարձնելով ավելի քան 1 միլիարդ դոլար։ Այսպիսով «Մատանիների տիրակալը» կդառնա երբևիցե ստեղծված ամենաթանկարժեք հեռուստասերիալը։

Ֆիլմի նկարահանումները սկսվել են 2020 թվականի փետրվարին Նոր Զելանդիայի Օքլենդ քաղաքում, այն բանից հետո, երբ Amazon-ի և Նոր Զելանդիայի կառավարության միջև բանակցություններն ապահովել են սերիալի արտադրության հնարավորությունն այն երկրում, որտեղ նկարահանվել է ֆիլմի եռապատումը։ Սերիալի արտադրությունը դադարեցվել է 2020 թվականի մարտին՝ COVID-19 համավարակի պատճառով։

Նախադրյալներ

Սերիալի գործողությունը ծավալվում է Միջերկրի երկրորդ դարաշրջանում և պատմում է նոր պատմություններ, որոնք նախորդում են «Մատանիների տիրակալը» վեպի իրադարձություններին։

Արտադրություն

2017 թվականի նոյեմբերի 13-ին հայտարարվել է, որ Amazon ընկերությունը ձեռք է բերել Ջոն Ռոնալդ Ռուել Թոլքինի «Մատանիների տիրակալը» վեպի էկրանավորման իրավունքը։ Մամուլի հաղորդագրությունների համաձայն՝ Amazon-ը համաձայնագիր է կնքել Թոլկինի ժառանգության իրավունք ունեցող կազմակերպությունների (ներառյալ Tolkien Estate-ը, HarperCollins հրատարակչությունը և New Line Cinema կինոընկերությունը) հետ՝ դրա համար վճարելով 200-ից մինչև 250 միլիոն դոլար, ինչը գերազանցել է Նեթֆլիքս ընկերության առաջարկը[4]։ Համաձայն պայմանագրի պայմանների՝ Amazon ընկերությունը պետք է սկսի սերիալի արտադրությունը հաջորդ երկու տարվա ընթացքում (այսինքն, մինչև 2019 թվականի նոյեմբեր)։ Համաձայնագիրը նախատեսում է հինգ եթերաշրջանների և հնարավոր սփին-օֆֆի նկարահանումները։ Հեռուստասերիալի արտադրության արժողությունը (հեղինակային իրավունքների ձեռքբերման հետ միասին), ըստ գնահատականների, գերազանցելու է 1 միլիարդ դոլարի սահմանը, ինչի շնորհիվ «Մատանիների տիրակալը» դառնալու է «պատմության մեջ ամենաթանկարժեք հեռուստասերիալը»[5][6]։ Ի սկզբանե հաղորդվել է, որ հեռուստատեսային էկրանավորումը լինելու է «Ջոն Ռոնալդ Ռուել Թոլքինի աշխատանքների վրա հիմնված, սակայն ավելի վաղ չուսումասիրված պատմությունների» մասին[7][8]։ Նաև հայտարարվել է, որ սերիալի գործողությունը չի լինելու Ջեքսոնի ֆիլմաշարի ռեմեյքը, այլ տեղի է ունենալու մինչև «Մատանու եղբայրությունը» գրքում նկարագրված իրադարձությունների սկիզբը։ Ենթադրություններ են եղել, որ գլխավոր հերոս կարող է դառնալ երիտասարդ Արագորնը[9][10]։

2018 թվականին հայտարարվել է, որ սերիալի շոուրաներները և գլխավոր սցենարիստներն են դառնալու Պատրիկ ՄաքՔեյը և Ջոն Դ․ Փեյնը[11][12]։

2019 թվականի մարտին Amazon-ը հրապարակել է Միջերկրի քարտեզներն՝ ավելացնելով «Welcome to the Second Age» (անգլ.՝ Բարի գալուստ երկրորդ դարաշրջան) գրվածքը, ինչից քննադատները եզրակացություն են արել, որ առնվազն առաջին եթերաշրջանի գործողությունը տեղի է ունենալու Միջերկրի երկրորդ դարաշրջանում։ Պատկերներում նույնպես երևում է Նումենորը[13][14][15][16]։ Թոլքինի ստեղծագործության ուսումնասիրող և սերիալի ստեղծագործական խորհրդատու Թոմ Շիփին հաստատել է, որ առաջին եթերաշրջանի գործողությունը տեղի է ունենալու երկրորդ դարաշրջանում[A 2], և, որ Amazon-ը նախատեսում է առաջին եթերաշրջանի թողարկումը 2021 թվականին[17]։ Շիփիի կարծիքով առաջին եթերաշրջանը կարող է բաղկացած լինել 20 սերիայից։

Արտադրության համար պատրաստությունը կազմակերպվում է բարձր գաղտնիության պայմաններում՝ սփոյլերների արտահոսքի կանխման համար[18][19]։

2019 թվականի հուլիսի 3-ին հայտնի է դարձել, որ սերիալի առաջին երկու սերիաների ռեժիսորն է դառնալու Խուան Անտոնիո Բայոնան[20]։

2019 թվականի սեպտեմբերի 18-ին հայտարարվել է, որ հեռուստասերիալի նկարահանումներն անցկացվելու են Նոր Զելանդիայում։ Նկարահանման շրջանը սկսել է 2019 թվականին և նախատեսվում են անցկացվել Հյուսիսային կղզու երեք վայրերում[21]։

2019 թվականի նոյեմբերին հայտնի է դարձել, որ երկրորդ եթերաշրջանը մշակվում է առաջինի հետ զուգահեռաբար, ինչը նշանակում է, որ առաջին երկու եթերաշրջանների միջև ավելի կարճ դադար է լինելու[22]։

2020 թվականի մարտի կեսերին՝ COVID-19 համավարակի պատճառով Նոր Զելանդիայի հետ սահմանների փակումից հետո, սերիալի արտադրությունը դադարեցվել է։ Դադարի պահի դրությամբ սերիալի վրա աշխատում էր ավելի քան 800 մարդ[23]։

Քասթինգ

2019 թվականի սեպտեմբերի 4-ին հայտարարվել է, որ առաջին եթերաշրջանի գլխավոր դերերից մեկը կատարելու է անգլիացի դերասան Ուիլլ Փոուլթերը[24]։ Ավելի ուշ Փոուլթերը լքել է նախագիծը, և նրան փոխարինել է մեկ այլ անգլիացի դերասան՝ Ռոբերտ Արամայոն[25]։

2020 թվականի հունվարին Amazon Studios ընկերությունը հայտարարել է, որ սերիալի դերասանական կազմի մեջ են ընդգրկվել Ռոբերտ Արամայոն, Օուայն Արթուրը, Նազանին Բոնիադին, Թոմ Բաջը, Մորֆիդ Քլարկը, Իսմաել Կրուս Կորդովան, Էմա Հորվաթը, Մարքելա Քավենան, Ջոզեֆ Մոուլը, Թայրո Մահաֆիդինը, Սոֆիա Նոմվեթը, Մեգան Ռիչարդսը, Դիլան Սմիթը, Դենիել Ուեյմենը և Չարլի Վիքերսը[26]։

Ստեղծագործական կոլեկտիվ

  • Գործադիր պրոդյուսերներ՝ Լինձի Ուեբեր[27], Բրյուս Ռիչմոնդ[28], Յուջին Քելի[29], Շերոն Թալ Իգուադո[30]
  • Սցենարիստներ / գործադիր պրոդյուսերներներ՝ Ջենիֆեր Հաթչիսոն[31], Ջեյսոն Քեհիլ[32], Ջասթին Դոուբլ[33]
  • Խորհրդատու պրոդյուսերներ՝ Բրայան Քոգման[34], Սթեֆանի Ֆոուլսոմ[35]
  • Պրոդյուսեր՝ Ռոն Էյմզ[36]
  • Սցենարիստ / համապրոդյուսեր՝ Հելեն Շենգ[37]
  • Սցենարիստ-խորհրդատու՝ Գլենիս Մալինզ[38]
  • Կոստյումների նկարիչ՝ Քեյթ Հոլի[39]
  • Բեմադրող նկարիչ՝ Ռիք Հայնրիքս[40]
  • Տեսողական էֆեկտների խմբի ղեկավար՝ Ջեյսոն Սմիթ[41]
  • Խորհրդատու՝ Թոմ Շիփի[42]
  • Նկարազարդող / կոնցեպտ նկարիչ՝ Ջոն Հաու[43]

Դերասանական կազմ և կերպարներ

Գլխավոր

  • Ռոբերտ Արամայո
  • Օուայն Արթուր
  • Նազանին Բոնիադի
  • Թոմ Բաջ
  • Մորֆիդ Քլարկ՝ Գալադրիել
  • Իսմաել Կրուս Կորդովան
  • Էմա Հորվաթ
  • Մարքելա Քավենա
  • Ջոզեֆ Մոուլ
  • Թայրո Մահաֆիդին
  • Սոֆիա Նոմվեթ
  • Մեգան Ռիչարդս
  • Դիլան Սմիթ
  • Չարլի Վիքերս
  • Դենիել Ուեյմեն
  • Մաքսիմ Բալդրի

Լրացուցիչ

  • Սայմոն Մերելս՝ Թրևին

Սերիաներ

No.TitleDirected byWritten byOriginal release date
1TBAԽ․ Ա․ ԲայոնաTBD2021
2TBAԽ․ Ա․ ԲայոնաTBD2021

Թողարկում

«Մատանիների տիրակալը» հեռուստասերիալը պլանավորվում է թողարկել 2021 թվականին Prime Video սթրիմինգային ծառայության վրա։

Նշումներ

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մատանիների տիրակալը (հեռուստասերիալ)» հոդվածին։